9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ի՞նչ պետք է անենք

Ի՞նչ պետք է անենք

Բանալի խոսք.

(Գործ. 2:37-39)

Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պետք է անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը նրանց ասաց. 

  1. .«Ապաշխարեցէ՛ք,    (μετανοέω, metanoeō – change of mind, մտքի փոփոխություն, փոխեցեք ձեր ընթացքը
  2. եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի (Ջրով) Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար,
  3. եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը (մկրտությունը). որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»։

41 Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան։

1. առաջին մկրտությունը դա հոգու վերածնունդն է։ 

  • Հիսուսն ասաց, եթե մարդը վերստին չծնվի չի կարող տեսնել Աստծո արքայությունը (Հովհ. 3։3)։
  • Եթե մարդը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո թագավորությունը։ (Հովհ. 3։5)։
  • Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը հոգի (Հովհ. 3։4,6)։
  • Այդ Կիրակի օրը երեկոյան, երբ աշակերտները միասին հավաքվել էին և դռներն էլ փակել վախենալով Հրեա ղեկավարներից, Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղը և ասաց նրանց. Խաղաղություն ձեզ։ Եվ սա ասելով նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու կողը։ Աշակերտներն ուրախացան տեսնելով իրենց Տիրոջը։ Հիսուս տարձյալ ասաց նրանց. Խաղաղություն ձեզ։ Ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ուղարկում եմ ձեզ։ Ապա փչեց նրանց վրա և ասաց. Առեք Սուրբ Հոգին.  
  • Սուրբ Հոգին մեզ մկրտեց քրիստոսի մարմնի մեջ։ Նա մեզ դրեց Քրիստոսի ձեռքերի մեջ։ 
    • Աստված մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ (Տիտոս 3։3-4)։ 
    • Գաղ. 3:27 – Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսում մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։  

2. Ջրի մկրտությունը քո վերածնման խորհրդանիշն է։

Մատ. 28:19-20 – Ուրեմն գնացէք 

  • բոլոր ազգերը աշակերտեցէք,
  • նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով
  • Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ (Սուրբ Հոգու միջոցով) ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։

Մար. 16:15-16 – Եւ նորանց ասաց. գնացեք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր մարդկանց քարոզեցե՛ք Ավետարանը (բարի լուրը)։ Ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա կդատապարտվի (Հիսուսի կողքին խաչված ավազակը չմկրտվեց բայց հավատքով փրկվեց)։ 

3. Սուրբ Հոգու խոստումը (մկրտությունը) Քրիստոսի ուսմունքն է։ 

  • Մար. 16:15-16 – Նրանք, ովքեր հավատում են, հայտնի կլինեն հետևյալ նշաններով. 
    • Իմ անունով չար ոգիներ պիտի հանեն,
    • Նոր լեզուներով պիտի խոսեն,
    • Ձեռքով օձ պիտի բռնեն առանց խայթվելու (Ծննդոց 3։14-15),
    • Եվ եթե մահացու որև է թույն էլ խմեն, չպիտի վնասվեն,
    • Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն նրանց։
  • Մար. 16:20 – Եվ նրանց քարոզչությունը հաստատվում էր իրենց տրված բոլոր նշաններու։