9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նեեմիա 3 – Բոլորը Միասին

Բոլորը միասին
Նեեմ. 3 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Եզ. 44:1-3 – 1  Եւ ինձ ետ դարձրեց դրսի սրբարանի դռան ճանապարհը, որ նայում է  դէպի արեւելք. Եւ նա կղպուած էր։  2  Եւ Տէրն ասեց ինձ. Այս դուռը կղպուած պիտի մնա. Չպիտի բացուի, նորանով պիտի չմտնեն,  որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտավ նորանով. ուրեմն կղպուած պիտի մնա։  3  Իսկ իշխանը ինքը իբրեւ իշխան նստէ այնտեղ  Տիրոջ առաջ հաց ուտելու համար.  նա դռան սրահի ճանապարհով պիտի մտնէ, եւ նույն ճանապարհով դուրս գա։

Զաք. 14:4-5 – 4  Եւ նորա ոտները կանգնած կլինեն այն օրը  Ձիթենեաց սարի վերայ, որ Երուսաղէմի առաջն է դէպի արեւելք, եւ կպատառուի Ձիթենեաց սարը միջիցը դէպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կլինի, եւ սարի կէսը կքաշուի դէպի հիւսիս, եւ կէսը՝ դէպի հարաւ։  5  Եւ  պիտի գա իմ Տէր Աստուածը  բոլոր սուրբերը քեզ հետ։

  • Մատ. 16:18 – 18  Ես էլ ասում եմ քեզ, որ  դու ես Պետրոս, եւ այդ վէմի վրա կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթի նորան։
  • Հայ. 3:14-22 –  Եւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին գրիր.   20   Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ.  եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ,  կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։

Բանալի բառ

  • Շշինել բառը 35 անգամ նշված է այս գլխում. It has the idea of strengthening.
Բանալի խոսք.

(Նեեմ. 3:1-32)  

Եւ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան եւ նորա եղբայր քահանաները եւ շինեցին Ոչխարաց դուռը, նորանք նուիրեցին նորան եւ նորա դռները կանգնեցրին եւ նուիրեցին մինչեւ Մէայի աշտարակը՝ մինչեւ Անանայէլի աշտարակը։

3 Եւ Ձկանց դուռը շինեցին Սենաայի որդիները,

4 Եւ նորանց մօտ նորոգեց Մերամօթը, եւ նորանց մօտ նորոգեց Մասիզեբէլի որդիի Բարաքիայի որդի Մեսուղամը. Եւ նորանց մօտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։ 5 Եւ նորանց մօտ նորոգեցին Թեկուացիք. Բայց նորանց երեւելիներն իրանց վզերը չտուին իրանց Տիրոջ ծառայութեանը։

6 Եւ Հին դուռը նորոգեցին Հովիադան եւ Մեսուղամը.

8 Նորա մօտ նորոգեց ոսկերիչներից Ոզիէլը, եւ նորա մօտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, եւ Երուսաղէմը բաց թողեցին մինչեւ լայն պարիսպը։

11 նորոգեցին Փուռերի աշտարակը։

12  Եւ նորա մօտ նորոգեցին Ալօեսի որդի Սեղղումը՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը՝ ինքը եւ իր աղջիկները։

13 Ձորի դուռը նորոգեցին… նորանք շինեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները… նաեւ պարսպից հազար կանգուն մինչեւ Աղբից դուռը։

14 Եւ Աղբանոցի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան.

15 Եւ Աղբիւրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Սեղղունը, նաեւ Սիլովայի աւազանի պարիսպը թագավորի պարտէզի մօտից մինչեւ Դավիթի քաղաքից իջնող աստիճանները։

21 Նորանից hետո նորոգեցին տան մուտքից տան վերջը։

22 Քահանաները՝ և դաշտի բնակիչները նորոգեցին մինչեւ Ջրի դռան դիմացը դէպի արեւելք, եւ դուրս եկած աշտարակը։

27 Նորանից հետո նորոգեցին աշտարակի դիմացը մինչեւ Ոփաղի պարիսպը։

28 Ձիերի դռնից վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։

29 եւ նորանից hետո նորոգեց Սեմայիան՝ արեւելեան դռան պահապանը։

31 Նորանից հետո նորոգեց Մեղքիան մինչեւ Մափկաթի դռան դիմացը եւ մինչեւ անկեան վերնատունը։

32 Եւ անկեան վերնատան ու Ոչխարաց դռան մէջտեղը նորոգեցին ոսկերիչները եւ վաճառականները։

I. ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՕԳՆԵԼ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ

Եւ վեր կացան, շինեցին նորոգեցին, կանգնեցրին — Քահանաները, դաշտի բնակիչները, դեղագործները, հայրերը, որդիները, աղջիկները, ոսկերիչները, վաճառականները և բաժնի իշխանները։

1. Յուրաքանչյուր մարմնի մասը Քրիստոսում կարևոր է:

Պողոս Առաքյալն ասում է (1 Կոր. 12:12-30)

Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս. 13 քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք եւ բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խմեցինք։ 20 Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին։ 21 Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նույն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։

26 Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։  27 Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։

2. Որովհետև, Ամեն բան միասնաբար գործում է Աստծո մեծ ծրագրում։  
  • Այս խմբերից որի՞ անդամը ես կցանկանայի համարվել։ 
2. ՈՐՈՇ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՎ ՑԱՆԿԱԼԻ ԳՈՐԾԵՐ ԱՆԵԼ։

14 Եւ Աղբանոցի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց նորան եւ կանգնեցրեց նորա դռները, կղպանքները եւ նիգերը։

1 Կոր. 12:22  Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թվում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են. 23 եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիվ ենք անում նրանց. (Dr. Nazaret’s book).

3. Կային Որոշ աշխատողներ ՉԷԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ:

5 Եւ նորանց մօտ նորոգեցին Թեկուացիք. Բայց նորանց երեւելիներն իրանց վզերը չտուին իրանց Տիրոջ ծառայութեանը։

Հռ. 16:3-4 – 3  Բարեւ տուէք  Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը.  4  Որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները.

The New Testament is clear that if you’re a Christian, you are in the ministry (service) and you will give an account of your ministry to the Master someday.

Մատ. 25:14-30 – 14   Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց հանձնեց։  15  Եւ մէկին հինգ քանքար տուավ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ,  յուրաքանչյուրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։  16  Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արավ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։  17  Այնպէս էլ նա՝ որ երկուսն առավ, ուրիշ երկուսն էլ շահեց։  18  Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։

…Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես  քեզ շատ բաների վերայ կդնեմ.  մտիր քո տիրոջ ուրախութիւնը։

Չար եւ ծոյլ ծառա, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չփռեցի։

  • Հոբ 34:11 – Յուրաքանչյուր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա.
II. Աստված օգտագործում է փոքր բաներ՝ մեծ գործեր անելու համար։
  • God used Moses’s rod or stick to defeat the armies of Egypt.
    Ել. 4:20 – եւ ետ դարձաւ Եգիպտոսի երկիրը. եւ Մովսէսն  Աստուծո գավազանը իր ձեռքն առավ։
  • Gideon and his three hundred men used pitchers and torches
    Դատ. 7:16 – Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դատարկ սափորներ տուաւ եւ սափորների մէջ էլ ջահեր.
  • Rehab used a piece of red rope and it saved her entire family.
    Հեսու 2:21 – եւ նա այն կարմիր չուանը կապեց պատուհանին:
  • A young boy brought few loaves and fishes to Jesus, who used them to feed thousands.
    Հով. 6:8-9 –  Անդրէասը՝ Պետրոսի եղբայրն՝ ասեց Հիսուսին.  9  Այստեղ մէկ տղա կա, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ.  բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար։
  • Դավիթը և Գողիաթը – David and Goliath
    David trusted God in private as he killed a lion and a bear, so God let him kill the giant in public.
III. Ոմանք հասկացել են իրենց իսկ տունը կարգի բերելու կարևորությունը։

Նեեմ. 3:23,28,29,30 – Սրանցից hետո, իրենց տների առջեւ, վերանորոգման աշխատանքը hանձն առան Բենիամինն ու Ասուբը,  եւ սրանցից hետո՝ Ազարիան՝ Անանիայի որդին իր տան մօտ։ 28 քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։ 29 Սադովկը Նորոգեց իր տան դիմացը. 30 Մեսուղամը նորոգեց  իր սենեակի դիմացը։

  • Մատ. 7:24-27 – 24  Արդ՝  ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերա։  25  Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերա հաստատուած էր։  26  Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կնմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։  27  Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։
Ամփոփում
  1. ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՕԳՆԵԼ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ:
  2. Աստված օգտագործում է փոքր բաներ՝ մեծ գործեր անելու համար։
  3. Ոմանք հասկացել են իրենց իսկ տունը կարգի բերելու կարևորությունը։