ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Գաղ. 4.4-6
Գաղ. 4.4-6 — 4 Իսկ երբ ժամանակը (Chronos) իր լրումին հասավ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրէնքի տակ՝ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրություն ընդունենք։ 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։
Հունարենում ժամանակի հետ կապված երկու բառ կա՝ «Քրոնոս Chronos» և «Կայրոս Kairos
Ադամից մինչև Ենովք՝ 7 սերունդ
Ենովքից մինչև Սաղա՝ 7 սերունդ
Սաղայից մինչև Թարա՝ 7 սերունդ
Մատթեոս 1.17 — Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
1. Քրիստոս եկավ «որոշված ժամանակին»։
Chronos-ի ժամանակով Աբրահամն ու Սառան ծեր էին, հնարավորությունները՝ սպառված, մարմինը՝ ուժասպառ և տարիները չէին գործում նրանց օգտին։ (Ծննդ. 18.14, 21:2)։
Բայց Kairos-ը ասում էր․ «Սա է Աստծո պահը»։
Հովսեփը երկար Chronos տարիներ ապրեց դավաճանված, մոռացված և բանտարկված, բայց Kairos-ի՝ «խոստման ժամանակին» Աստված մեկ օրում նրան բարձրացրեց և դարձրեց Եգիպտոսի երկրորդ մարդը (Ծննդ. 41)։
Chronos-ի ժամանակով Աստված Աբրահամին հայտնեց, որ Իսրայելը 400 տարի գերության մեջ պետք է մնա Եգիպտոսում, իսկ Kairos-ի ժամանակով Աստված ուղարկեց Մովսեսին՝ նրանց ազատելու։ Եվ հենց այս կետում բացվում է Ժամանակի Հրաշքը․
Մորդքեն ասաց Եսթերին. «Ո՞վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել» (Եսթ. 4.14)։ Եվ Kairos-ի՝ «խոստման ժամանակին» Եսթերի մի քայլը փրկեց ամբողջ ազգը։
Գաղ. 4.4-6 — 4 Իսկ երբ ժամանակը (Chronos) իր լրումին հասավ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից…
- Դանիել մարգարեն, ավելի քան Հիսուսի ծնունդից 500 տարի առաջ, կանխասեց, որ Մեսիան պիտի գա և տվեց 490 տարվա քրոնոսային ժամանակացույց։
Դանիել 9.25-26 — 25 Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ (49 տարի) և վաթսուներկու յոթնյակ կա (434 տարի). հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։ 27 Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։
-
- 483-րդ տարվա ավարտին Հիսուսը հայտնվեց Իսրայելին։
- Ժամերն ու ժամահակներն Հայրն իր իշխանությամբ սահմանեց (Գործք. 1.8)։
-
1 Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ … Կուսակալ Կյուրենիոսի ժամանակ… 4 Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր. (Ղուկաս 2.1,4):
-
- Հրեշտակային այցերը՝ ամեն մեկն իր ճիշտ ժամանակին։
Հրեշտակը նրան ասաց. Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես (Ղուկաս 1.13)
Նազարեթում հրեշտակն ասաց Մարիամին, “Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես”… Ղուկաս 1.26–38
Մարիամը գնաց Հրեաստան այցելելու իր զարմիկ Եղիզաբեթին։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց (Ղուկաս 1.41):
Նազարեթում Գաբրիել հրեշտակն ասաց Հովսեփին, որ վերցնի Մարիամին որպես իր կին, քանի որ նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է (Մատ. 1.18–25):
Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում (Ղուկաս 2.1–21):
Մոգերը արևելքից այցելեցին Հիսուսին և բերեցին Նրան ոսկի, խունկ և զմուռս (Մատ. 2.1–12):
Աստված զգուշացրեց մոգերին չվերադառնալ Հերովդեսի մոտ՝ պատմելու նրան, թե որտեղ է ծնվել Հրեաների թագավորը (Մատ. 2.12):
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի» (Մատթեոս 2.13-14):
Հերովդեսի մահից հետո հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին և ասաց, որ վերադառնան Իսրայել (Մատթեոս 2.19-21):
Հովսեփին երազում Աստված զգուշացրեց չգնալ Հրեաստան, ուստի նրանք գնացին Գալիլեայի Նազարեթ (Մատթեոս 2.22-23)
Քրիստոս ոչ միայն եկավ «որոշված ժամանակին…
Դանիել 9.27— Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։
2. Քրիստոս մահացավ «որոշված ժամանակին»։
Հռ. 5.6 Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին (Kairos) մեռավ ամբարիշտների համար։
Եփ. 1.9-10 – 9 Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10 որպէսզի, ժամանակների (Kairos) լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։
3. Աստված ապահովում է ամեն ինչ ճիշտ ժամանակին։
Սաղ. 145.15 – Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։
2 Օր. 11.14 – Այն ժամանակ ձեր երկրի անձրևը իր ժամանակին կտամ՝ առաջին եւ վերջին անձրևը, եւ կժողովես քո ցորենը, քո գինին ու քո յուղը։
4. Նա ասում է, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը։
2 Կոր. 6.2 – Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում (Kairos) լսեցի քեզ, եւ փրկութեան օրում օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակը (Kairos). ահա հիմա է փրկութեան օր։
Եբր. 4.7 — Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» (Սաղ. 95.7-8)։
Ծննդ. 18.14 – Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք. այս ժամանակ եկող տարին դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենա։