9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Երանի հեզերին 

Երանի հեզերին
Blessed Are the Meek
Մատ. 11:1,25-30

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.

Մատ. 11:1,25-30 – 1  Եւ եղավ երբոր Հիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այնտեղից գնաց նորանց քաղաքներում սովորեցնելու եւ քարոզելու։

25   Այն ժամանակ Հիսուս պատասխան տուեց եւ ասաց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր,  որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ  երեխաներին հայտնեցիր։  26 Այո, ով Հայր. որովհետեւ այսպէս  հաճելի եղավ քեզ։  27   Ամեն բան ինձ տրվեց իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն՝ բայց միայն Հայրը.  եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. եւ ում որ Որդին կամենա հայտնել։  28  Ինձ մօտ եկէք, ամեն հոգնածներ եւ բեռնավորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։  29  Իմ լուծը ձեր վրա վերցրէ՛ք եւ  ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ  սրտով խոնարհ. եւ  ձեր անձերի համար հանգստությու կգտնէք։  30   Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։

Բանալի բառ

Հեզ – μανθάνω – Պրա աս

Աստվածաշնչում հեզության բացատրությունը հետևյալն է«ուժ հսկողության ներքո (տակ)»։ “Աշխարհի” տեսանկյունից ուժեղ մարդկիկ նրանք են, ովքեր հաստատակամ են, պատասխանատու, հպարտ, ինքնաբավ, ինքնավստահ(մեծամիտ) և անկախ։ Հեզ անհատը այս ամենի հակառակն է, հետեւաբար, շատ մարդիկ հեզությունը շփոթում են թուլության հետ։ Հեզ մարդը պատրաստ է հնազանդ լինել, համեստ ու նրբանկատ, ապավինում է Աստծուն և իր միակ ուժի աղբյուրն Աստված է։

Եբր. 5:8 – 8   Թէ եւ Որդի էր,  այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։

  • Հիսուսը — ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ  սրտով խոնարհ.

Եբր. 5:8 – 8   Թէ եւ Որդի էր,  այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։

  • Մովսեսը — Թվ. 12:3 – Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։

Թվ. 12:1-3 – 1  Եւ Մարիամն ու Ահարօնը Մովսէսի դէմ խօսեցին՝ նորա առած Եթէոպացի կնոջ պատճառով, ըստ որում  Եթէոպացի կին էր առել.  2  Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի միջոցով խօսեց. Չէ՞ որ մեր միջոցով էլ խօսեց. Եւ Եհովան լսեց։  3  Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։

13  Եւ Մովսէսն աղաղակեց Եհովային ասելով. Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան։

  • Պողոս Առաքյալը — 2 Կոր. 10:1 –  Բայց ես ինքս՝ Պօղոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզությունով ու հանդարտութիւնով, որ խոնարհ եմ  երես առ երես ձեր մեջ լինելիս, իսկ հեռվից համարձակ եմ դէպի ձեզ։

Գործ. 20:19 – 19  Ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով եւ շատ արտասուքով եւ փորձություններով որ Հրէաների նենգություններից պատահեցին ինձ.

Կարդացեք Պողոս Առաքյալի չարչարանքների մասին (Գործք. 22-28)

  • Webster’s Dictionary for meek is “enduring injury with patience and without resentment.” 

  1. Հեզությունը սիրում է սովորել:
    Meekness loves to learn.
    • Աստծո խոսքը մեզ հղում է լինել հեզ.

Եփ. 4:2 – 2  Ամեն խոնարհությունով եւ հեզությունով եւ երկայնմտությունով, սիրով իրար համբերելով։

Ի՞նչպես

Կող. 3:12 – 12  Ուրեմն  հագէք՝ ինչպէս Աստուծո ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ  ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնմտություն.

1 Տիմ. 6:11 – 11   Բայց դու,  ով Աստուծո մարդ, փախիր (Հովսեփի պես) սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։

  • Հեզությունությունը Հոգու պտուղի հատկություն է.

Գաղ. 5:22-23 – 22   Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն,  23   Քաղցրություն,  բարություն,  հավատք, հեզություն, ժուժկալություն.  այնպիսիների դէմ օրէնք չ’կա։

  • Հեզությունը նշան է անհավատ աշխարհի համար, որ Հիսուսը բնակվում է մեր մեջ.

1 Պետ. 3:15 – 15  Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ  պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։