ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՈՒՂԱՐԿԵՑ ԻՆՁ…
ԾՆՈՒՆԴ 45.8
Եվ հիմա, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, բայց՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։
1. ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ… ուղարկեցիք ինձ։
Հովսեփն իր կյանքում հասկացել էր երկու բան․
- Նա հասկացավ՝ Ո՛վ էր իրեն ուղարկել և Ի՛ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ։
- Շատ մարդկանց կյանքը փրկելու համար (Ծննդոց 50․20)։
Հակոբն ասաց․ Գնա՛, տե՛ս՝ եղբայրներդ ու հոտը լա՞վ են, և ինձ լո՛ւր բեր (Ծննդոց 37․13–14)։
Բայց Աստված նրան նրանցից առաջ ուղարկեց՝ նրանց կյանքը փրկելու։(Սաղմոս 105.17)։
9 Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան Եգիպտոս վաճառեցին, բայց Աստված նրա հետ էր 10 և նրան իր բոլոր նեղություններից ազատեց… (Գործք 7.9-10)
- Աստծու ներկայությունը՝ իմ նեղությունների մեջ։
Տերը Հովսեփի հետ էր Պետափրեսի տանը (Ծն. 39․2)։
Նրա տերն էլ տեսնում էր, որ Տերը նրա հետ է(Ծն. 39․3)։
Տերը Հովսեփի հետ էր նաև բանտում և նրա հանդեպ ողորմություն էր ցուցաբերում (Ծն. 39․21)։
Բանտապետը վստահում էր Հովսեփին, որովհետև Տերը նրա հետ էր և հաջողեցնում էր նրա գործերը (Ծն. 39․23)։
- Ամեն ինչ սկսվեց երազից, բայց երազը ամբողջ ճանապարհը չբացահայտեց։
- Առաջին երազում Հովսեփը տեսավ, որ եղբայրների խրձերը խոնարհվում էին իր խրձի առաջ։ Երկրորդում տեսավ արևը, լուսինը և տասնմեկ աստղերը, որոնք խոնարհվում էին իր առաջ․ Սակայն այդ երազներում Հովսեփը չտեսավ Եգիպտոսը, փարավոնին, ստրկությունը կամ բանտը։
Տարիներ անց՝ իր «Բայց Աստված…» պահին, նա արդեն կարողացավ ասել․ «Նա ինձ ուղարկեց…»։
«Եվ Նա ինձ դարձրեց…»։
-
Նա ինձ դարձրեց փարավոնի հայր․
Առաջին բանը, որ Աստված վերականգնում է, հայրությունն է
Քրիստոսի միջոցով մենք վերադառնում ենք Հոր մոտ, ընդունում որդեգրության Հոգին և աղաղակում՝ “Աբբա՛, Հա՛յր”» (Հռոմեացիներին 8․15)։
11 Ինչպես գիտեք, ձեզանից ամեն մեկին, ինչպես հայրը՝ իր զավակներին, 12 հորդորում և մխիթարում էինք ու աղաչում, որ ընթանաք, ինչպես որ վայել է Աստծուն, որ ձեզ կանչեց իր արքայությանն ու փառքին (Ա Թես 2.11-12)։
- Հովսեփի կյանքում այդպիսի հոգատարություն ենք տեսնում նրա եղբայրների հանդեպ։
19 Հովսեփն ասաց նրանց. Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։ 20 Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։ 21 Եվ հիմա
(1) մի՛ վախեցեք,
(2) ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին։
(3) Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց (Ծն.50.19-21)
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց (Բ Կոր. 1.3-4)։
-
Նա ինձ դարձրեց Նրա ողջ տան տեր․
Եբրայեցիներին 3․5–6-ում Մովսեսը նկարագրվում է որպես Աստծու տան մեջ հավատարիմ ծառա, իսկ Քրիստոսը՝ որպես Որդի՝ Իր տան վրա։ Եվ այդ տունը մենք ենք, եթե մինչև վերջ ամուր պահենք մեր վստահությունն ու հույսի պարծանքը։
Մարկոս 13․34–37-ում Հիսուսը պատմում է ճանապարհ գնացող մի մարդու մասին, որն իր տունը թողնում է, ծառաներին իշխանություն տալիս, յուրաքանչյուրին՝ իր գործը, և դռնապանին պատվիրում արթուն մնալ։
-
Նա ինձ դարձրեց Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան․
Փարավոնը Հովսեփին նշանակեց ամբողջ Եգիպտոսի վրա՝ իրենից հետո ամենաբարձր իշխանությամբ (Ծն. 41․39–44)։
Հիսուսն ասաց․ Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա (Մատթեոս 28․18)։
Հովսեփի վերջին «Բայց Աստված»-ը
«Բայց Աստված»-ը հնչեց մահվան շեմին․
ԾՆնդոց 50.20,24
20 Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։
24 Հովսեփն ասաց իր եղբայրներին. Ահա ես մեռնում եմ. Բայց Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։
2. ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ… ՆԱ ՁԵԶ ԿԱՅՑԵԼԻ։
Եվ որոնց նախասահմանեց, նրանց էլ կանչեց, և որոնց կանչեց, նրանց էլ արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց էլ փառավորեց (Հռոմեացիներին 8․30)։
Այս համարում ընթացքն այսպես է․ Նախասահմանեց → կանչեց → արդարացրեց → փառավորեց։
- Հովսեփի կյանքի չորս «ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ» պահերը
ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՈՒՂԱՐԿԵՑ ԻՆՁ…
Աստծու նպատակը՝ իմ ճանապարհի մեջ։ (Ծննդոց 45․8)
ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՆՐԱ ՀԵՏ ԷՐ…
Աստծու ներկայությունը՝ իմ նեղությունների մեջ։
(Գործք Առաքելոց 7․9–10)
ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ԴԱ ԲԱՐՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍԵՑ…
Աստծու բարի նպատակը՝ մարդկանց չար մտադրությունների միջով։ (Ծննդոց 50․20)
ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՁԵԶ…
Աստծու հավատարմությունը՝ նաև հաջորդ սերնդի համար։
(Ծննդոց 50․24)