9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Խաչի Ճանապարհը

Բանալի համար. Մար. 15:25

25 Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին։

33 Վեցերորդ ժամին ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը։ 34 Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։

  • Հիսուսը Երուսաղեմ եկավ Զատիկի շաբաթը՝ գառների ընտրության օրը:

Համաձայն Ելից 12։3-ի՝ յուրաքանչյուր մարդ իր ընտանիքի համար մի գառ պետք է ընտրեր առաջին ամսվա (Նիսանի) տասներորդ օրը։Գառնուկը պետք է լիներ մեկ տարեկան արու, առանց արատների։ Ընտանիքն այնուհետև պահում էր գառը մինչև տասնչորսերորդ օրը (Ելից 12.6), իսկ հետո մորթում էր գառը այդ երեկո Զատիկի ընթրիքի համար:

Հիսուսի օրոք արձանագրված է, որ միայն անհատների և ընտանիքների կողմից մեկ Պասեքի ժամանակ զոհաբերվել է 255,600 Զատկի գառ։

 37  Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ Հոգին ավանդեց։  38 Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։ 

Սրբության Սրբոցի առջևի վարագույրները ունեին 18 մետր երկարություն և 9 մետր լայնություն, որոնցից յուրաքանչյուրը ձեռքի ափի հաստությունն էր։ Դրանք այնքան ծանր էին, որ երեք հարյուր քահանա էր պետք՝ վարագույրը ամրացնելու համար։ (Հրեա պատմաբան Josephus-ի գրվածքներից)

1. Հիսուսը խաչվեց Զատիկի ժամանակ, երբ պետք է զոհաբերվեր Զատկի գառը:

Հովհաննես 1:29 — Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։

  • Ծննդոցից (Ծննդոց 22:8 – «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին»), մինչև Հայտնություն (Հայտնություն 5:12 – «Արժանի է մորթված Գառը»), Քրիստոսը մեր Զատկի Գառն է: Եվ համոզվելու համար, որ մենք դա հասկանում ենք, Աստված Իր Որդուն ուղարկեց Երուսաղեմ հենց այն օրը, երբ հրեա ժողովուրդն ընտրում էր իր գառը վերջին 1500 տարիների ընթացքում:
  • Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում (Բ Մնացորդաց 3:1)։
2. մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ ճանապարհ բացեց վարագույրի միջով։

1 Կոր. 5:7 –  …որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։  

Եբր. 10:19-21 – 19  Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, 20   Որն մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է,  21  և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա.

Եբրայեցիս 9:28 — նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ իրեն սպասողների փրկության համար։

Ա Պետրոս 1:18-19 — իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան։

3. մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։
  • Հայտնության գրքում քսանից ավելի անգամներ Քրիստոսը հիշատակվում է որպես Գառ:

Հայտնություն 5:6 — Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար…

Հայտնություն 5:12 — Նրանք բարձրաձայն ասում էին. Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն։

Հայտնություն 12:11 — Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով