Ես եմ Տերը՝ քո բժիշկը
Բանալի հատված՝ Ելից 15․22-27
22 Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։
- «Մովսես — «Նրան ջրից հանեցին, իսկ հետագայում Աստված նրա միջոցով մի ամբողջ ժողովրդի դուրս բերեց ստրկությունից»։
-
- Մանուկ հասակում նրան ջրից հանեցին
- Մադիամում նա ջրհորի մոտ օգնեց ուրիշներին
- Ջուրը դարձավ արյուն
- Գորտերը դուրս եկան ջրերից
- Կարմիր ծովը բացվեց
- Մեռայում Տերը քաղցրացրեց դառը ջուրը
- Ոսկե հորթի փոշին լցվեց ջրի վրա
- Անապատում Աստված ժայռից ջուր տվեց երկու անգամ։
23 Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։ 24 Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. Ի՞նչ խմենք։ 25 Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։
Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։ 26 Եվ ասաց. Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ԵՍ ԵՄ Տերը՝ քո բժիշկը։ 27 Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։
Մեռայում Աստված առաջին անգամ այս խոսքերով Իր ժողովրդին ներկայանում է որպես նրանց Բժիշկը՝ Եհովա Ռոֆե․ «Ես եմ Տերը՝ քո բժիշկը»։
Այստեղ Նա փայտի միջոցով քաղցրացնում է դառը ջուրը։ Իսկ Հայտնություն 22:2-ում տեսնում ենք կյանքի ծառը, որի տերևներն «ազգերի բժշկության համար» են։
1. Աստված կարող է փոխել դառը հանգամանքները
23 Մեռա․ ջուրը դառն էր, և ժողովուրդը տրտնջում էր…
- Իսրայելացիների խնդիրը սկսվեց ջրից…
Եհովա Ռոֆե նշանակում է՝ Տերը, որ բժշկում է։
Բառի բացատրություններից մեկը մեզ տալիս է պատռվածը կարելով վերականգնելու պատկեր։
Սաղմոս 147.3 — Աստված բժշկում է սրտով կոտրվածներին և կապում նրանց վերքերը։
- Այսօր մեր շեշտադրումը կոտրված սրտի բժշկությունն է։
Հիսուսն ասաց, որ ուղարկվել է «սրտով կոտրվածներին բժշկելու»՝ Ղուկաս 4:18։
Երեմիա 17.14 — Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ։
Եսայիա 53.5-ը մեզ հայտնում է․ «Նրա վերքերով մենք բժշկվեցինք»։
Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։
Մեր Տերը տեսնում է և՛ մարմնի հիվանդությունը, և՛ սրտի անտեսանելի վերքը։ Մենք երկուսն էլ բերում ենք Նրա առաջ։
Ղուկաս 4.18-ը խոսում է կոտրված սրտերի բժշկության մասին, իսկ Մարկոս 2.5–12-ում Հիսուսը անդամալույծին նախ մեղքերի ներում տվեց, ապա՝ ֆիզիկական բժշկություն։
Հիշեք. Առակաց 4.23-ը հորդորում է. «Ամեն ինչից առավել, հսկիր քո սիրտը»։
Չլուծված անձնական հարցեր
Ընտանեկան խնդիրներ՝ սերունդների միջև, Չներում, Վախեր և Գաղտնիքներ…
2. Աստված վերականգնում է կորստից և վշտից վիրավորված սրտերը:
Նոեմին կորցրել էր ամուսնուն և երկու որդիներին։ Երբ նա վերադարձավ Բեթլեհեմ, կանայք հարցրին՝
մի՞թե սա Նոեմին է։
Նա պատասխանեց․ Ինձ Նոեմի մի՛ կոչեք, ինձ Մարա՛ կոչեք (Հռութ 1.20)
- Նոեմի նշանակում է հաճելի։ Մարա նշանակում է դառը։
Նրա խոսքերն արտահայտում էին իր վշտի խորությունը։ Այսօր էլ մարդիկ այդպիսի ցավ են կրում։
Տերը, որ փոխեց Մեռայի ջուրը, կարող է նաև հույս վերականգնել այն սրտում, որն իրեն Մարա է զգում։
Մենք բժշկության տուն ենք։ Որովհետև մենք հավատում ենք Աստղուն, որն ապահովել է մեր բժշկությունը Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ։
հաղթանակի ճանապարհը՝ դեպի Եղիմ
Ելից 15-րդ գլուխը չի ավարտվում Մեռայում։
Ժողովուրդը շարունակեց ճանապարհը դեպի Եղիմ։ Այնտեղ նրանք գտան ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք կանգ առան ջրերի մոտ։
- Եղիմի ջրի աղբյուրներն այսօր մեզ հիշեցնում են Հիսուսի բարձրաձայն հրավերը Հովհաննես 7:37-ում․
Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Սուրբ Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։
Նա, որ բժշկում է կոտրված սրտերը, նաև հագեցնում է մեր հոգու ծարավը։
Նա կարող է փոխել դառը հանգամանքները։
Նա կարող է վերականգնել կորստից վիրավորված սրտերը։
Նա կարող է մեր ծարավը հագեցնել։
- Եզեկիելի տեսիլքը․ բժշկված ջրերը կյանք են բերում
Եզեկիելը տեսնում է տան հատակից տաճարից հոսող ջուր։ Երբ այն հասնում է ծովը, ջրերը բժշկվում են, և այնտեղ կյանք է հայտնվում։
«ԵՍ ԵՄ Տերը՝ քո բժիշկը»։