9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Երկնքի արքայութիւնը նման է…

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Մատ. 13:31-35,44-52

44  Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։

 45  Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում. 46  և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։

 51  Հիսուսը նրանց ասաց. Այդ բոլորը հասկացա՞ք։ Նրան ասացին. Այո՛, Տե՛ր։ 52  Նա ասաց նրանց. Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում։

«Երկնքի Արքայության» ուսմունքը մեծ թեմա է Հիսուսի համար։
Ավետարաններում
«Թագավորությունը» հիշատակվում է 126 անգամ։

  • Ի՞նչ է Երկնքի Արքայությունը և ինչ չէ Աստծո Թագավորությունը.

Հռ. 14:17 — Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

Հով. 18:36 — Հիսուսը պատասխանեց. Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ։

1 Կոր. 4:8 –  Արդէն կշտացած էք,  արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։

Սաղմոս 103:19 — Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։

1. Աստծո Թագավորությունը հիմա է, եվ դեռ չկա.
  • Աստծո թագավորությունը գալիս է մարտահրավեր նետելու խավարի թագավորությանը. 

Մատթեոս 11:12 — Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։

Մատ. 4:17 – Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել.  Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։ 

Ղուկաս 11:20 — Բայց եթե ես Աստծու ձեռքով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը ձեզ վրա հասել է։ 

Մատ. 4:23 –  Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայում՝  սովորեցնելով նորանց ժողովարաններում եւ քարոզելով  արքայութեան աւետարանը, եւ  ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդություն եւ ամեն ցավ բժշկելով։

Հիսուսի առաջին գալստյան ժամանակ սատանան տեսավ, թե ինչպես են մարդիկ բժշկվում, ազատագրվում և մահացածները հարություն առնում։ Թագավորության զորությունն ու իշխանությունը մոտ է, և թագավորների ԹԱԳԱՎՈՐԸ՝ Հուդայի Առյուծը, նորից գալիս է։ 

  • Հայտնություն 21-ն ասում է մեզ, որ Աստծո Արքայությունը վերջապես եկել է.

Հայ. 21:9-11 —  9 …Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը։ 10  Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։  11 Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։

2. Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է։

Ղուկաս 17:20-21 — Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն. Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է. որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է։

  • Դուք չեք կարող առանձնացնել Թագավորությունը թագավորից…

Կող. 3:15 — Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում…

  • Երեք սկզբունք՝ Թագավորության Իշխանության դիրքորոշման համար.
  1. Ունեցեք ապաշխարող և խոնարհ սիրտ.

Հայտնություն 2:16 — Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։

  1. Փնտրեք Աստծո Թագավորությունը.

33 Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

  1. Մտածեք այն իշխանության մասին, որը ձեզ տրվել է Հիսուսի կյանքի, մահվան և հարության միջոցով. 

Կող. 2:14-15 – 14  Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց,  15  իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց իրանում.

Մատ. 16:19 –  Եւ ես  կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կլինի երկնքումը. եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կլինի երկնքումը։  

Ղուկ. 10:19 – Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զօրութեանը վրա, եւ ձեզ ոչինչ չի վնասի։  

Ի՞նչ արժեք ունի Աստծո Թագավորությունը Ձեզ համար։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։