Սկսենք այս հարցից՝ ինչի՞ հիման վրա ենք մենք աջակցում և աղոթում Իսրայելի համար։
Ինչո՞ւ։ Իսրայելին աջակցելը քաղաքական խնդիր չէ… Դա աստվածաշնչյան խնդիր է:
I. Ամենապարզ պատասխանը Հիսուսի տված պատասխանն է.
Սամարացի կնոջը ջրհորի մոտ… (Հովհաննես 4.22) «որովհետեւ փրկությունը Հրէաներիցն է։»
Առանց Հրեաների մենք չէինք ունենա նահապետներ, մարգարեներ, առաքյալներ, Աստվածաշունչ և Փրկիչ: Այս ամենից զրկված…
Առանց հրեաների, որքա՞ն փրկություն կմնար մեզ համար։
Իհարկե ոչ մի փրկություն։
II. Իսրայելի յուրահատկությունը.
- Իսրայելը երկրի վրա միակ ազգն է, որի գոյությունը հաստատվել է Աստծո նախասահմանությամբ։
- Իսրայելը միակ ժողովուրդն է, որի սահմանները գրված են Աստվածաշնչում։
- «Իսրայել» անունը վերաբերում է այն ազգին, որը սերում է Հակոբից․ նա վերանվանվեց Իսրայել, և նրա 12 որդիները կազմեցին 12 ցեղերը, որոնք դարձան ազգային Իսրայել
- Բաբելոնի գերությունից հետո (ՔԱ 6-րդ դար), երբ Իսրայելի ժողովուրդը վերադարձավ հայրենիք, նրանց արդեն հիմնականում կոչում էին հրեաներ…
Փաստ. Հրեաներն ու Իսրայելը հոմանիշներ են… Դուք չեք կարող սիրել Իսրայելը առանց սիրելու հրեաներին և հակառակը:
- Կրկին մտածեք դրա մասին:
III. Ինչու՞ ենք մենք պաշտպանում Իսրայելը…
Եկեղեցին Իսրայելը չէ։ Սա ուսուցանվել է եկեղեցիներում սերունդներ շարունակ։
- Նոր Կտակարանում Իսրայել անվանումը նշված է
77 անգամ և այս հղումները երբեք… երբեք չեն կիրառվում եկեղեցու վրա:
Հրեա բառը Հին Կտակարանում նշված է 75 անգամ
188 անգամ Ն.Կ. = Հրեաներ…
Աստվածաշնչի ընդհանուր գրառում «Հրեա» 263 անգամ…»
Մյուս կողմից, «Քրիստոնյա» տերմինը Նոր Կտակարանում հանդիպում է ընդամենը 3 անգամ:
«Քրիստոնյա» 3 անգամ։
Փաստ. եկեղեցին չի փոխարինել Իսրայելին.
- Այս թվերը ցույց են տալիս այն առանձնահատուկ շնորհը, որ Տերը շնորհել է Հրեա ժողովրդին և Իսրայել ազգին
- Աստվածաշնչի անվիճելի փաստը.
Իսրայելը եզակի է։ Այդ եզակիությունը նրանց ընտրությունը չէր․ այն Աստծո ընտրությունն էր Իսրայելի համար
- Լսեք Դավթի աղոթքը 1 Մնաց. 17.20- 22—ում
20 Ով Տէր, չկա քեզ նման մէկը, եւ քեզանից ջոկ Աստուած չկա՝ մեր ականջներով բոլոր մեր լսածին պէս։
21 Եւ ո՞ր ազգն է երկրիս վրա քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլի պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
22 Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար (your own) ժողովուրդ շինեցիր հաւիտեան. և դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։
- Քրիստոնյաները, ովքեր ասում են, թե Աստված կոտրել է Իսրայելի հետ ունեցած ուխտը,
խիստ սխալվում են…
«Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար ժողովուրդ շինեցիր հաւիտեան.»
Չկա որևէ այլ ազգ, որին Աստված երբևէ ասել է այս խոսքերը։
- Մեսիան եկել է Հրեա ժողովրդից:
Հռոմեացիս 9.4-5-ում Պողոսը թվարկում է այն առանձնահատկությունները, որոնք վերաբերում են միայն Իսրայելին և Հրեաներին
4 Որոնք իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները. 5 Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վրա Աստուած, օրհնեալ հավիտեանս. Ամէն։
Աստված Հրեա ժողովրդին որդեգրեց որպես իր ժողովուրդ և ազգ
«Ելից 4.22-ում Աստված Մովսեսին ասում է. ‟Ասա փարավոնին. այսպես է ասում Տերը. Իսրայելն իմ որդին է, իմ առաջնեկ որդին”»
IV. Հրեա ժողովրդի պատմությունը՝ Աբրահամից մինչև ժամանակների վերջը, կանխագուշակված է Աստվածաշնչյան մարգարեություններում
Իսրայել ազգի վերաբերյալ կա 16 հիմնական մարգարեություն։
- Իսրայելի ստրկությունը Եգիպտոսում կանխագուշակված է Ծննդոց 15.13-ում։
Հրեա ժողովրդին բնաջնջելու առաջին փորձը Եգիպտոսում. «Փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին»։
- Իսրայելը ազատագրվում է Եգիպտոսից մեծ ստացվածքով… Ծննդոց 15.14։
- Նրանց տիրությունը Քանանի երկրին կանխագուշակված էր Աբրահամին՝ Ծննդոց 13.12–17-ում
Որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան (Ծննդոց 13.15):
4–12-րդ մարգարեությունները կանխատեսում են Հյուսիսային և Հարավային թագավորությունների գերությունը… տաճարի կործանումը և հրեաների ցրումը հեթանոս ազգերի մեջ:
13-րդ մարգարեության մեջ կանխագուշակված է, որ հրեաները կվերահավաքվեն բոլոր ազգերից, և Իսրայելը կվերածնվի որպես ազգ։ Այս մարգարեությունը կատարվեց 1948 թ. Մայիսի 15-ին (Եզեկիել 37)
- Տրամաբանական է, որ եթե Աստվածաշունչը կարողացավ բացարձակ ճշգրտությամբ կանխագուշակել 13 պատմական իրադարձություն, ապա ինչո՞ւ ուշադրություն չդարձնել վերջին 3 մարգարեություններին։
14-րդ մարգարեությունը վերաբերում է հեթանոս ազգերի հավաքին Երուսաղեմի դեմ պատերազմի ժամանակ (Եզեկիել 38, 39).
- Ղուկ. 21.20 – Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա ավերումը մօտ է։
15-րդ մարգարեությունը վերաբերում է Մեսիայի գերբնական հայտնությանը Հրեա ժողովրդին: ինչպես կանխատեսված է Զաքարիա 12.10-ում։
- Եղիան երկնքից կվերադառնա Երուսաղեմ, Իսրայել, որտեղ եղել էր 3000 տարի առաջ, և վկայություն կտա Հրեա ժողովրդին՝ ասելով. «Մեսիան գալիս է»
- Վերջին խոսքը, որ Աստվածաշունչը հնչեցնում է Հրեա ժողովրդին, այս է․ «Ահա Ես կուղարկեմ ձեզ Եղիա մարգարեին՝ նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալը»
16-րդ մարգարեությունը՝ վերջին մարգարեությունը…
- Մեսիան փառքով և զորությամբ կգա Երուսաղեմ՝ հաստատելու Իր հավերժական թագավորությունը երկրի վրա։ Կգա 1000 տարվա կատարյալ խաղաղություն՝ խաղաղության ոսկե դար
Առյուծը գառան հետ պիտի պառկի…
Հին Կտակարանի և նեղության սրբերը հարություն են առնում՝ ըստ Դանիել 12.1-3-ի։ Այդ ժամանակ այլևս պատերազմներ, հիվանդանոցներ և բանտեր չեն լինի…
«Մեսիան եկել է»։ (Հայտ. 7)
Այլևս ոչ մի արցունք, ոչ մի ցավալի բաժանում
- Աստվածաշնչի մարգարեությունը բացահայտում է Իսրայելի ծնունդը 1948 թվականին…
Երրորդ օրը
- Լսեք մարգարեական հուշումները Իսրայելի վերածննդի վերաբերյալ․ Աստվածաշնչում երրորդ օրը համարվում է մեծ հրաշքների օր
Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և տեսավ այն տեղը հեռվից։ (Ծննդ. 22.3–4)
Երրորդ օրը Տերն ասում է. Ես բժշկեցի այս ջուրը. (Ել. 15)
Երրորդ օրը Տէրը պիտի իջնէ Սինա լերան վրա՝ ամբողջ ժողովուրդին առջև։ (Ելից 19.10–11)
Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։ (Հովնան 1.17)
Հիսուսը հարություն առավ 3-րդ օրը
(Ղուկաս 13.32) «Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք այն աղվեսին ասե՛ք, որ այսօր և վաղը (2000 տարի) դևեր եմ հանում և բժշկություններ կատարում և երրորդ օրը կավարտեմ «I shall be glorified»։
Բ Պետրոս 3.8 — Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։
Ինչպե՞ս է սա վերաբերում Իսրայելին։
Այս հարցին իր հստակ պատասխանը տալիս է Ովսեա մարգարեն
Ովսեա մարգարեն իր 5-րդ գլխում մարգարեացավ Իսրայելի 2000-ամյա ցրման մասին (Ովսեա 5.11-14)
Ովսեեն նորից մարգարեացավ Ովսեե 3.4-5-ում, որ Իսրայելը «շատ օրեր կմնա առանց թագավորի… առանց իշխանի… հետո Իսրայելը (diaspora) կվերադառնա վերջին օրերին»:
- Ովսեեն 6-րդ գլխում կրկին մարգարեացավ, որ Աստված «կմիավորի մեզ (Հրեաներին)»։
Ովս. 6.1-2 – 1 Եկէք ու ետ դառնանք (diospra) Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կբժշկէ մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։ 2 Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։
Օր 1 = 0-1000 տարի. (Յոթերորդ խաչակրաց արշավանք)
Օր 2 = 1000-2000 թթ. (Իսրայելի վերածնունդը՝ 1948 թ. Մայիսի 15-ին.)
Երկրորդ օրվա երեկոյան… «Նա մեզ կկանգնեցնի…».
Իսրայելն այժմ մուտք է գործում երրորդ օրը։
Մեսիան գալիս է։
Աստվածաշնչի մարգարեությունը բացահայտվում է այն փաստերով, և մարգարեական ստվերներով որոնք դուք հենց նոր լսեցիք…
- Հովսեփի և Հիսուսի անուններն ունեն նույն եբրայական արմատը՝ «Փրկիչ»:
Հովսեփը իր հայտնության միջոցով՝ 7 տարվա առատության և 7 տարվա սովի վերաբերյալ, փրկեց Եգիպտոսը և աշխարհը սովից
Հիսուսը փրկեց աշխարհը մեղքի և սատանայի իշխանությունից։ Նա կյանքի հացն է։
- Հովսեփը իր ծեր հոր՝ Հակոբի սիրելի որդին էր:
Հիսուսը իր Հոր միածին Որդին էր՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծո։
- Հովսեփը հոր կողմից ուղարկվեց իր եղբայրներին ուտելիք տանելու։
Հիսուսը իր Հոր կողմից ուղարկվեց աշխարհ՝ որպես «կյանքի հաց» և «կենդանի ջուր»։
- Հովսեփը մերժվեց իր եղբայրների կողմից:
Հիսուսը եկավ Իր յուրայինների մոտ, բայց նրանք չընդունեցին Նրան։ Նրանք նույնիսկ ասացին․ «Մենք թագավոր չունենք, բացի կայսրից… Տուր մեզ Բարաբբային»
- Հովսեփը ստրկության վաճառվեց Մադիանացիներին։
Հիսուսին վաճառեցին 30 արծաթով՝ ստրուկի գնով.
- Պետափրեսի կինը Հովսեփին ստությամբ մեղադրեց բռնաբարության մեջ։
Փարիսեցիները կեղծ մեղադրում էին Հիսուսին՝ ասելով, թե Նա սխալ ուսմունք է քարոզում, հարբեցող է և դիվային ուսուցիչ…
- Հովսեփը նետվեց բանտ, բայց հետո դուրս եկավ ու կանգնեց Փարավոնի՝ աշխարհի ամենահզոր մարդու կողքին։
Հիսուսին դրեցին գերեզմանի բանտում, բայց Նա դուրս եկավ 3-րդ օրը՝ մահվան վրա հաղթանակ տանելով և կանգնեց Հայր Աստծո աջ կողմում՝ որպես տիեզերքի ամենահզոր էակ:
- Հովսեփը կանխատեսեց Եգիպտոսի ապագան՝ ինչպես գրված է Ծննդոցում:
«Հիսուսը մարգարեացավ՝ կանխատեսելով աշխարհի ապագան Մատթեոս 24-ում, մարգարեություն, որն ընդգրկում է 2000 տարվա պատմություն»:
- Փարավոնը Հովսեփին հեթանոս կին տվեց. նրանք ունեին 2 որդի… և նրանք ունեցան երկու որդի՝ Մանասե և Եփրեմ։ Իրենց ժառանգության մեջ նրանք ստացան Իսրայելի հողի հավասար բաժիններ։
Խաչի վրա Հիսուսին տրվեց հեթանոս հարսը․ մենք խաչի միջոցով պատվաստվեցինք Իսրայելի ուխտերին և դարձանք ժառանգներ ու ժառանգակիցներ։
- Խաչի վրա մենք դարձանք Հայր Աստծո որդիներ ու դուստրեր՝ Հիսուսի արյան միջոցով:
- Նազարեթից մի ռաբբի վերցրեց մեր աղքատությունը և մեզ տվեց Աբրահամի հարստությունը.
- Նա վերցրեց մեր մեղքերը և մեզ լիակատար ներում շնորհեց:
- Նա վերցրեց մեր հիվանդությունն ու ախտերը և տվեց մեզ աստվածային բժշկություն:
- Նա վերցրեց մեր մերժվածությունը և մեզ ընդունեց:
- Նա վերցրեց մեր մահը և տվեց մեզ հավիտենական կյանք:
- Հովսեփի եղբայրները երեք անգամ եկան Եգիպտոս՝ ուտելիք փնտրելու:
Երրորդ անգամ Հովսեփը իրեն հայտնեց իր եղբայրներին։
Փաստ է, որ Հրեա ժողովուրդը երեք անգամ է մուտք գործել Իսրայել:
Առաջինը… Հեսուի հետ։
Երկրորդը… Բաբելոնյան գերությունից հետո.
Երրորդ… Իսրայելը վերածնվեց 1948 թվականի մայիսի 15-ին…
«մի՞թէ երկիրը մէկ օրում է ծնում».
Իմաստն այն է, որ երբ Հրեաները երրորդ անգամ մտնեն երկիր, նրանց համար կհայտնվի, թե ով է Հիսուսը
- Ինչո՞ւ Հովսեփի եղբայրները հավատացին, որ նա ազգական է իրենց:
Պատասխան․ Հովսեփը իր եղբայրներին ցույց տվեց իր թլփատությունը՝ որպես ֆիզիկական ապացույց։ Եգիպտացիները թլփատված չէին
Ինչպիսի՞ն էր Հովսեփի եղբայրների արձագանքը, երբ նրանք իմացան, որ Հովսեփն իրենց եղբայրն է:
Ծննդ. 45. Նրանք ընկան միմյանց ուսերին և այնքան բարձր լաց եղան, փարավոնի ամբողջ ընտանիքը լսեց դա: Նրանք հեկեկում էին։
Ինչպիսի՞ն կլինի Հրեա ժողովրդի արձագանքը, երբ նրանք կճանաչեն Մեսիաին:
Զաք. 12.10-14 – 10 Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վրա, եւ Երուսաղէմում բնակողի վրա շնորհքի եւ աղօթքի Հոգին. Եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։
2 Թես. 2.7 – Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։
- Հովսեփը հեթանոսներին դուրս հանեց սենյակից, որովհետև ուզում էր իր ինքնությունը բացել միայն իր եղբայրներին
Աստված ցույց է տալիս, որ եկեղեցին հափշտակվելու է նախքան Հիսուսի հայտնվելը Հրեա ժողովրդին:
Հովսեփի թագավորության ժամանակ Հրեա ժողովուրդը մոռացված չէր․ նրանք ստացան Գոշենի հարուստ հողերը։ Նույնպես նրանք չեն մոռացվի նաև հազարամյա թագավորության ժամանակ։
Հրեա ժողովուրդը լինելու է առջևում և կենտրոնում
Մի՞թե Աստված դեն նետեց իր ժողովրդին։ իհարկե ոչ: (Հռ. 11.11)
V. Իսրայելը չի փոխարինվել
- Հռովմայեցիս 11.1 և Հռովմայեցիս 11.11։
1 Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. քաւ լիցի. որովհետեւ ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։ 11 Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. քաւ լիցի. բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։
- Աստվածաշնչում, երբ ինչ-որ բան փոխարինվում է, այն այլևս նորից չի հայտնվում:
*Սոդոմ և Գոմոր (վերացան)
*Իսրայելը վերածնվեց 1948 թ․ մայիսի 15-ին՝ Աստծո կամքով։
*Հարց․ եթե Իսրայելը փոխարինվեց, ինչպես ոմանք են սովորեցնում, ապա ինչո՞ւ Աստծո կամքով այն կրկին վերածնվեց։
Ես. 66.8 – Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։
Ուշադրություն դարձրեք․ Ծննդոց գրքում Աստված Աբրահամի զավակներին նկարագրում է երկու պատկերով՝ «երկնքի աստղեր» և «ծովի ավազ»։ Այսպիսով բացահայտվում են երկու կատեգորիա՝ Հրեաները և Քրիստոնյաները
- Ծննդոց 15.5, Աստված ասաց Աբրահամին.
Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք։ Եվ ասաց նրան. Այդքան կլինի քո սերունդը։
- Ծննդոց 13.16, Աստված ասաց Աբրահամին.
Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու.
Փաստ․ Աստված Աբրահամի երեխաներին ներկայացնում է որպես «երկնքի աստղեր» և «երկրի փոշի»։
- Փաստ․ Աբրահամը երկու տեսակի երեխա ունի։
Ֆիզիկական սերունդը (հրեաները և արաբները) ներկայացված է որպես երկրի փոշի
Հոգևոր սերունդը՝ «երկնքի աստղերը», խորհրդանշում է եկեղեցին
- Ո՞րն է աստղերի Աստվածաշնչյան նպատակը:
Պատասխան՝ լույս տալ։
Փիլիպպեցիս 2.15, որպեսզի լինեք անբիծ և անարատ…և երևաք որպես աշխարհում լույս տվողներ։
- Ծննդոց 1.14-16, Աստված ասաց. Թող լույս լինի երկնքում, որ բաժաի ցերեկը գիշերից և լույս տան երկրի վրա:
- Հիսուսն ասաց եկեղեցուն. «Դուք եք աշխարհի լույսը։ Թող ձեր լույսը այնպես փայլի մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր հորը, որ երկնքում է»։
- Լույսի ֆունկցիա՞ն։ Լույսը կառավարում է ցերեկը և գիշերը: Հիսուսն ասաց. Ես քեզ (եկեղեցի) տալիս եմ իշխանություն։
Մենք իշխանություն ունենք իշխանությունների և պետությունների վրա
Մենք իշխանություն ունենք հիվանդությունների և ախտերի վրա:
Մենք իշխանություն ունենք մեղքի և սատանայի վրա:
Մենք ունենք Աստծո Խոսի, Նրա Անվան և Նրա Արյան իշխանությունը։
VI. Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի ստանամ Աստծո օրհնություններն ու բարեհաճությունը՝ օրհնելով Իսրայելին:
- Աղոթե՛ք։ Սաղմոս 122.6…, «Աղոթիր Երուսաղեմի խաղաղության համար… Քեզ սիրողներին կհաջողվի»։
Երուսաղեմ = համաշխարհային խաղաղության բանալին: