ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.
1 Այն ժամանակ Հերովդէս թագավորը ձեռք գցեց, որ եկեղեցուց մի քանիսին չարչարի։ 2 Եւ Հակոբոսին՝ Հովհաննէսի եղբօրը, սրով սպանեց։ 3 Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վրա Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղարջակերաց օրերն էր։) 4 Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրավ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից հետո նորան բերել ժողովրդի առաջին։ 5 Եւ Պետրոսը բանտում պահուած էր.
Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուց դէպի Աստուած։
- Գործք Առաքելոց գրքում «աղոթք» բառը հանդիպում է մոտ 29 անգամ։ Սա ցույց է տալիս, որ աղոթքը վաղ եկեղեցու կյանքի և ծառայության նշանակալից մասն է եղել:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ եկեղեցին աղոթում է:
1. Դուք հանգիստ եք գտնում Աստծո ներկայության մեջ:
6 Եւ երբոր Հերովդէսը կամեցավ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։
- Բնակչության զգալի մասը տառապում է անքնությունից։
Ըստ HelpGuide.org-ի՝ չափահասների մոտ 32,8%-ը բավարար քուն չի ստանում:
- Շատ անսովոր է տեսնել Պետրոսին խաղաղ, հանգիստ, քնած քաոսի մեջ.
Մատթեոս 8.24-26 — Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ ՆԱ քնած էր։ Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասաց. Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։
2. Աղոթքը չի փոխում ձեր միջավայրը, բայց փոխում է ձեզ ձեր միջավայրում:
7 Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լույս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներից։
8 Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արավ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վրա գցիր եւ իմ ետեւից եկ։ 9 Եւ նա դուրս եկավ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։ 10 Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. դարպասը իրեն-իրեն բացվեց նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացավ։ 11 Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացա, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռից, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներից։
- Աղոթքը պատրաստում է քեզ հագնելու Աստծո սպառազինությունը:
– Գօտիդ կապիր
– Հագիր հողաթափերդ ոտներիդ,
– Հանդերձներդ քեզ վրա գցիր եւ իմ ետեւից եկ։
Հայտնություն 16.15 — Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն։
- Առանց աղոթքի չես կարող սպառազինվել, և առանց սպառազինության չես կարող աղոթել, պայքարել և նվաճել տարացքներ։
Այսօր Աստված նույն պատվերն է տալիս մեզ.
3. Աստուծո սպառազինությունը հագէք:
Եփ. 6.11-18 – 11 — Եւ Աստուծո սպառազինությունը հագէք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կանգնել։ 12 Որովհետեւ մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մէջ են։
13 Սորա համար Աստուծո սպառազինությունն առէք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել. 14 Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտությամբ գօտեվորուած, եւ արդարության զրահը հագած, 15 Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղության ավետարանը քարոզելու պատրաստությունով։ 16 Եւ ամենի վրա հավատքի վահանն առէք. որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ 17 Եւ փրկության սաղավարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծո խօսքն է։ 18 Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր հարատեւությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար.
4. Ի՞նչ է անում Աստծո սպառազինությունը.
Բ Կոր.10.3-5 — Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։
Եսայի 54.17 — Ամեն մի զենք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։
- Գօտիդ կապիր
- Հագիր հողաթափերդ ոտներիդ,
- Հանդերձներդ քեզ վրա գցիր եւ իմ ետեւից եկ։