Բանալի համար. Ծննդ. 2.8-10
8 Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմ, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ 9 Եվ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի և քաղցրահամ պտուղներով բոլոր ծառերը և պարտեզի մեջտեղում՝ կենաց ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը։
10 Եւ մի գետ էր դուրս գալիս Եդէմից պարտէզը ջրելու համար, եւ այնտեղից բաժանվում ու չորս գլուխ էր դառնում։
Սաղմոս 46.4 — Բայց գետն իր առուներով կուրախացնի Աստծու քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։
Եսայի 33.21 — Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր:
- Նկատեցիք՞ — ոչ թե պարզապես Սիոնում գետեր կան, այլ հենց Նա Ինքն է գետերի տեղը։
Եւ մի գետ էր դուրս գալիս Եդէմից (տանից)
Տաճարից հոսող գետը — Կյանքը Ներսից դեպի դուրս (Եզեկիել 47.1–12)
Եզեկիելը տեսավ տեսիլք՝ ջուր հոսում էր տաճարի շեմքից։ Սկզբում՝ մի փոքր հոսք էր, հետո հասնում էր ծնկներին, գոտկատեղին, մինչև որ դարձավ գետ, որը ոչ ոք չէր կարող անցնել։
Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը (Եզեկիել 47.9)։
- Այն սկսվում էր զոհասեղանից՝ որտեղ կատարվում էր զոհաբերությունը։ Սա Քրիստոսի Խաչն է։ Խաչից հոսեց արյուն և ջուր՝ մաքրություն և կյանք։
- Գետը հոսեց դեպի արևելք՝ դեպի անապատը, և հասավ մինչև Մեռյալ ծովը։ Եվ Տերը ասաց՝ «Ջրերը կբժշկվեն»։
- Թող այդ գետը հոսի քո կյանքի մեջ, և քո դառնությունը դառնա քաղցրություն, քո մահացած վայրերը՝ կյանքի աղբյուր։
Կենդանի Ջուրը — Քրիստոս Կյանքը (Հովհաննես 4.10–14)
Հակոբի ջրհորի մոտ Հիսուս ասաց սամարացի կնոջը․
«Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջո՛ւր տուր”, ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ Հովհաննես 4.10
11 Կինը զարմացավ․ «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես»։ իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։
13 Բայց Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։
- Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, Նրա կողքից իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ և գետը սկսեց հոսել։ Այդ ջուրը դեռ հոսում է այսօր։
Կենդանի գետեր — հավատացյալի Կյանքը (Հովհաննես 7.37–39)
37 Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ 38 Ինչպես Գիրքն է ասում. “Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։
Հովհաննեսը բացատրում է․ 39 Նա այս ասաց՝ նկատի ունենալով Սուրբ Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։
- Սիրելինե՛ր, գետը միայն ձեզ համար չէ — այն պետք է հոսի ձեզնից դեպի դուրս։ Աստված չի ուզում, որ մենք լինենք լճեր․ Նա ուզում է, որ լինենք հոսող գետեր։
Թող Նրա Հոգին հոսի իմ միջով․
Քո սրտից՝ դեպի ընտանիք,
Քո աղոթքից՝ դեպի ծառայություն,
Քո եկեղեցուց՝ դեպի աշխարհ,
Քո կյանքից՝ դեպի կորածները։
Որտեղ գետը հոսում է՝ այնտեղ կյանք կա։
Կենաց Ջրի Գետը — Հավիտենական Կյանքը (Հայտնություն 22.1–2)
1 Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։ 2 Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։
- Գետը սկսվեց Եդեմում և ավարտվում է Գահի առաջ՝ փառքի քաղաքում։
- Գետը հոսում է հենց Աստծո աթոռից՝ այն նույն գետը, որ սկսվեց որպես փոքրիկ հոսք Եզեկիելի տեսիլքում։
- Գետը շրջապատում է կենաց ծառը, որի տերևները ազգերին բժշկելու համար են։
Այլևս չորություն չկա — այլ միայն հավիտենական կյանք։
Այսօր նույն հրավերն է հնչում․
Հոգին ու հարսն ասում են. Արի՛։ Լսողը ևս ասում է. Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը (Հայտնություն 22.17)
- Աստված դեռ փնտրում է տուն՝ մի ժողովուրդ, որի միջով Նա կարող է հոսել։ Մի՛ փակիր գետը վախով, մեղքով կամ հպարտությամբ։ Թող Սուրբ Հոգին հոսի։
Որտեղ գետը հոսում է՝ այնտեղ կա կյանք,
որտեղ գետը հոսում է՝ այնտեղ կա բժշկություն,
որտեղ գետը հոսում է՝ այնտեղ կա փրկություն։
Թող եկեղեցին այսօր հռչակի․
«Մենք ենք Աստծո Տունը, և մեր միջից հոսում է կենդանի ջրի գետը»։