Բանալի համարներ. Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7.14, Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14.7
7.14 — 14 Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։
14.7 — 7 Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։
Այս հատվածում Աստված խոստում տվեց այն բանից հետո, երբ Սողոմոն թագավորը կառուցեց Տաճարը։ Այս խոսքն ունի չորս պայման, որոնք Աստծո ժողովուրդը պետք է կատարեր, և երեք խոստում կամ օրհնություն, որոնք Աստված շնորհելու էր Իր ժողովրդին։ Եթե մենք խոնարհվենք, աղոթենք, փնտրենք Նրա երեսը և ետ դառնանք մեր չար ճանապարհներից, այդ ժամանակ Նա կլսի մեզ երկնքից, կների մեր մեղքերը և կբժշկի մեր երկիրը։
Ռոբովամի թագավորության ժամանակ նրանք սկսեցին կառուցել կուռքեր այլ աստվասծերի համար։ նա հեռացավ Աստծուց, և ժողովուրդը նույնպես հեռացավ Աստծուց: Նա սկսեց երկրպագել այլ աստվածների: Այդ կեղծ աստվածների համար զոհասեղաններ կառուցեք և այլն: Եվ այսպես, Ռոբովամից հետո, Աբիան թույլ տվեց, որ այս բաները գոյություն ունենան, և նրա թագավորության ժամանակ տեղի ունեցավ միախառնում։ Աստծուն դեռ երկրպագում էին Երուսաղեմում, սակայն կային մարդիկ, որոնց թույլատրվում էր երկրպագել այլ աստվածների այս և այլ ձևերով:
Այժմ, երբ Ասան գահ բարձրացավ, նա հոգևոր բարեփոխում հիմնեց: Նա ազատվեց բոլոր կուռքերից և պատկերներից: Նա ազատվեց զոհասեղաններից, որոնք կանգնեցվել էին այլ աստվածների համար:
Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի…
1. Բուժման առաջին բաղադրիչը խոնարհությունն է:
The first ingredient to healing is: HUMILITY
Մատ. 11.29 – 29 Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։
Եփ. 4.1-3 – 1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կվայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ 2 Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։ 3 Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։
2. Բուժման մեր երկրորդ բաղադրիչն է՝ ԱՂՈԹՔԸ։
But that’s not where God left him.
Պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Սա մի ազգի կռիվ չէ մյուսի դեմ։ Սա ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ Է։
Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի…
Բ Կոր. 10.3-5 — 3 Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, 4 քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը 5 և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։
Եփ. 6.10-13 — 10 Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ 11 Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ 12 Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ 13 Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։
18 Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար։
Աղոթքը հեռանկար է բերում: Այն կարգավորում է մեր սրտերը և մաքրում մեր մտքերը: Այն մեզ հնարավորություն է տալիս ամբողջ ծանրությունը, որը մենք կրում ենք, գցել Տիրոջ վրա և թույլ տալ, որ Նա կռվի մեր մարտերում: Աղոթքը բացահայտում է, թե ով է իրական թշնամին և մեզ ուժ է տալիս նրան հաղթելու ամեն անգամ.
3. Բուժման երրորդ բաղադրիչն է՝ ԱՊԱՇԽԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ։
The third ingredient to healing is: REPENTANCE
14.7 — Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և Նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։
- Ասան արեց այն, ինչ բարի էր և ճիշտ Տիրոջ աչքում.
Գ ԹԱԳ. 15.11 — Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։
- Նա հեռացրեց օտար աստվածների զոհասեղանները և բարձրավանդակները.
Գ ԹԱԳ. 15.12 — Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։
- Նա հրամայեց Յուդային որոնեն իրենց հայրերի Տէր Աստծուն.
4. Բուժման չորրորդ և ամենամեծ բաղադրիչն է՝ ՆԵՐՈՒՄԸ
The fourth and largest ingredient to healing is: FORGIVENESS
ՄԵՐ ԱԶԳԻՆ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻ Է ՊԵՏՔ։ Նկատի ունեմ Հայը Հային, մեր քույրերին ու եղբայրներին:
ԱՄՓՈՓՈւՄ
Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք լինել մեր համայնքներում բժշկության գործիքներ:
What are the ways that we can be instruments of healing in our communities?