Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Դավթի Վրանից մինչև Նոր Ուխտ. Դռնապահի Ծառայությունը

Բանալի համար. Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23.1-5

1 Դավիթը ծերացել ու հագեցել էր իր ապրած օրերից, երբ իր որդի Սողոմոնին թագավոր կարգեց Իսրայելի վրա։ 2 Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։ 

 4 Դավիթն ասաց. Սրանցից …5 չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար։

Դավիթը հասկանում էր մի բան՝ Տիրոջ Տունը կարիք ունի դռնապահների։ Մարդիկ, ովքեր կանգնած են դռան մոտ՝ պաշտպանելու Աստծո փառքի մուտքը և պահելու սրբությունը։

Ա Մնաց. 9.22–26-ում դռնապահների կարևորության երկու հիմնարար ճշմարտություն

Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։ Դռնապանները իրենց վստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էին նշանակված:

Սաղ. 84.10 –  Որովհետեւ լավ է մէկ օր քո սրահներում քան հազարավոր օրեր ուրիշ տեղ. ավելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծո տան քան բնակվել ամբարշտության տներում։

Ինչո՞ւ էր դռնապահի ծառայությունն այդքան կարևոր Դավթի համար
  • Պատասխանը թաքնված է Ուզայի դեպքի մեջ (Բ Թագ. 6.6)։
    1. Ոզան փորձեց մտնել այն տարածք, որը իրեն չէր պատկանում։
    2. Սրբությունը պահանջում է կարգ, հսկում և պատասխանատվություն։
  • Այստեղից Դավիթը հասկացավ․

եթե դուռը պաշտպանված չէ, ներսում եղած փառքն էլ վտանգված է։

Եկեղեցին նույնպես ունի իր դռնապահները։

Նոր Կտակարանում «դռնապահ» հասկացությունը մարմնավորվում է երեք ուղղությամբ

  1. Հիսուսը՝ դուռը և դռնապահը

Հով.10.7 — Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։

Հիսուսը ոչ միայն դուռն է, այլ նաև դռնապահը։

Նա հսկում է ներսից դուրս

Սաղ. 23.1-6 – 1 Տէրն է  իմ հովիւը. եւ  կարօտութիւն չեմ ունենալ։  2  Նա  կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ  հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.  3  Իմ անձին հանգիստ է տալիս.  ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։  4   Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝  չար բանից չեմ վախենալ.  որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։  5   Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց.  դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։  6  Հէնց բարիք եւ ողորմութիւն կգան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. եւ Տիրոջ տանը կբնակուիմ շատ երկար ժամանակ։ 

  1. Յուրաքանչյուր հավատացյալ որպես իր սրտի դռնապահ

Հիսուսն ասում է. «Ահա կանգնած եմ դռան առաջ և բախում եմ…» (Հայտ․ 3.20)։

Հիսուսը բախում է, բայց դուռը բացելը մեր պատասխանատվությունն է։

Մարկոս 13․34 — Տիրոջը հուսալի դռնապահ է պետք, ով կմնա արթուն։

Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա:

Դռնապահը որոշում է՝

ինչ մտքեր են ներս մտնում,

ինչ խոսքեր են ներթափանցում,

ինչ ազդեցություններ ենք թույլ տալիս ներս,

և ինչ մթնոլորտ է ձևավորվում հոգում։

«Մերժում ենք ամեն մի խորհուրդ… և գերի ենք դարձնում ամեն մի միտք Քրիստոսին» 2 Կոր. 10․5

Սաղ. 141.3 – Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։

Հիշեք Եզեկիայի թագավորի օրինակը՝

Եթե մենք պաշտպանության տակ չենք պահում մեր սրտի դուռը, ապա աշխարը ներս՝ կթափանցի հենց այնպես, ինչպես Եզեկիան թույլ տվեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին (սկզբում նրա դեսպաններին) մտնել և տեսնել Իսրայելի ողջ գանձարանը (Բ Թագավորներ 20.12–13)։

  1. Հոգևոր առաջնորդները՝ որպես դռնապահներ

Հովիվները, ավագները և առաջնորդները կոչված են հսկելու եկեղեցու դռները՝

Պողոսն ասում է․

Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով (Գործք Առաքելոց 20.28)

«Նրանք հսկում են ձեր հոգիները» Եբր. 13․17

Հսկելը հենց դռնապահի ծառայությունն է։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով