9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Վերականգնի մեզ Տե՛ր

Բ Մնաց. 29:3 — Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։

  • Եզեկիան սրբում է տաճարը (Բ Մնաց. 29:3)։
  • Եզեկիան վերականգնում է տաճարի պաշտամունքը (Բ Մնաց. 29:3)։
  • Եզեկիան վերականգնում է Զատիկը (Բ Մնաց. 30)։
  • Եզեկիան վերականգնում է Հուդայի հոգեվոր կյանքը (Բ Մնաց. 31)։
Բանալի համարներ. 2 Մնաց. 32

1  Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակ դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։

1. Եզեկիայի առաջին քայլը ծոմապահությունն էր:

4 Թագ. 19:1- Եւ  երբոր Եզեկիա թագաւորը լսեց,  պատառեց իր հանդերձները եւ  քուրձ հագաւ եւ  գնաց Տիրոջ տունը։

2. Եզեկիայի երկրորդ քայլը Աստծո սպառազինությունն էր:

5  Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։ 6  Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց. 7  Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։  8  Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։

1 Հով. 4:4 – Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։

Եփ. 6:10-11 — Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։

3. Եզեկիայի երրորդ քայլը Դիմադրել թշնամու մեղադրանքին:

10  Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։ 11  Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝ Մեր Աստվածը՝ Տերը, մեզ կազատի Ասորեստանի թագավորի ձեռքից։ 12  Չէ՞ որ նա ինքը Եզեկիան հեռացրեց նորա բարձրաւանդակները եւ զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝ “Մեկ զոհասեղանի առջև՛ երկրպագություն արեք և դրա վրա՛ խունկ ծխեք։  13  Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։ 14  Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։

  • Ամեն ինչ կարող է խառնաշփոթ դառնալ մինչև Տիրոջ ազատագրումը:  

16  Եվ դեռ ավելին խոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։ 17  Սենեքերիմը նամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից։

5. Եզեկիայի չորրորդ քայլը Աղոթք հակառակորդի մեղադրանքների դեմ։ 

4 Թագ. 19:14 –  Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։

Բ Մնաց. 32:20 — Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։

6. Ազատագրում։    

 21  Եւ  Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթով վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելած որդիները սրով սպանեցին նրան։  22  Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։

Հով. 8:10 — Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով։