Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մենք Բժշկության Տուն ենք

Ես եմ Տերը՝ քո բժիշկը
Բանալի հատված՝ Ելից 15․22-27

22 Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։

«Մովսես — «Նրան ջրից հանեցին, իսկ հետագայում Աստված նրա միջոցով մի ամբողջ ժողովրդի դուրս բերեց ստրկությունից»։

  • Մանուկ հասակում նրան ջրից հանեցին
  • Մադիամում նա ջրհորի մոտ օգնեց ուրիշներին
  • Ջուրը դարձավ արյուն
  • Գորտերը դուրս եկան ջրերից
  • Կարմիր ծովը բացվեց
  • Մեռայում Տերը քաղցրացրեց դառը ջուրը
  • Ոսկե հորթի փոշին լցվեց ջրի վրա
  • Անապատում Աստված ժայռից ջուր տվեց երկու անգամ։

23 Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։ 24 Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. Ի՞նչ խմենք։ 25 Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ 

Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։ 26 Եվ ասաց. Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ԵՍ ԵՄ Տերը՝ քո բժիշկը։ 27 Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։

  • Մեռայում Աստված առաջին անգամ այս խոսքերով Իր ժողովրդին ներկայանում է որպես նրանց Բժիշկը՝ Եհովա Ռոֆե․ «Ես եմ Տերը՝ քո բժիշկը»։

Այստեղ Նա փայտի միջոցով քաղցրացնում է դառը ջուրը։ Իսկ Հայտնություն 22:2-ում տեսնում ենք կյանքի ծառը, որի տերևներն «ազգերի բժշկության համար» են։

Եսայիա 53.5-ը մեզ հայտնում է․ «Նրա վերքերով մենք բժշկվեցինք»։

Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից (Սաղմոս 107.20)։

Այսօր Աստծո Խոսքը բժշկության մասին է՝ հատկապես կոտրված սրտի բժշկության։

Պողոս առաքյալը Ա Թեսաղոնիկեցիներին 5.23-ումաղոթում է մեր ամբողջական սրբության համար՝ խնդրելով, որ մեր հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։

Իսկ Հովհաննես առաքյալը Գ Հովհաննես 1:2-ում գրում է․

Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։

1. Աստված կարող է փոխել դառը հանգամանքները

23 Մեռա․ ջուրը դառն էր, և ժողովուրդը տրտնջում էր…

  • Իսրայելացիների խնդիրը սկսվեց ջրից…

Եհովա Ռոֆե նշանակում է՝ Տերը, որ բժշկում է։
Բառի բացատրություններից մեկը մեզ տալիս է պատռվածը կարելով վերականգնելու պատկեր։

Սաղմոս 147.3 — Աստված բժշկում է սրտով կոտրվածներին և կապում նրանց վերքերը։

Հիսուսն ասաց, որ ուղարկվել է «սրտով կոտրվածներին բժշկելու»՝ Ղուկաս 4:18։ 

Երեմիա 17.14 — Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ։ 

Մեր Տերը տեսնում է և՛ մարմնի հիվանդությունը, և՛ սրտի անտեսանելի վերքը։ Մենք երկուսն էլ բերում ենք Նրա առաջ։

Ղուկաս 4:18-ը հայտնում է, որ Հիսուսը եկավ սրտով կոտրվածներին բժշկելու։ Իսկ Մարկոս 2.5–12-ում Հիսուսը անդամալույծին նախ մեղքերի ներում տվեց, ապա՝ ֆիզիկական բժշկություն։

Հիշեք. Առակաց 4.23-ը հորդորում է. «Ամեն բանից առավել պահի՛ր քո սիրտը, որովհետև նրանից են կյանքի աղբյուրները։»։ 

  • Ի՞նչ է սրտի կոտրվածությունը։

Սրտի կոտրվածությունը մարդու ներսում եղած խոր ցավն է։ Չլուծված անձնական հարցեր… Ընտանեկան խնդիրներ՝ սերունդների միջև, վախեր և գաղտնիքներ, Չներելու և դառնության՝ խոր վիրավորանքներ և կուտակված բարկություն։

  • Դրա վառ օրինակը Նոեմին էր։
2. Աստված վերականգնում է կորստից և վշտից վիրավորված սրտերը:
  • Նոեմին կորցրել էր ամուսնուն և երկու որդիներին։ Երբ նա վերադարձավ Բեթլեհեմ, կանայք հարցրին՝
    մի՞թե սա Նոեմին է։

Նա պատասխանեց․
Ինձ Նոեմի մի՛ կոչեք, ինձ Մարա՛ կոչեք (Հռութ 1.20)

  • Նոեմի անունը նշանակում է «հաճելի», իսկ Մառա՝ «դառը»։

Նրա խոսքերը բացահայտում էին կոտրված սիրտը․ կյանքի կորուստները նրա ուրախությունը փոխել էին դառնության։

Բայց Աստված նրա պատմությունը չավարտեց դառնությամբ։ Հռութի սիրո և հավատարմության, Բոոսի հոգատարության և Օբեդի ծննդյան միջոցով Նոեմին կրկին ճաշակեց սեր, հույս և ընտանեկան ուրախություն (Հռութ 4.14–17)։ Նրա կորուստները չջնջվեցին, բայց նրա կյանքում նոր հույս ծնվեց։

հաղթանակի ճանապարհը՝ դեպի Եղիմ 

Ելից 15-րդ գլուխը չի ավարտվում Մեռայում։

Ժողովուրդը շարունակեց ճանապարհը դեպի Էլիմ։ Այնտեղ նրանք գտան ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք կանգ առան ջրերի մոտ։

  • Եղիմի ջրի աղբյուրներն այսօր մեզ հիշեցնում են Հիսուսի բարձրաձայն հրավերը Հովհաննես 7:37-ում․

Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Սուրբ Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։

Նա, որ բժշկում է կոտրված սրտերը, նաև հագեցնում է մեր հոգու ծարավը։

Նա կարող է փոխել դառը հանգամանքները։

Նա կարող է վերականգնել կորստից վիրավորված սրտերը։

Նա կարող է մեր ծարավը հագեցնել։

  • Եզեկիելի տեսիլքը․ բժշկված ջրերը կյանք են բերում

Եզեկիելը տեսնում է տան հատակից տաճարից հոսող ջուր։ Երբ այն հասնում է ծովը, ջրերը բժշկվում են, և այնտեղ կյանք է հայտնվում։

«ԵՍ ԵՄ Տերը՝ քո բժիշկը»։

Մենք բժշկության տուն ենք։ Որովհետև մենք հավատում ենք Աստծուն, որն ապահովել է մեր բժշկությունը Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով