Բանալի համար. 1 Թագ. 15
1 Եւ Սամուէլն ասեց Սավուղին. Տէրն ինձ ուղարկեց քեզ իր Իսրայէլ ժողովրդի վրա թագավոր օծելու, եւ հիմա Տիրոջ խօսքերի ձայնը լսիր։ 2 Զօրաց Տէրն այսպէս է ասում. Ես հիշում եմ ինչ որ Ամաղէկն արեց Իսրայէլին, որ նորա ճանապարհը կտրեց երբոր նա դուրս էր եկել Եգիպտոսիցը։ 3 Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ։
7 Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։ 8 Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։ 9 Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։
Ովքեր էին Ամաղեկացիները?
Ամաղեկը Եսավի թոռն էր
Այսինքն՝ Ամաղեկացիները Աբրահամի ազգական սերունդ էին, բայց ոչ ուխտի մեջ գտնվող ժողովուրդ։
Նրանք ներկայացնում են այն, ինչ ծնվում է մարմնից, ոչ թե խոստումից։
Գաղ. 4.29 – Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ ով հոգու կողմից էր, այնպէս էլ հիմա։
Ամաղեկ = մարմինը, որը մշտապես հակադրվում է Հոգուն
- Ամաղեկացիների առաջին հարձակումը
Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից, որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևից գնացող բոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր (Բ Օրինաց 25.17-18)։
Հարձակումը՝
- Թիկունքից, թույլերի վրա, հոգնածների վրա
Ճիշտ ինչպես մարմինը, որը հարձակվում է հոգևոր թուլության պահին
Ամաղեկացիների սովորություններն ու բնույթը
Ամաղեկացիները հայտնի էին որպես՝
-
- Ագրեսիվ և անողորմ
- Աստծուց չվախեցող
- Մշտապես կրկնվող վտանգ
Աստծո դատավճիռը Ամաղեկի դեմ
«Ես պիտի ջնջեմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակից» Ելից 17.14
Աստված պատվիրեց՝ ամբողջական կործանում
Ոչ պայմանական, ոչ ընտրովի
« Մարմնավոր միտքը Աստծո դեմ թշնամություն է։» Հռոմեացիս 8.7
Չսպանված Ագագը՝ դարձավ սերունդների վտանգ։
Այն, ինչ Սավուղը չկործանեց իր ժամանակում, վերադարձավ սերունդներ անց՝ ավելի մեծ սպառնալիքով։
Ամաղեկի հարվածը Դավթի թիկունքից (Ա Թագ. 30.1–20)
- Դավիթը հաղթեց Ամաղեկացիներին
- Վերադարձրեց գերիներին
- Ավարտեց այն, ինչ Սավուղը չավարտեց
«Աստվածաշնչում ավելի ուշ հայտնվում է Ագագացի Համանը, որը փորձեց կործանել Իսրայելին» (Եսթեր 3.1)։
Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծարեց ագագացի Համանին և բարձրացրեց նրան և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։
Եսթերի երեքօրյա ծոմի միջոցով Ագագի խավարը բացահայտվեց և դատապարտվեց։
- Համանը կախվեց ծառից (Եսթեր 7.10)
Եւ Համանին կախեցին այն փայտի վրա, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար. Եւ թագավորի բարկութիւնն իջավ։
Փրկված Ագագը՝ մարդու մարմնի խորհրդանիշ
Ագագը խորհրդանշում է մարդու մարմինը (հին մարդը, մարմնական բնույթը)
- Սավուղը չսպանեց Ագագին → ինչպես հավատացյալը, որ չի խաչում մարմինը ամբողջությամբ
Գաղ. 5.24 – Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններով միասին։
Հռ. 6.6 – Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։
Ագագը (մարմինը) խորհրդանշում է՝
-
- Զիջում
- Հին սովորություններ
- Մարմնի ցանկություններ
Կիսով չափ հնազանդությունը ստեղծում է ապագա պատերազմներ։
Այն, ինչ այսօր հանդուրժում ես, վաղը քեզ կիշխի
Չես կարող նոր շրջան մտնել՝ հին թագավորներով
1 Թագ. 15.23 – Որովհետեւ ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության…
Ինչպե՞ս գործնականում կիրառել այս պատգամը մեր կյանքում
Հակ. 4.7-8 – 7 Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։ 8 Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։