Բանալի համար. Ղուկ. 10.25-37
25 Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ 26 Հիսուսն ասաց նրան. Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում։ 27 Նա պատասխանեց և ասաց. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5) և քո ընկերին, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)։ 28 Եվ նրան ասաց. Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես։ 29 Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. Իսկ ո՞վ է իմ ընկերը։
30 Հիսուսն ասաց. Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։ 31 Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։ 32 Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում և տեսնելով նրան՝ շրջանցեց։ 33 Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ, նրան տեսնելով՝ գթաց։ 34 Մոտեցավ, նրա վերքերը կապեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով, իր գրաստի վրա դնելով՝ նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։ 35 Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ։ 36 Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռքն ընկած մարդու համար։ 37 Նա ասաց. Նա, ով ողորմեց նրան։ Ապա Հիսուսը նրան ասաց. Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա։
Բարի Սամարացիի առակը իրականում ոչ միայն պատմում է կարեկցանքի մասին, այլ նաև խոսում է մեր կյանքի սկզբնական ճանապարհի մասին։
1. Ճանապարհին ընկած մարդը
Մեկը Երուսաղէմից իջնում էր Երիքով… ավազակները հարձակվեցին նրա վրա…
Սա մեր կյանքի պատկերն է առանց Աստծո․ մենք բոլորս ինչ որ մի պահ մեր կյանքում իջել ենք Երուսաղեմից (Աստծո ներկայությունից) դեպի Երիքով (աշխարհի պղծությունը)։
- Եսային Ներկայացնում է մարդկության կոտրվածության մասին։
Եսայի 1.5-6 — Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։ Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով:
34 Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով.
- Մեղքը ոչ միայն հոգևորապես մեզ բաժանեց Աստծուց, այլ թողեց մեզ՝
Վիրավորված, Անօգնական, Կիսամեռ վիճակում։
Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով… Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված (Եփ. 2.1)
2. Անցորդ(ները)
Քահանան… նրան տեսնելով, շրջանցեց
Ղևվտացին… տեսնելով նրան՝ շրջանցեց
Բայց մի Սամարացի... նրան տեսնելով՝ գթաց… և խնամեց։
34 Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով.
Շատ քրիստոնյաներ այսօր փնտրում են միայն ձեթը՝
Սուրբ Հոգու ներկայությունը, հուզիչ կամ զգայական փորձառությունները, և դա լավ է ու անհրաժեշտ է։
Բայց հիշենք, որ Ա Հովհաննես 1.7-ն հայտնում է — «…Որդի Հիսուս Քրիստոսի ԱՐՅՈՒՆԸ է մեզ մաքրում ամեն մեղքից»։
- Գինին խորհրդանշում է Արյունը, որ մաքրում է մեղքը։
- Յուղը խորհրդանշում է Սուրբ Հոգին, որ բուժում է վերքերը։
«Առանց Արյան մաքրության՝ Ձեթը չի կարող գործել մեր կյանքում»։
«Արյունը մաքրում է — Ձեթը բժշկում է»։
3. Եկեղեցին փրկվածի խնամքի տունն է
35 Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ։
- Այստեղ Տերը խնամում է մեզ,
- Այստեղ Սուրբ Հոգին բժշկում է մեր վերքերը,
- Այստեղ Աստծո Խոսքը զորացնում է մեր հավատքը,
- Այստեղ մենք պատրաստվում ենք գնալ ու ուրիշներին էլ բերել։
Կարդացեք տաս մնասների առակը