Ինքն Իրեն Խոնարհեցնողը Կ’բարձրանա
Those who humble themselves will be exalted
(Փիլիպ. 2:3-9)
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.
Հակ. 4:10 – 10 Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա ձեզ կ’բարձրացնի։
1 Պետ. 5:6 – 6 Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։
Ղուկ. 18:14 – 14 …որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանա։
Փիլիպ. 2:8-9 – 8 Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։ 9 Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է.
-
- Եվ այսպես, մենք տեսնում ենք փոխկապվածություն այս երկու բառերի միջև։
- Ամեն բառձրահարկ շենք հիմնված է իր խոր հիմքերի վրա։
- Ո՞րտեղ են փնտրում մարդիկ Ադամանդը և ոսկին։
I . մեր խոնարհվելով Աստված մեր մեջ կերտում է Բնավորություն, որպեսզի մեզ բարձրացնի։
Կա բարձրացման երկու ձև։ Աստծուց կամ մարդուց։
- Մեր մարդկային բնույթը — Self-exaltation, self-promotion.
- Մեր հոգեւոր բնույթը — Աստված է բարձրացնում և դիրքավորում։
Եզ. 28:17 – 17 Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունով. դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով. ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։
Առակ. 8:13 – 13 Տիրոջ երկյուղը չարն ատելն է, հպարտությունն ու ամբարտավանությունը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։
arrogance — an insulting way of thinking or behaving that comes from believing that you are better, smarter, or more important than other people.
Առակ. 11:2 – 2 Հպարտությունն եկավ, անարգություն էլ կգա. Բայց խոնարհների հետ իմաստություն կա։
Առակ. 16:18-19 – 18 Կորուստից առաջ գնում է գոռոզությունը, եւ կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին։ 19 Լավ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ ավար բաժանել հպարտների հետ։
Առակ. 29:23 – 23 Մարդու ամբարտավանությունը նորան կկործանի, բայց հեզահոգին փառք կստանա։
1 Հով. 2:16 – 16 Եթէ մէկն աշխարհը սիրի, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհում է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կեանքի ամբարտավանությունը, Հօրիցը չէ, այլ աշխարհից է։
2. Այժմ տեսնենք թե որն է խոնահության արդյունքը։
1 Պետ. 5:5 – 5 Աստուած ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։
3. Աստված իր շնորհքը ուղարկում է բոլորի վրա բայց խոնարհներն են այն ստանում։
- Շնորհը փրկության նպաստի փաթեթն է
- Աստծո շնորհը համեմատվում է որպես օծման յուղի։
- Որքան բարձր գործերի մեջ Աստված ձեզ կանչի այնքան ավելի շատ շնորք է պետք։
Բնավորություն որը կարող է դիմանալ բարձրությանը։
II. Չորս գործնական կետեր, որոնք բացահայտում են խոնարհ սիրտը
Փիլիպ. 2:3-8 – 3 (1) Ոչ մի բան չլինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծությունով. (2) այլ խոնարհությունով թող մէկը միյուսին իր անձից ավելի լավ համարէ։ 4 (3) Միայն ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։ 5 Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Հիսուսում էր. 6 Որ Աստուծո կերպարանքում լինելով, հափշտակություն չհամարեց Աստուծուն հաւասար լինել։ 7 Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.8 (4) Իրեն խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։ Ո՞ՒՄ ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՆ։
-
- Ոչ մի բան չլինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծությունով.
Ծննդ. 11:3-4,6-7 – 3 Եւ իրար ասեցին. Եկէք աղյուսներ շինենք, եւ կրակով այրենք։ 4 Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չցրվենք բոլոր երկրի երեսի վերա։
6 Եւ Եհովան ասեց. 7 Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։
Հպարտությունը բաբելոնի կառույցն է, իսկ խոնարհ սիրտը Աստծո արքայության կառույցը։
Ծննդ. 12:1-3 – 1 Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրից, եւ քո ազգականներից, եւ քո հօր տանից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ 2 Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս։ 3 Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին։ 4 Եւ Աբրամը գնաց.
Ծննդ. 11:3 – Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք,
2. Թող մէկը միյուին իր անձից ավելի լավ համարէ.
- Հովնաթան ու Դավիթ հարաբերություն։
1 Թագ. 20:30-31 – 30 Եւ Սաւուղի բարկութիւնը բորբոքուեց Հովնաթանի դէմ, եւ նորան ասեց. Ով ապստամբ եւ չար կնկա զավակ, մի՞թէ ես չգիտեմ որ դու Հեսսէի որդուն ընտրել ես քո ամօթի եւ քո մօր ամօթի եւ խայտառակության համար։ 31 Որովհետեւ քանի որ Հեսսէի որդին երկրիս վերա ողջ է, դու չես հաստատուի, ոչ էլ քո թագաւորութիւնը. Եւ հիմա մարդ ուղարկիր եւ նորան ինձ մօտ բեր, որովհետեւ նա մահապարտ է։
1 Թագ. 23:16-17 – 16 Եւ Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց. 17 Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չգտնէ, եւ դու Իսրայէլի վերա թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կլինեմ, եւ այս բանը իմ հայր Սավուղն էլ գիտէ։
3. Միայն ձեր անձերի բաներին մտիկ չտաք.
Ղուկ. 9:46 – 46 Մի խորհուրդ էլ մտավ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը։ Գործք Առաքելոցում տարբեր վերաբերմունք։