ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ենովքը ապրեց 365 տարի ու մահացավ։ Նա քայլեց հավատքով ամեն օր։ Նա Ճանաչված էր որպես հավատքի մարդ։ Տարին ունի 365 օր և Աստծուն հաճելի է այն անձը ով հավատքով է քայլում ամեն օր Աստծո հետ։
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Եբր. 11:1-3, 5-6
1 Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ եւ չերեւեցող բաների ապացոյցն է։ 2 Որովհետեւ նորանով առաջինները վկայություն ընդունեցին։ 3 Հավատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծո խօսքով հաստատվեցին, որ ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։
Եբր. 11:7 – Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար…
5 Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի. եւ նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստուած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարուելը, նրան վկայություն էր տրվել, որ ինքը հաճելի էր Աստծուն։ 6 Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պէտք է հավատա, որ Աստուած կա եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։
1. Հավատքը ներկա ժամանակ է, մինչդեռ հույսը ապագայի համար է։
Հռ. 8:24-25 բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։
Ծննդ. 5:23-24 – 23 Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ։ 24 Եւ Ենովքը Աստուծո հետ վարուեցավ (քայլեց), եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած առավ նորան։
2. Հավատքը պահանջում է (քայլ) գործողություն:
- Աստվածաշունչն օգտագործում է «քայլել» բառը՝ նկարագրելու համար Աստծո հետ մարդու ընկերակցությունն ու հնազանդությունը: (Աբրահամ Աստծո ընկեր կոչվեց)
Եբր. 11:8 — Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։
3. Իսկ Որտեղի՞ց է գալիս հավատքը:
3 Հավատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծո խօսքով հաստատվեցին…
Հռ. 10:17 – Ուրեմն հավատքը լսելուց է, եւ լսելը՝ Աստուծո (Քրիստոսի) խօսքից։
Մատթեոս 9:28-30 — Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել։ Նրան ասացին. Այո՛, Տե՛ր։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. Թող ըստ ձեր հավատքի լինի ձեզ։ Եվ նրանց աչքերը բացվեցին։
2 Կոր. 5:7-8 – Որովհետեւ հավատքով ենք քայլում, եւ ոչ թէ երեւույթով։
Հով. 20:25, 28-29 — 25 Աշակերտները նրան ասացին. Տիրոջը տեսանք։ Իսկ նա նրանց ասաց. Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։
28 Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. Դու իմ Տերն ես և իմ Աստվածը։ Հիսուսը նրան ասաց. Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։
1 Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ եւ չերեւեցող բաների ապացոյցն է։
Հիսուսի հարցը. Ո՞ւր է ձեր հավատքը (Ղուկաս 8:22-25):
4. Հավատքը ստանում է Աստծո հայտնությունը:
- Աշխարհի կործանման և Քրիստոսի երկրորդ գալուստյան մասին։
Հուդա 1:14-15 – Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացավ եւ ասեց. Ահա Տէրը եկավ իր բյուրավոր սուրբերով (1 Թես. 3:13)։
- Ենովքը ճշմարիտ Եկեղեցու խորհրդանիշն է: Ենովքը քայլեց Աստծո հետ, և Նա Հափշտակվեց:
5. Հավատքը երկրային բաների մասին չէ:
Եբր. 11:13 — Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։
Եբր. 12:2 — Նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին…