9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ամենամեծ հրաշքը բոլոր ժամանակների

Ամենամեծ հրաշքը  բոլոր ժամանակների

Կենտրոնացում.

Բոլոր ժամանակների ամենամեծ հրաշքը քավությունը չէր, և նույնիսկ հարությունը չէր: Բոլոր ժամանակների ամենամեծ հրաշքը դա մարմնացումն էր: Նույնիսկ մտածելն իսկ դժվար է, որ Երկնային Ամենակարող Աստված խոնարհաբար եկավ երկիր և տեղադրվեց Մարիամի արգանդում, որպեսզի ծնվեր մի ցուրտ գիշեր և հետո կենդանիների հետ քներ ախոռում (գոմում)։

6  Եւ դու, Բեթլեհէմ՝ Հուդայի երկիր, բնավ փոքրագույն չես Հուդայի իշխանների մէջ. որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գա,  որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։

15 Եգիպտոսից կանչեցի իմ որդիին։ 

23 Եւ եկավ բնակուեց այն քաղաքումը որ  Նազարէթ է ասվում. որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ՝ Նազովրեցի կկոչուի։ 

Մատթեոսի Ավետարանը մեզ ասում է, որ Հիսուսը ծնվել է Բեթղեհեմում, տեղափոխվել է Եգիպտոս, եւ բնակվել է Նազարեթ քաղաքում.

Բանալի համարներ. Մատ. 2:1-12

1  Եւ  երբոր Հիսուսը ծնվեց Հրէաստանի Բեթլեհէմումը Հերովդէս թագաւորի օրերում, ահա  արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ,  2  Եւ ասեցին.  Ո՞րտեղ է Հրէաների ծնված թագավորը. որովհետեւ  մենք տեսանք նորա աստղը արեւելքում, եւ եկանք նորան երկրպագելու։  3  Եւ երբոր Հերովդէս թագավորը լսեց՝ շփոթվեց, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։  4  Եւ նա բոլոր  քահանայապետներին եւ ժողովրդի  դպիրներին ժողովելով՝  նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։

 5  Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլեհէմում. որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռով.  6   Եւ դու, Բեթլեհէմ՝ Հուդայի երկիր, բնավ փոքրագույն չես Հուդայի իշխանների մէջ. որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գա,  որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։

 7  Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թաքուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը։  

Ծննդ. 1:14 – 14  Եւ Աստուած ասեց. Լուսաւորներ լինեն երկնքի հաստատութիւնում, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինեն. 

Գաղ. 4:4 – 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստուած ուղարկեց իր Որդուն, 

Դան. 9:25-26 – 25  Եւ  իմացիր ու հասկացիր, որ  Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ  Մեսիա  իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կա, որ դարձեալ պիտի շինվի հրապարակը եւ  պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։  26  Եւ վաթսունեւերկու եօթնեակից հետո պիտի  Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. 

8  Եւ նորանց Բեթլեհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստույգ իմացէք այն երեխայի համար, եւ երբոր գտնէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան։  9  Եւ նորանք՝ երբոր լսեցին թագաւորից՝ գնացին. եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր էր երեխան։  10  Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ։  

Ահա թե ինչ կատարվեց երբ բոլոր ժամանակների հրաշքը ծնվեց իմ կյանքում։

1. Նա անչափ ուրախություն է բերել մեր կյանք։

Հով. 15:11 – 11  Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։   

11  Եւ երբոր տունը մտան,  գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝  ընծա տվին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։  

2. Նա իմ երկրպագության կենտրոնն է, եվ ես տալիս եմ նրան իմ սիրտը։

Հով. 3:16 – 16   Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տվեց. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենա։

Ղուկ. 6:45 – 45   Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում,  որովհետեւ սրտի ավելացածիցն խօսում է նորա բերանը։ 

12  Եւ  երազում հրաման առան ետ չդառնալ Հերովդէսի մօտ. եւ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

3. Նրանք Ուղղություն ստացան եվ նոր ճանապարհով ետ դարձան։

Հով. 14:6 – 6  Հիսուսը նորան ասեց.  Ես եմ ճանապարհը եւ  ճշմարտությունը եւ  կեանքը.