9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Քրիստոսի կյանքը՝ խոնարհություն

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Փիլ. 2:1-10

1 Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն,  2  ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։  3  Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ 4 Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։  5  Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, 6 որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց,  7  այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ 8 ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ 9 Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, 10 որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, 11 և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։

  • Հիսուս Քրիստոսը համարվում է Աստծուն հնազանդվելու կատարյալ օրինակ, և նրա կյանքը Աստծուն հնազանդվելու օրինակ է:

Եբր. 5:8 — Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։

Մատթեոս 11:29 — …ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ…

    • Եվ այսպես, մենք տեսնում ենք փոխկապվածություն այս երկու բառերի միջև։
    • Ամեն բառձրահարկ շենք հիմնված է իր խոր հիմքերի վրա։
    • Ո՞րտեղ են փնտրում մարդիկ Ադամանդը և ոսկին։  
I. Մեր խոնարհության միջոցով Աստված բնավորություն է կերտում մեր մեջ՝ մեզ բարձրացնելու համար:

Կա բարձրացման երկու ձև։  Աստծուց կամ մարդուց։

  • Մեր մարդկային բնույթը — Self-exaltation, self-promotion.

Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. (Եսայի 14:12)  Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունով. (Եզ. 28:17)

  • Մեր հոգեւոր բնույթը —  Աստված է բարձրացնում և դիրքավորում։

Հակ. 4:10 –  Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

1 Պետ. 5:6   Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։

Ղուկ. 18:14   …որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի։

Այլ կերպ ասած, Սուրբ Հոգին ձեր մեջ կերտում է Քրիստոսի բնույթը,
որը կարող է դիմակայել բարձունքներին:

  • Այժմ տեսնենք թե որն է խոնահության արդյունքը։

1 Պետ. 5:5 –  Աստուած ամբարտավաններին հակառակ է կենում,  բայց խոնարհներին շնորհք է տալիս։

  • Աստված իր շնորհքը ուղարկում է բոլորի վրա բայց խոնարհներն են այն ստանում։
II. Չորս գործնական կետեր, որոնք բացահայտում են խոնարհ սիրտը։
  1. Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ.

Ծննդ. 11:3-4,6-7 – 3  Եւ իրար ասեցին. Եկէք աղյուսներ շինենք, եւ կրակով այրենք։  4  Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա  գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չցրվենք բոլոր երկրի երեսի վերա։  

6  Եւ Եհովան ասեց.  7 Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։

Հպարտությունը բաբելոնի կառույցն է,
իսկ խոնարհ սիրտը Աստծո արքայության կառույցը։

Ծննդ. 12:1-3 – 1  Եւ  Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրից, եւ քո ազգականներից, եւ քո հօր տանից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։  2  Եւ ես  քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ  քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ  դու օրհնեալ կլինիս։  3  Եւ  քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ  երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին։  4  Եւ Աբրամը գնաց. 

  1. Թող մէկը միյուին իր անձից ավելի լավ համարի
    • Հովնաթան ու Դավիթ հարաբերություն։

1 Թագ. 20:30-31 – 30  Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Հովնաթանի դէմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկա զավակ, մի՞թէ ես չգիտեմ որ դու Հեսսէի որդուն ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակության համար։  31  Որովհետեւ քանի որ Հեսսէի որդին երկրիս վերա ողջ է, դու չես հաստատուի, ոչ էլ քո թագաւորութիւնը. Եւ հիմա մարդ ուղարկիր եւ նորան ինձ մօտ բեր, որովհետեւ նա մահապարտ է։

1 Թագ. 23:16-17 16  Եւ  Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց.  17  Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չգտնէ, եւ դու Իսրայէլի վերա թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կլինեմ, եւ  այս բանը իմ հայր Սավուղն էլ գիտէ։

  1. Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք.

Ղուկ. 9:46 –  Մի խորհուրդ էլ մտավ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը։ 

  1. Հնազանդվել Աստծուն ամեն պարագաներում.

8 ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով