Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՀԻՇԵՑ

ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՀԻՇԵՑ… Իսկ դու հիշո՞ւմ ես

Բանալի համարներ. ԾՆՈՒՆԴ 7, 8.1

1 Եվ Տերն ասաց Նոյին. Մտի՛ր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։

7 Ջրհեղեղի ջրերի պատճառով տապան մտան Նոյը և իր հետ իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք։

12 Անձրև տեղաց երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր։ 13 Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք նրանց հետ։

17 Քառասուն օր ջրհեղեղ եղավ երկրի վրա. ջրերը շատացան, տապանը վեր հանեցին, և այն բարձրացավ երկրից։ 18 Ջրերը վարարեցին, սաստիկ շատացան երկրի վրա, և տապանը լողաց ջրերի երեսին։ 19 Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ 20 Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ 23 Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։

  • Ծննդոց 7-րդ գլուխն ավարտվում է այսպես.

24 Ջրերը երկրի վրա հարյուր հիսուն օր բարձրացած մնացին։

  • Սպասման օրերն ու տարիները հաճախ ամենադժվարն են։

Նոյն արդեն հնազանդվել էր Աստծուն, մտել տապանը, բայց դեռ պետք է սպասեր։ Անձրևը դադարել էր, սակայն ջրերը դեռ երկրի վրա էին։

Բայց հաջորդ գլուխը բացվում է հույսի խոսքով․

ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՀԻՇԵՑ ՆՈՅԻՆ…

Բայց Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված երկրի վրա մի քամի բերեց, և ջրերը նվազեցին (Ծննդոց 8.1)։

  • «ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ՀԻՇԵՑ ՆՈՅԻՆ…»

Աստված հիշեց Աբրահամին և ազատեց Ղովտին (Ծն. 19․29)

Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրան և բացեց նրա արգանդը (Ծն. 30․22)։

Աստված լսեց Իսրայելի հառաչանքը և հիշեց Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ Իր ուխտը (Ելից 2․24)։

Աննան իր ցավի մեջ աղոթեց․ «Հիշի՛ր ինձ և մի՛ մոռացիր Քո աղախնին»։ Տերը հիշեց նրան։ Աննան հղիացավ և ծնեց Սամուելին։ (Ա Թագավորաց 1․11, 19–20)։

14 Բայց Սիոնն ասաց. Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է։ 15 Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ԵՍ, սակայն, ՔԵԶ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ։ 16 Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ… (Եսայի 49.14-16)։

Խաչի վրա գտնվող ավազակն ասաց․

Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ Քո թագավորությամբ գաս։

Հիսուսը պատասխանեց․ Ճշմարիտ եմ ասում քեզ․ այսօր Ինձ հետ դրախտում կլինես (Ղուկաս 23․42–43)

  • Ես չեմ կարծում, թե փրկությունը դժվար է։ Դժվարը փրկությունից հետո հավատքով քայլելը, սպասելը, գործելն ու Աստծուն վստահելն է։

Մահամերձ Եզեկիան աղոթեց․ «Աղաչում եմ, Տե՛ր, ՀԻՇԻ՛Ր, թե ինչպես Քո առաջ քայլեցի հավատարմությամբ և ամբողջական սրտով»։ (Դ Թագ.20․1–6, Եսայի 38․1–5)

Նեեմիա․ Հիշի՛ր իմ ծառայությունը (Նեեմիա 5․19):

Աղոթքում Դավիթը խնդրում է․ ՀԻՇԻ՛Ր, Տե՛ր, Քո գթություններն ու ողորմությունները… Իմ երիտասարդության մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր․ Քո ողորմության համաձայն հիշի՛ր ինձ (Սաղմոս 25․6–7)։

Ծննդոց 8․1-ը շարունակում է․ Բայց Աստված հիշեց Նոյին.

Աստված քամի անցկացրեց երկրի վրայով, և ջրերն սկսեցին նվազել…

Նոյը հիշեց իրեն հիշող Աստծուն.

Փրկությանը հաջորդում է երկրպագությունը

Ծննդոց 8․20-ում տեսնում ենք Նոյի արձագանքը․

Տապանից դուրս գալուց հետո նա Տիրոջ համար զոհասեղան կառուցեց և ողջակեզներ մատուցեց։

  • Եկեղեցի՛, մենք հաճախ ջերմեռանդ ենք խնդրանքի մեջ։ Այս հատվածը մեզ հրավիրում է նույնքան ուշադիր լինել շնորհակալության մեջ։

Երբ օգնությունը գալիս է, վերադառնո՞ւմ ենք Տիրոջ մոտ՝ գոհություն հայտնելու։

Ղուկաս 17․11–19-ում Հիսուսի բժշկած տասը բորոտներից մեկը վերադարձավ՝ Աստծուն փառավորելու։

Նոյի զոհասեղանն էլ մեզ հիշեցնում է․ ստացած ողորմությունը պետք է մեզ առաջնորդի դեպի Տվողը։

Իսկ դու հիշո՞ւմ ես։

Այս արե՛ք Իմ հիշատակի համար (Ղուկ. 22․19):

Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարությունները (Սաղմոս 103․2)

Օրհնությունը ստանալուց հետո մի՛ մոռացիր Օրհնողին Երկրորդ Օրինաց 8․10–14, 18

Կուտես, կկշտանաս և կօրհնես քո Տեր Աստծուն… Զգո՛ւյշ եղիր, որ չմոռանաս քո Տեր Աստծուն… Հիշի՛ր քո Տեր Աստծուն։

«Բայց Աստված Նոյին հիշեց՝ ջրերի մեջ։

Իսրայելին հիշեց՝ ստրկության մեջ (Եսայի 44․21)։

Աննային հիշեց՝ արցունքների մեջ։

Ռաքելին հիշեց՝ սպասման մեջ։

Եվ Իր ժողովրդին ասաց․ “Ես քեզ չեմ մոռանա”։

Քեզ երբեք չեմ թողնի և բնավ չեմ լքի (Եբրայեցիներին 13․5):

Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքն ու սերը, որ ցուցաբերեցիք Իր անվան հանդեպ՝ սրբերին ծառայելով (Եբրայեցիներին 6․10):

  • Հիշիր. Մարդն ընդունակ է մոռանալու…

Աստված քեզ չի մոռացել։ Իսկ դու, քո առօրյայի մեջ, հիշո՞ւմ ես Նրա խոսքը և սպասո՞ւմ ես Նրա գալստյանը։

Ինչպես Նոյի օրերն էին, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։ Ջրհեղեղից առաջ մարդիկ ուտում էին, խմում, ամուսնանում և ամուսնացնում՝ մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը։ Նրանք չգիտակցեցին, մինչև ջրհեղեղը եկավ և բոլորին տարավ։ Այդպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը (Մատթեոս 24․37–39)։

Ուտելը, խմելը և ամուսնանալն ինքնին մեղք չեն․ վտանգն առօրյայի մեջ Աստծուն մոռանալն է՝ Նրա խոսքն ու գալիք դատաստանը չհիշելը։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով