Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Պարզապես ասա՛ Խոսքը

Բանալի համար. Ղուկաս 7.1-10

1 Երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնաում։ 2 Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացած մեռնելու մօտ էր։ 3 Նա, Հիսուսի մասին լսելով, հրեաների երեցներից ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով նրան, որ գա, իր ծառային ապրեցնի։  4 Նրանք, Հիսուսի մոտ գալով, նրան թախանձալից խնդրում էին և ասում. Նա արժանի է, որ այդ նրան անես, 5 որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար։ 6 Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ 7 Դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 8 Որովհետև ես էլ իշխանության տակ մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին՝ արի՛, և գալիս է, իմ ծառային՝ այս բա՛նն արա, և անում է։ 9 Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին ու ասաց. Ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա։ 10  Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։

1. հավատ Քրիստոսի իշխանության մեջ

Որովհետև ես էլ իշխանության տակ մարդ եմ

  • Նախ՝ իշխանության տակ, հետո՝ իշխանության մեջ

Ի՞նչ է նշանակում «իշխանության տակ լինել»

Ղուկաս 4.6 —Եվ սատանան նրան ասաց. Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։

«Ահա Ես ձեզ իշխանություն եմ տալիս…» (Ղուկաս 10․19)

  • Հարյուրապետը նախ ճանաչում էր, որ ինքն ենթակա է մեկ ուրիշի իշխանությանը, և հենց դա էր նրան տալիս վստահություն հասկանալու Հիսուսի իշխանությունը։
  • Հոգևոր աշխարհում իշխանությունը չի գործում «պաշտոնի» կամ «ձայնի բարձրության» միջոցով, այլ՝ հնազանդության միջոցով։

Հնազանդությունը թուլություն չէ, այլ օրինական դիրք։

Դրա հակադիր օրինակն է Սկևայի յոթ որդիները (Գործք. 19․13–16)։

Նրանք ասում էին ճիշտ բառերը, բայց չէին ապրում իշխանության տակ։

Դևը ասաց․
«Հիսուսին ճանաչում եմ, Պողոսին էլ գիտեմ, բայց դուք ո՞վ եք»

  • Երբ մարդը ապրում է իշխանության տակ, նա կարող է նաև գործել իշխանության մեջ

Եվ հենց դրա համար հարյուրապետը հասկացավ, որ Հիսուսը կարիք չունի գալու․

Մի Խոսք՝ և բավական է։

2. Աստծո Խոսքը բժշկող զորություն ունի
  • Պարզապես ասա Խոսքը

Նա խոսքով հանեց ոգիներին և բոլոր հիվանդներին բժշկեց (Մատթեոս 8․16–17)

Եբր. 4.12 – Որովհետեւ Աստուծո խօսքը կենդանի է և զօրավոր եւ  ամեն երկսայրի  սուրից ավելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հոդերի եւ ողնածուծի բաժանվելը. եւ  քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։  

Առակաց 4.20-22 — Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։ …Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։

  • Աստծո Խոսքը ունի հստակ նպատակ քո կյանքում

Սաղմոս 107.20 — Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։

Ել. 15․26 — «Ես եմ Տերը՝ քո Բժիշկը»։

  • Խոսքը երբեք դատարկ չի վերադառնում

Եսայի 55.11 — այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։

Երբ Աստված խոսում է, արդյունքը անխուսափելի է։

3. Հիսուսը զարմացավ՝ տեսնելով մեծ հավատքը

9 Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ…Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա։

Հավատքը Աստծուն համոզել չէ։

Հավատքը վստահություն է, որ Աստված արդեն խոսել է։

10  Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։

  • Հրաշքը տեղի ունեցավ հեռավորության վրա, որովհետև Խոսքը սահմանափակված չէ տարածությամբ, ժամանակով կամ հանգամանքով։
Կիրառումը մեր 21-օրյա աղոթքի և ծոմապահության մեջ
  1. Ծոմապահությունը մեզ դնում է Աստծո իշխանության տակ

Հակոբոս 4.7 — Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։

  1. Աղոթքը Աստծո Խոսքի հռչակումն է իշխանության Մեջ

Այս 21 օրերի ընթացքում՝

    • Աղոթեք Խոսքով 
    • Հռչակեք Խոսքը ձեր տան, մարմնի, եկեղեցու և քաղաքի վրա

Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։

Այն նույն Խոսքը, որ բժշկեց ծառային՝

այսօր էլ բժշկում է ձեր մարմինները 

կոտրում է կապանքներ

վերականգնում է ընտանիքներ

  • Այս 21-օրյա աղոթքի և ծոմապահության մեջ թող մենք լինենք ժողովուրդ, որ ասում է․

«Տե՛ր, մենք վստահում ենք Քո Խոսքին։ Պարզապես ասա Խոսքը, և դա կկատարվի»։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով