Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Այդ Կարասները Ջրով Լցրէք

Բանալի համար. Հով. 2.1-11

1  Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։ 2  Հարսանիքի հրավիրուեցին նաեւ Հիսուս եւ իր աշակերտները։  3  Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չունեն։  4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։  5  Նրա մայրը սպասաւորներին ասաց. Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք։ 6  Այնտեղ վեց քարէ կարասներ կային  Հրէաների մաքրուելու համար, նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ունէր։  7  Հիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ լցրին բերնէբերան։  8  Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. եւ նորանք տարան։  9  Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին),  սեղանապետը փեսային կանչեց,  10  Եւ նորան ասեց. Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը. Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես։  11  Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։ 

Որոշ Ճշմարտություններ այս դատարկ կարասների մասին.
  • Ամեն մի կարասի կշիռը դատարկ ժամանակ եղել է 190 pound, 86 կիլոգրամ.
  • Ամեն մի կարասի մեջ կարող էին լցնել 30 gallons (գալոն), 100 լիտր ջուր։
  • 6 կարասների մեջ կարող էին լցնել 150 gallons ջուր,  567 լիտր։
  • Դա մոտավորապես 150 մարդու համար բավարար ջուր էր։
  • Եվ բոլոր կարասների կշիռը լցված ժամանակ, կազմում էր մոտ 1800 pounds, 817 կիլոգրամ.
Որոշ Ճշմարտություններ ծառայողների մասին.
  • Մենք չգիտենք, թե քանի հոգի է ծառայել այս կարասները լցնելու և սպասարկելու համար։ Այդ ժամանակաշրջանի ջրհորները եղել են մոտ մինչև 60 (200 ft.) մետր խորությամբ և ջուրը կարող էին այնտեղից հանել փոքր դույլերի օգնությամբ։
  • Առնվազը 20 մարդ պետք էր որպեսզի այդ կարասները տանեին ջրհոր, որի հեռավորությունը կլիներ մոտ  կես կիլոմետր։
  • Բայց դեռ դա բավական չէր։ Հիշեցնեմ, որ Տերը պատվիրեց  կարասների մեջ ջուրը լցնեն բերնեբերան։
1. Բնականն ու գերբնականը չեն խառնվում
  • Աստված վերցնում է բնականը և դարձնում այն գերբնական նպատակի գործիք։

Ղուկաս 5.37-39 — 37  Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։  38  Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։  39  Ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե հինն ավելի լավն է։

  • Նոր գինին (Հոգով լցված կյանքը) պետք է նոր կարասների կամ նոր տիկերի մեջ լցվի (վերածնված, նորոգված սրտերում)։

Եղիսեն ասաց նրան. Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ։ Եվ նա ասաց. Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից» (Դ Թագ. 4.2)։

«Երբ ամանները լցվեցին… յուղը դադարեց »։ Աստված անսահման է, բայց մեր ընդունելիության սահմաններն են որոշում Նրա հոսքի չափը (Դ Թագ. 4.5-7)։

  • Ուրեմն եթե ուզում ենք Աստծո ավելի մեծ լեցունություն, պետք է մեր «ամանները» (սրտերը, կյանքը, սպասումը) դատարկ ու պատրաստ լինեն։
2. Գինի դարձած ջուրը թշնամուն շփոթության է մատնում

Դ Թագ. 3 — 16  Եվ նա ասաց. Այսպես է ասում Տերը. Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք։  17 Որովհետև Տերն այսպես է ասում. Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները։

  • ինչքան փոս փորեցին, այդքան էլ լցվեց ջրով։ Նույնն է մեր սրտերի հետ․ նախ պետք է դատարկենք, փորենք, հարթենք ու պատրաստենք։

22 Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։ 23 Եվ ասում էին. Սա արյուն է.

Սաղ. 23.5 – Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց.  դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։

  • Տերն իր փառքն ու զորությունը բացահայտում է այնտեղ, որտեղ տեղ է պատրաստված Նրա համար։
3. Բրուտի գործը անթերի է

ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին. (Երեմիա 18.6)

Բայց այս գանձն ունենք կավէ ամանների մէջ, որպէսզի զօրության գերազանցությունը Աստծուց լինի եւ ոչ մեզնից (2 Կոր. 4.7)։

  • Սիրելինե՛ր, Տերը այսօր էլ փնտրում է դատարկ կարասներ և պատրաստ սրտեր, որոնք լցված չեն աշխարհով, անհանգստություններով ու եսասիրությամբ։
  • Եթե տեղ թողնես մի փոքր, Նա մի փոքր կլցնի։ Բայց եթե քո սիրտը ամբողջությամբ դատարկես ու Նրան նվիրես, Նա կլցնի քեզ Իր Նոր Գինով, Իր Սուրբ Հոգու Նոր Յուղով, Իր կենդանի Ջրով։

Հռ. 15.13 –   Եւ Հույսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով, հավատալու մէջ, որ հուսով ավելանաք Սուրբ Հոգու զօրութիւնով։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով