9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Քրիստոսի կյանքը՝ իմաստություն

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Ղուկաս 2:39-40, 46-47

39 Եվ երբ ամեն բան Տիրոջ օրենքի համաձայն կատարեցին, վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ քաղաքը։ 40 Իսկ մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր։ 

46 Երեք օր հետո նրան գտան տաճարում վարդապետների մեջտեղում նստած. լսում էր նրանց ու հարցեր տալիս։ 47 Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։

Մատթեոս 13:54 — Նա եկավ իր հայրենի քաղաքը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին ու ասում. Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։

1. Ի՞նչ է իմաստությունը եվ ինչպե՞ս է այն լավագույնս ձեռք բերվում։

լսում էր նրանց ու հարցեր տալիս։

Jesus is the question. (Martin Copenhaved) 

  • Այս գրքում Հիսուսը տալիս է 307 հարց։
  • Նրան տրվում է 183 հարց, որոնցից նա պատասխանում է միայն 3-ին։
  • Կարծում եմ՝ Հիսուսն ավելի շատ հարցեր տվել, քան Սոկրատեսը:

Եվ նա ասաց նրանց. Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ (Ղուկաս 2:49):

Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին։ Նրանց ասաց. Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ (Մատթեոս 16:13, 15)։

Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. (Հովհաննես 8:43)։ 

Ո՞ւր է ձեր հավատը (Ղուկաս 8:25)։

Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ (Մատթեոս 26:40)։

Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ (Մատթեոս 27:46)։

Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ (Հով. 21:17)։

  • Աստված Ադամին մի քանի հարց է տալիս Եդեմի պարտեզում:

Ծննդ. 3:9-13 – 9 Ո՞ւր ես.
11  Ո՞վ պատմեց քեզ, թէ դու մերկ ես,
արդեօք այն ծառիցը, որի համար քեզ պատուիրեցի որ նորանից չուտես, կերա՞ր։
Դա ի՞նչ ես արել։ 

Սաղմոս 111:10 — Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։

2. Քրիստոսը մեր իմաստությունն է:
  • Առանց Քրիստոսի ոչինչ չեք կարող անել։ 

1 Կոր. 1:24,30 – 24  Բայց այն կանչուած Հրէաներին եւ Հույներին,  Քրիստոսը քարոզում ենք Աստուծո զօրություն եւ  Աստուծո իմաստություն։   30  Եւ դուք նորանից էք Հիսուս Քրիստոսում՝  որ Աստուածանից մեզ համար եղավ իմաստություն, եւ  արդարություն եւ  սրբություն եւ  փրկություն։  

  • Սողոմոնը հասկացավ իմաստության արժեքը։

3 Թագ. 3:9-10 – 9  Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։ 10  Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը ԽՆԴՐԵՑ։

Առակաց 24:3 — Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։

  • Խորանը կառուցվել է Աստծո իմաստությամբ:

Ելից 31:3 — Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ…

3. Իմաստությունը հասանելի է  միայն նրանց համար, ովքեր խնդրում են նրան։

Հակոբոս 1:5 — Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։

Եփ. 1:17 – որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի։

Կող 1:9 — Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ։

Դանիել  2:20-22 – 20 Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի  Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան,  որ իմաստութիւնը եւ զօրութիւնը ՆՐԱՆՆ Է։ 21 … նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։  22 Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը,  որ գիտէ մութի մէջ եղածը, եւ  լոյսը նորա հետ է բնակվում։ 

4. Ճշմարիտ իմաստությունը կերտում է Աստծո բնավորությունը մեր մեջ:
  • Խնդրիր երկնային Իմաստությունը։

Հակ. 3:13-16 – 13  Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ  իր գործերը  իմաստութեան հեզութիւնովը։  14   Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը,  մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։  15   Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։  16   Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։  

17   Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր,  անկեղծ։  

  • Փնտրեք Աստծո իմաստությունը մարդկանց հետ հարաբերություններում:
Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով