Բանալի համարներ. Եփեսացիս 2.18-22
19 Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ 20 առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. 21 նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, 22 որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։
- Ընտանիքը պայքարի մեջ է
Աստված ստեղծեց առաջին ընտանիքը, բայց հենց սկզբից օձը փորձեց խաթարել մարդու հարաբերությունն Աստծու հետ (Ծննդոց 3․1–6)։ Մեղքն անմիջապես ազդեց նաև ընտանիքի վրա․ Ադամն ու Եվան սկսեցին մեղադրել միմյանց (Ծննդոց 3․12)։
Պողոսն ասում է․ «Մեղքի վարձքը մահ է» (Հռ. 6․23)։
Կայենն ու Աբելը. Կայենը նախանձից սպանեց իր եղբորը։ Երբ Աստված հարցրեց՝ «Ո՞ւր է քո եղբայր Աբելը», նա պատասխանեց․ «Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»
Եսավն ու Հակոբը. Խաբեությունն ու կողմնապահությունը բաժանեցին եղբայրներին։ Եսավն այնքան բարկացավ, որ որոշեց սպանել Հակոբին, և Հակոբը ստիպված փախավ տնից։
Հովսեփն ու նրա եղբայրները. Նախանձն ու ատելությունը Հակոբի որդիներին հասցրին նրան, որ Հովսեփին գցեցին փոսի մեջ, ապա վաճառեցին ստրկության։ Մի ընտանիքի ներսում եղբայրները թշնամացան միմյանց դեմ։
Այս պատմությունները մեզ հարց են տալիս․
ինչպե՞ս կարող է ընտանիքը կանգուն մնալ, երբ մեղքը քանդում է նրա հարաբերությունները։
1. հաղթանակի ճանապարհը սկսվում է Հիսուս Քրիստոսից․ Նա է մեր ուղղությունը
Պողոսն ասում է, որ Նա է Աստծու տան անկյունաքարը. ամբողջ շինությունը Նրա մեջ է միավորվում (Եփ. 2․20)։
- Անկյունաքարը որոշում է շինության ուղղությունը․ մյուս քարերը նրա համեմատ են տեղադրվում։
Պողոսն ասում է, որ Աստծու տան անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է։ Ինչպես Նոյն իր ուզած ձևով չկառուցեց տապանը, այնպես էլ մենք չենք կարող մեր ընտանիքի կյանքը կառուցել՝ անտեսելով Քրիստոսի խոսքը։
Նոյը տապանը կառուցեց «ինչպես Աստված պատվիրել էր նրան» (Ծննդոց 6․14–22)։
Հեսուն իր տան ուղղությունը հստակ հայտարարեց։
«Ես և իմ տունը Տիրոջը պիտի ծառայենք: (Հեսու 24․15)
Աննան աղոթեց որդու համար և Սամուելին նվիրեց Տիրոջ ծառայությանը: (Ա Թագավորաց 1․11, 27–28)
Կոռնելիոսը հարազատներին հավաքեց՝ լսելու Պետրոսի բերած լուրը: (Գործք 10․2, 24, 33)
Լիդիան ընդունեց ավետարանը և իր տունը բացեց հավատացյալների համար: (Գործք 16․14–15, 40)
2. Սուրբ Հոգով լցված Կյանքը եվ ընտանիքի անդամների դերերը։
- Քրիստոսը մեր հիմքն է, իսկ Սուրբ Հոգին զորացնում է մեզ ամեն օր այդ հիմքի վրա ապրելու։
Դրա համար Պողոսը, նախքան ամուսինների, կանանց, երեխաների և ծնողների մասին խոսելը, պատվիրում է․ «Լցվե՛ք Հոգով» (Եփեսացիս 5․18)։
Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։ Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։ (Եփեսացիս 5.18-21)
- Հոգով լցված ընտանիքը կատարյալ մարդկանց ընտանիք չէ։
Դա ընտանիք է, որի անդամները ամեն օր Տիրոջ օգնությունն են փնտրում՝ սիրելու, լսելու, ներելու և իրենց վստահված պատասխանատվությունը կատարելու համար։
- «Ինչո՞ւ իմ ընտանիքը չի փոխվում» հարցնելուց առաջ կարող ենք աղոթել․ «Սո՛ւրբ Հոգի, սկսի՛ր ինձանից։ Սովորեցրո՛ւ ինձ սիրել այնպես, ինչպես Հիսուսն է սիրում»։
3. Այսօր սատանան թիրախավորում է ոչ միայն եկեղեցին, այլև քո տունը։
- Ընտանիքները բախվում են իրական դժվարությունների՝ բարկության, գայթակղության, բաժանման, վախի և ստի։
Ամուսնալուծություն. 2023 թվականին գրանցվել է 672,502 ամուսնալուծություն։ Marriage and Divorce
Դեպրեսիա. 2021–2023 թվականների հետազոտությամբ՝ ԱՄՆ-ում 12 տարեկան և բարձր մարդկանց 13.1%-ը ունեցել է դեպրեսիայի ախտանիշներ։ April 2025
Դեռահասների հուսահատություն. 2025 թվականի տվյալներով՝ High School աշակերտների 33%-ը հայտնել է երկարատև տխրության կամ հուսահատության զգացում։
Ընտանիքների դժվարությունները հեռավոր երկրներում չեն միայն։ Հայաստանում 2024 թվականին գրանցվել է 4,689 ամուսնալուծություն։ Յուրաքանչյուր թվի հետևում մարդիկ են, նրանց պատմությունները և հաճախ՝ ցավ ապրող երեխաներ։
Պողոսը հիշեցնում է, որ մեր պայքարը «մարմնի և արյան դեմ չէ» (Եփեսացիս 6․12)։
Քո ամուսինը կամ կինը քո թշնամին չէ։
Քո երեխան քո թշնամին չէ։
Քո ծնողը քո թշնամին չէ։
Երբ Պողոսը մեզ կոչ է անում զորանալ Տիրոջով և հագնել Աստծու ամբողջ սպառազինությունը, նրա խոսքը վերաբերում է նաև մեր տներին (Եփ. 6․10–18)։
- Հաղթանակի ճանապարհը Աստծու սպառազինությամբ զինվելն է
Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ (Եփ.6.10-13)
Արդ հաստատո՛ւն կանգնեք՝…
Աստված մեզ տալիս է այն, ինչ անհրաժեշտ է կանգուն մնալու համար՝ ճշմարտություն, արդարություն, խաղաղության ավետարան, հավատ, փրկություն և Իր Խոսքը։
Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ (Եփեսացիս 6:14-20)
Այսօր հարցնենք ինքներս մեզ․
Քրիստո՞սն է իմ տան հիմքը։ Արդյո՞ք խնդրում եմ Սուրբ Հոգուն փոխել իմ վերաբերմունքն ընտանիքիս հանդեպ։ Աղոթքով կանգնո՞ւմ եմ նրանց կողքին։
Հաղթանակի ճանապարհը Աստծու սպառազինությամբ զինվելն է։ Քրիստոսը մեր հիմքն է, Սուրբ Հոգին՝ մեր զորությունը, իսկ Աստծու սպառազինությամբ մենք միասին կանգուն ենք մնում։
Կրկին լսենք Պողոսի խոսքերը․ «Դուք Աստծո ընտանիքի անդամներ եք» (Եփեսացիս 2․19)։