Բանալի համար. Գործք Առաքելոց 1.1-5, 8
1 Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց 2 մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, 3 որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ 4 Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. 5 որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով։
8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։
9 Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ (Հոգին) վեր առավ նորան նորանց աչքերից։
Հայ. 1.7 – Ահա նա գալիս է ամպերով (Սուրբ Հոգով). եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։
1 Տիմ. 3.16 – Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։
1. Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը նույնքան կախված էր Սուրբ Հոգուց, ինչպես մենք այսօր:
1 ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց 2 մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց,
Ղուկաս 4.1 — Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։
Ղուկաս 4.14 — Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա…
Ղուկաս 4.18– Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց…
Հով.6.63 — Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։
-
- Հոգին ակտիվ էր Հիսուսի ծննդյան ժամանակ (Ղուկաս 1.35):
- Հոգին ակտիվ էր Հիսուսի մկրտության ժամանակ (Ղուկաս 3.22):
- Հոգին ակտիվ էր Հիսուսի ծառայության ժամանակ (Ղուկաս 3.22):
- Հոգին ակտիվ էր Հիսուսի մահվան ժամանակ (Եբր. 9.14):
- Հոգին ակտիվ էր Հիսուսի հարության ժամանակ (Հռ. 8.11):
Գործք. 10.37-38 — Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
- ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ…
Արդյոք մեր հույսը մե՞զ վրա է, թե՞ փափագում ենք Նրա Հոգուն
Գործք Առաքելոց 19-ում Պողոս Առաքյալը տալիս է երկու նախազգուշացում երկու տարբեր խմբերի վերաբերյալ:
- Դա Սուրբ Հոգու անձի և զորության ուրացումն է:
Գործք Առաքելոց 19.2 — Պողոսը նրանց հարցրեց. Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք։ Նրան պատասխանեցին. Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա։
3 Պողոսն ասաց. Արդ ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. Հովհաննեսի մկրտությամբ։
Գործք 19.5-6 — 5 Եվ լսելով՝ մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ 6 Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։
- Դուք չեք կարող գործադրել Սուրբ Հոգու պարգևները առանց Սուրբ Հոգու մկրտության:
Գործք Առաքելոց 19.13-17 — 13 …փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում։ 14 Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ 15 Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք։ 16 Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ 17 Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։
2. Սուրբ Հոգու մկրտությունը զորություն է տալիս Եկեղեցուն:
Հովհաննես 14.12 — Ապա թե ոչ, իսկ այն գործերի համար հավատացե՛ք Ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Ինձ հավատացողը այն գործերը, որ Ես գործում եմ, նա էլ կգործի և նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում։
- Ինչպե՞ս է հնարավոր ավելի մեծ գործեր անել առանց Սուրբ Հոգով մկրտության։
4 Հիսուսը նրանց պատվիրում էր. Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, …իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով։
8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։
Հով. 7.39 — Սա ասաց այն Հոգու համար, որ ընդունելու էին Նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված։