Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մշակի Ձեռքի Տակ

Բանալի համար. ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.1-8

1 Ես եմ ճշմարիտ որթը, և Իմ Հայրը մշակն է։  2 Ամեն մի ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է։ 

Հուդան հեռացավ, և միայն դրանից հետո Հիսուսը շարունակեց Իր խորը ուսուցումը մնացած աշակերտներին՝ ներառյալ Հովհաննես 14–17 գլուխները, որտեղ Նա խոսում է՝

Իր հետ մնալու մասին

Սուրբ Հոգու գալու մասին

Որթի և ճյուղերի մասին (Հովհ. 15)

Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, Նա մաքրում է (kathairō էտում է) այն, որ ավելի պտղաբեր լինի։ 

Ինչու է էտումը հարկավոր

Էտումը նշանակում է՝ կտրել ավելորդ, չոր կամ անպտուղ ճյուղերը։ Սա անհրաժեշտ է երեք հիմնական պատճառներով․

  1. Որպեսզի կյանքը կենտրոնանա պտղի վրա
    Երբ մշակն էտում է ավելորդ ճյուղերը, ամբողջ ուժը գնում է առողջ ճյուղերին, և դրանք բերում են ավելի շատ և ավելի լավ պտուղ։

  2. Որպեսզի լույսը հասնի բույսին
    Խիտ և չէտված որթատունկը չի ստանում բավական լույս։ Լույսը անհրաժեշտ է պտղի հասունացման համար։ Էտումը բացում է որթատունկը, որպեսզի արևի լույսը հասնի պտղաբեր ճյուղերին։

  3. Որպեսզի հեռացվի այն, ինչ վնասում է բույսին
    Չոր, հիվանդ կամ թույլ ճյուղերը ոչ միայն պտուղ չեն բերում, այլ նաև խանգարում են ամբողջ բույսի առողջությանը։ Դրանք հեռացնելը պաշտպանում է ամբողջ որթատունկը։

3 Արդ, դուք մաքուր եք այն խոսքի միջոցով, որ Ես ձեզ խոսեցի։ 4 Մնացե՛ք իմ մեջ, և Ես ձեր մեջ։ Ինչպես ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ բերել, եթե որթի վրա չմնա, այնպես էլ դուք չեք կարող, եթե իմ մեջ չմնաք։ 5 Ես եմ որթը, իսկ դուք՝ ճյուղերն եք։ Նա, ով մնում է իմ մեջ և Ես նրա մեջ, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։ 6 Եթե մեկն Իմ մեջ չմնա, Նա ճյուղի պես դուրս կնետվի և կչորանա, և մարդիկ կհավաքեն դրանք ու կրակը կգցեն, և նրանք  կվառվեն։ 7 Եթե դուք Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերը ձեր մեջ մնան, պիտի խնդրեք, ինչ որ կամենաք և այն պիտի լինի ձեզ։  8 Իմ Հայրը կփառավորվի դրանով որ դուք շատ պտուղ բերեք. Այդպես դուք Իմ աշակերտները լինեք։

Հովհաննես 15․1–8 հատվածը շատ հստակ բացահայտում է Հոր ակտիվ և անձնական գործը հավատացյալի կյանքում։

1. Հայրը հավատացյալի կյանքի մշակն է – գործընթաց

1 …իմ Հայրը մշակն է։

Մշակը տեսնում է պտուղը, որը մենք դեռ չենք տեսնում։

Շատ կարևոր հարց է․ «Ինչպե՞ս է Հայրը մշակ»։

Հայրը հեռացնում է այն, ինչ խանգարում է աճին

2 Ամեն մի ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է։

սխալ մտածելակերպ, մարմնական սովորություններ,

կապվածությունները, որոնք զբաղեցնում են Աստծո տեղը մեր սրտում,

հոգևոր անտարբերությունը, որը թուլացնում է մեր հարաբերությունը Աստծո հետ։

  • Հոր նպատակը միշտ նույնն է՝

հավատացյալին առաջնորդել սրբությունից սրբություն և փառքից փառք։

2. Հայրը մաքրում է պտղաբերին՝ ավելի մեծ պտղաբերության համար

2 …Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, Նա մաքրում է (kathairō, սրբում է) այն, որ ավելի պտղաբեր լինի։

Այստեղ օգտագործված «մաքուր» բառը հունարենում katharoi (καθαροί) է, որը գալիս է նույն արմատից, «մաքրել», էտել», մաքրել պատրաստել պտղաբերության համար»։

Եբրայեցիս 10.2 —  մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։

  • Սա շատ կարևոր ճշմարտություն է․ Հայրը աշխատում է ոչ միայն թույլ հավատացյալների վրա, այլ նաև պտղաբեր հավատացյալների վրա։

Սրբացումը աճի ճանապարհ է։

2 Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում

2 ավելի պտղաբեր լինի

8 որ դուք շատ պտուղ բերեք

  • Փորձությունները, սպասման շրջանները, բոլորը զտման պահերեն.
3. Սա Որդու շարունակական գործն է մեր մեջ

3 Արդ, դուք մաքուր եք այն խոսքի միջոցով, որ Ես ձեզ խոսեցի։

  • Հայրը էտում է որպես Մշակ, բայց Որդին մաքրում է Իր Խոսքով։

Հայրը աշխատում է մեր կյանքի իրավիճակների միջոցով,

Որդին աշխատում է մեր ներսում Իր Խոսքի միջոցով,

4. Որդին պտղաբերություն է ապահովում Իր Խոսքի մեջ մնալու միջոցով

7 Եթե դուք Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերը ձեր մեջ մնան…

  • Նույն Խոսքը, որը կյանք տվեց քեզ, նաև պատրաստում է քեզ պտղաբերության համար։

Պտղաբերության ընթացքը սկսվում է ներսից

Նախ Աստված աշխատում է մեր սրտում, հետո փոխում է մեր միտքը, և հետո այդ փոփոխությունը երևում է մեր կյանքում։

Գուցե այսօր դու անցնում ես էտման շրջան։ 

Գուցե Աստված հեռացնում է ինչ-որ բան քո կյանքից։

Գուցե դա ցավոտ է, գուցե դա դժվար է հասկանալ, 

Ինչպես գրված է Եբրայեցիներ 12․11-ում․

Եվ ամեն խրատ հենց նույն պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով վարժուածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։

վերջնական նպատակը՝

Իմ մեջ մնաք,

Իմ խոսքերը ձեր մեջ մնան, 

Իմ Հայրը կփառավորվի

Իմ աշակերտները լինեք։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով