9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

երեք մկրտություն

Բանալի համարներ. Հով. 1։11-13

37 Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. Ի՞նչ պետք է անենք, եղբայրնե՛ր։ 38 Պետրոսը նրանց ասաց. Ապաշխարեցէ՛ք, (μετανοέω, metanoeō – change of mind, մտքի փոփոխություն, փոխեցեք ձեր ընթացքը) եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար,  եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը (մկրտությունը). 39 որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը։

Գործ. 2:41 – Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։

1. առաջին մկրտությունը դա հոգու վերածնունդն է։

Հով. 1:11 — 11   Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չընդունեցին։  12  Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։  13  Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։

Եզեկիել 36:26 — Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։

Հիսուսն ասաց, եթե մարդը վերստին չծնվի չի կարող տեսնել Աստծո արքայությունը (Հովհ. 3։3)։

Եթե մարդը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո թագավորությունը։ (Հովհ. 3։5)։

Եփ. 5։26 – Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի ավազանովը՝ խօսքի միջոցով 

Օրինակ։ երեխան մոր որովայնում ապրում է ջրի մեջ և սնունդ է առնում իր մորից ու ճանաչում է իր մոր ձայնը։

    • Եվ այսպես… Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը հոգի (Հովհ. 3։4,6)։

    • Սուրբ Հոգին մեզ մկրտեց քրիստոսի մարմնի մեջ։ Նա մեզ դրեց Քրիստոսի ձեռքերի մեջ։ 

Տիտոսին 3:5 — նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ։ 

Գաղ. 3։27 – Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսին հագած էք։

2. Ջրի մկրտությունը քո վերածնման խորհրդանիշն է։

Հով. 1:29 — 29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ 30 Սա է, որի մասին ես ասում էի. Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ 31 Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու։

Ինչո՞ւ մկրտվել

  • Որովհետև ուզում ես հետևել Քրիստոսի օրինակին։

Եվ եղավ, որ այն օրերին Հիսուսը Գալիքիայի Նազարեթից եկավ ու Հովհաննեսից մկրտվեց Հորդանանի մեջ Մարկոս 1։9  

  • Որովհետև Քրիստոսն է դա պատվիրել 

Մատ. 28։19-20 – Ուրեմն գնացէք  բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով.

Ո՞վ պետք է մկրտվի և ե՞րբ

  • Ցանկացած անձնավորություն, որ որոշում է կայացրել հավատալ Քրիստոսին, պետք է մկրտվի։

Գործ. 8:12 – Բայց երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք։

3. Սուրբ Հոգու խոստումը (մկրտությունը) Քրիստոսի ուսմունքն է։

Հով. 1:32 — 32 Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ 33 Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը”։ 34 Ու ես տեսա և վկայեցի, թե՝ “Սա է Աստծու Որդին”։

Գործք Առաքելոց 1:8 — Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։

Գործք Առաքելոց 2:1-4 — 1 Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ 2 Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ 3 Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ 4 Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։

Գործ. 10:44-48 – 44  Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս,  Սուրբ Հոգին իջավ այն խօսքը լսողների բոլորի վրա։  45  Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հաւատացեալները,  որ թլփատութիւնիցն էին.  որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։  46  Որովհետեւ լսում էին՝ որ նորանք լեզուներով խօսում եւ Աստուծուն փառաւորում էին։  47  Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Մի՞թէ մէկը կարող է ջուրը արգիլել, որ սորանք չ’մկրտուին,  որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք։  48   Եւ նորանց հրամայեց  որ Տիրոջ անունովը մկրտուին.

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով