9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Երբ քիչն ավելի շատ է

Դավիթը մեկ քարով տապալեց հսկա Գողիաթին։

Տերը բազմացրեց այրի կնոջ մեկ սափոր յուղը։

Մոտ 20,000 մարդ սնվել է ընդամենը 5 հացով և 2 ձկով։

Քրիստոսի մահը կյանք բերեց ողջ աշխարհին։

Գեդեոնի 300-ը ջախջախեցին անթիվ մադիանացիներին։

Եբրայեցիներին 11:32-34 — 32 Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, 33 որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, 34 կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին.

Վերոհիշյալ մարդիկ բոլորն էլ ունեին լուրջ խնդիրներ։ Աստվածաշունչը չի թաքցնում իր հերոսների թույլ, տկար և մեղավոր կյանքը: Այն մեզ հստակ ասում է, որ Մովսեսը մարդասպան էր, Դավիթը՝ մարդասպան, ստախոս և շնացող, իսկ Հակոբը՝ խաբեբա։ 

  1. Հարց #1. Ինչո՞ւ բարի Աստված թույլ տվեց, որ վատ բաներ պատահեն։
  2. Հարց #2. Ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել ինձ:
  3. Գեդեոնը կառուցեց Աստծո զոհասեղանը, ոչնչացրեց կուռքերով լի զոհասեղանը։
  4. Գեդեոնը Աստծուց նշան խնդրեց։
Բանալի համար. Դատ. 7:1-25 

1 Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։  2  Եւ Տէրն ասեց Գեդէոնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նորանց ձեռքը տամ, մի գուցէ Իսրայէլն  ինձ դէմ պարծենա ասելով. թէ Իմ ձեռքն ինձ ազատեց։  3  Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին եւ ասա.  Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնա եւ Գաղաադ սարից գնա. եւ ժողովրդից քսանեւերկու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար։  

Գեդեոնի բանակն ուներ 32,000 մարդ, իսկ մադիանացիները՝ 135,000։

1. Գեդեոնի համար առաջին թշնամին վախն էր։

…մի գուցէ Իսրայէլն  ինձ դէմ պարծենա ասելով. թէ Իմ ձեռքն ինձ ազատեց։

69%-ը, (22,000) — վախկոտ եւ վատասիրտ մարդիկ էին.

2 Օրինաց 20:8 — Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման։

Ինչպե՞ս կարող է վախն ազդել ձեր հոգևոր կյանքի վրա:

Սաղմոս 55:4-8, 16-18 — 4 Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։ 5 Վախ ու դող եկավ վրաս, և սոսկումը ծածկեց ինձ։ 6 Եվ ես ասացի. Երանի՜ թև ունենայի աղավնու պես, որպեսզի թռչեի և հանգիստ լինեի։ 7 Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։ 8 Կփախչեի, որ ինձ համար ապաստան գտնեի փոթորկալի քամուց և մրրիկից։

16 Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։ 17 Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։ 18 Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։

Հեսու 1:9 — Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս։

4  Եւ Տէրն ասեց Գեդէոնին. Ժողովուրդը տակաւին շատ է. Ջրի մօտ իջեցրու նորանց եւ  այնտեղ քեզ համար նորանց փորձեմ. եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Սա քեզ հետ գնա՝ նա քեզ հետ թող գնա. եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Դա քեզ հետ չգնա՝ նա թող չգնա։ 5 Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա։ 6 Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։  7 Եվ Տերն ասաց Գեդեոնին. Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա։ 

2. Գեդեոնը սովորեց վստահել Տիրոջը:
  • Եվ այսպես, Գեդեոնն ու իր բանակը պետք է պատերազմեն մեկը 450-ի դեմ: Աստված այս մարդկանց բերում է այն աստիճանի, որ նրանք կարող էին միայն վստահել Իրեն: 

Դուք վստահում եք Տիրոջը?

Մենք պետք է նայենք մեր Աստծո մեծությանը, այլ ոչ թե մեր դժվարությունների չափին:

3. Աստված բացահայտում է Գեդեոնին Իր ծրագիրը:

Ես միշտ մարդկանց հարցնում եմ, թե որն է ձեր հաջորդ քայլը: ի՞նչ է Աստված հայտնում ձեզ։

9 Այն գիշեր Տերը նրան ասաց. Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։ 

15 Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. Վե՛ր կացեք, որովհետ Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել։

4. Փողերը, դատարկ սափորները եվ ջահեր։

16  Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։ 17  Եվ նրանց ասաց. Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։ 

18  Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմում փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէոնի սուրը։  19  Եւ Գեդէոնը եւ նորա հետ եղող հարիւր մարդը կէս գիշերուայ պահի սկզբին, բանակի եզերքը հասան, եւ հէնց որ պահապաններին զարթնեցրին, իսկույն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում եղած սափորները կոտրատեցին։  20  Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէոնի սուրը։  21  Եւ  ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, եւ  բոլոր բանակը վազում եւ աղաղակում ու փախչում էին։  22  Եւ երբոր այն երեք հարիւր մարդը  փողերը հնչեցրին,  Տէրը բոլոր բանակի մէջ  ամեն մարդի սուրը իր  ընկերի վերայ դարձրեց. Եւ զօրքը մինչեւ Բեթասետա դէպի Սարերա, մինչեւ Աբելմաուլայի սահմանը՝ Տաբէթ փախաւ։ 

Բ Կոր. 10:4-5 — 4 Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, 5 որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։

  1. Շեփորը մեզ հիշեցնում է մեր վկայության մասին.

Հայտնություն 12:11 — Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։

  1. Կավե կուժը խոսում է մեր թուլության մասին: Աստված մեզ նման կոտրված անոթներ է օգտագործում:

Բ Կոր. 4:7 — Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։

  1. Այրվող ջահը բացահայտում է քրիստոնյաներին այս խավար աշխարհում:

Մատթեոս 5:14 — Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով