9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Խորտակված ընտանիքը

Խորտակված ընտանիքը 

Կենտրոնացում.

Յուրաքանչյուր մարդ սերում է մեկ խորտակված ընտանիքից: Հոգևոր հատկություններն ու ժառանգական հակումներն Ադամից ու Եվայից փոխանցվել են մեզ Անկման անեծքի միջոցով: Սակայն Հիսուսը եկավ՝ ազատելու մեզ այդ անեծքից:

Բանալի համարներ. Ծննդ. 3:1,3-6

1  Եւ  օձը ավելի  խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞վ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառից չուտէք։  2  Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղից ուտում ենք.  3   Բայց այն ծառի պտղից որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։  4  Եւ  օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնի։  5  Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր  աչքերը կբացվին, եւ  Աստուծոյ պէս կլինիք՝ բարին եւ չարը գիտացող։ 6  (1) Եւ  կինը  տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, (2)  եւ թէ հաճելի էր աչքերին, (3) եւ փափաքելի է ծառը նայելու համար, առավ նորա պտղից եւ կերավ, եւ իր հետ իր մարդին էլ տուավ, եւ նա կերավ։  

1 Հով. 2:16 – 16  որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքում է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանությունը (pride of life), Հօրիցը չէ, այլ աշխարհքից է։  

  • Մեղքի միջոցով երեք բան մտավ աշխարհ.
    1. Ամոթ/Shame
    2. Մեղադրանք/Blame
    3. Հռչակ/Fame

Ծննդ. 3:7 – 7  Եւ նորանց երկուսի  աչքերը բացվեցին, եւ հասկացան թէ մերկ են. Եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։  Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին։  8 Երեկոյան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մէջ։  9 Տէր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10 Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնվեցի»։

1. Ամոթ
  • Անկումից անմիջապես հետո Ադամն ու Եվան հասկացան, որ իրենք մերկ են և թաքնվեցին Աստծուց և իրենք իրենցից:

Ծննդ. 2:25 – 25  Եւ նորանք երկուսը  մերկ էին՝ Ադամը եւ իր կինը, եւ չէին ամաչում։

Ամոթը — տհաճ ինքնագիտակցված զգացմունք է, որը սովորաբար կապված է սեփական անձի բացասական գնահատման հետ, այն կարող է լինել տարբեր դրդապատճառների, նեղությունների, ազդեցությունների, անվստահության, անզորության, իրեն անարժեք զգալու զգացողությունների արդյունք։

Եբր. 4:13 – 13   Եւ չկա մի արարած աներեւույթ նրա երեսից.  բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա   աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

Մենք հաճախ փորձում ենք թաքցնել մեր ամոթը: Սակայն Աստված ուզում է մեզ ծածկել՝ հագցնելով մեզ Իր արդարությունն ու փրկությունը:

21 Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց։

Ես. 61:10 – 10   Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տէրով, իմ անձը պիտի խնդա իմ Աստուծով. որովհետեւ նա  ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմուճանը գցեց ինձ վրա.  

  • Խնդրում եմ զանազանեք Արդարությունը — Արդար կյանք ապրելուց։

Արդարություն նշանակում է ունենալ ճիշտ հարաբերություն և դիրք Աստծո հետ։ 

Հռ. 4:3 – 3 Աբրահամը հավատաց Աստուծուն, եւ այդ հավատի համար էլ Աստված արդար համարեց (deposited) նորան։  

Առակ. 24:16 – 16   Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի

    • HE COVERS OUR SIN
      Jehovah-Tsidkenu – He is our righteousness
      Եր. 23:6 –
      6   եվ  սա է նորա անունը, որով նա կ’կոչուի՝ ՏԷՐԸ՝ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹյուՆԸ։
    • Jehovah-M’Kaddesh – He sanctifies us, helps us grow
      Ղև. 20:8 –
      8  ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ։ 

Ես. 54:4 – 4  Մի վախեցիր որովհետեւ պիտի չամաչես, եւ մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին. որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրության նախատինքը այլեւս պիտի չհիշես։

1 Պետ. 2:6 – 6  Եվ Հիսուսին հավատացողը չի ամաչի։
ՈրովհետևԵս. 53:6 – Տէրը նորա վրա դրավ մեր ամենի մեղքը։

2. Մեղադրանք

Ծննդ. 3:11-13 – 11 Աստուած ասաց նրան. «Ո՞վ հայտնեց քեզ, թէ մերկ ես։ Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»։ 12 Ադամն ասաց. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, եւ ես կերա»։  13 Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերա»։ 

  • Երկուսն էլ ճիշտ պատասխանեցին, բայց առանց պատասխանատվություն կրելու։

Կամ՝ դա իմ սխալը չէ, կամ էլ՝ դա միշտ իմ սխալն է: 

  • Մեղադրանքը դա Սատանայից է:

Հայ. 12:10 – 10  Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքում.  Հիմա փրկությունը եւ զօրությունը եւ թագավորությունը եղավ մեր Աստուծուն, եւ իշխանությունը եղավ նորա Օծեալին, որ վայր գցվեց  ՄԵՐ եղբայրների չարախօսը,  որ չարախօսում էր նորանցից Աստուծո առաջին ցերեկ եւ գիշեր.  

  • Նախքան մեկին մեղադրելը, հիշիր որ նա քո քույրն է կամ եղբայրը։

Երբ մենք մեղադրում ենք ինչ-որ մեկին, մենք միաբանվում ենք թշնամու ուժերի հետ և այդ պահին վարվում ենք սատանայի պես:

3. Հռչակ
  • Ադամն իրեն առանձնացրեց Եվայից և նրան պիտակավորեց:  

Ծննդ. 2:23 – 23   Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկրից եւ մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչվի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծվեց»։

Ծննդ. 5:2 – 2   Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը  Ադամ (manKind) կոչեց նորանց ստեղծվելու օրը։

Ծննդ. 3:20 – 20  Եւ Ադամն իր կնոջ անունը Եվա կոչեց. Որովհետեւ նա եղավ բոլոր կենդանեաց մայրը։ 

Սիրելի մայրեր, Կյանքում ձեր մեծագույն կոչումն Աստծո որդիներ լինելն է։ Բայց, եթե ընդունեք ձեր մեծագույն կոչումն որպես Աստծո որդիներ, ապա կհասկանաք որ Աստված ձեզանից յուրաքանչյուրին տարբեր տաղանդներ է տվել՝ըստ Ա Կորնթացիների 12-րդ գլխի:

Ծննդ. 3:15 – 15  Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ  քո սերունդի եւ  նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։  

Գործ. 3:25 – 25 Եւ քո «սերմով» զավակով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը։  

ԱՄՓՈՓՈւՄ

Աստված ուզում է օրհնել ընտանիքներն ու տեսնել, որ նրանք քայլում են ազատության և առողջ փոխհարաբերությունների մեջ՝ Իր հովանու ներքո:

Քննարկում

  1. Ըստ հովիվ Արմենի, ի՞նչ հատկանիշներ ունի խորտակված ընտանիքը: Ինչո՞ւ: Ովքե՞ր են սերվել խորտակված ընտանիքներից: Ինչպե՞ս է սա ազդում ընտանիքիդ վերաբերյալ քո պատկերացման ձևավորման վրա:
  2. Ծննդոց 3.21-ում Աստված կաշվից հագուստներ պատրաստեց Ադամի և Եվայի համար և հագցրեց նրանց: Ինչո՞ւ է հագուստի հարցում Աստծո այս ընտրությունը կարևոր և ավելի արդյունավետ, քան մյուսները: Կարդա Հայտնություն 3.18 և Եսայի 61.10: Ի՞նչ է Աստված ուզում մեզ հագցնել:
  3. Ի՞նչ է նշանակում «փրկության հանդերձներ հագնել» և «ծածկվել արդարության պատմուճանով»:
  4. Կարդա Հռոմեացիներին 4.3-ը: Ե՞րբ է մեղքը մեր հաշվի վրայից մաքրվում: Ե՞րբ է արդարությունը նստում մեր հաշվի վրա:
  5. Ինչպե՞ս է մեղադրանքն անմիջապես ազդում Աստծո և մարդկանց հետ մեր փոխհարաբերությունների վրա: Իսկ ի՞նչ է լինում, երբ մենք մեղադրանքն ուղղում ենք ինքներս մեզ վրա (միշտ իմ սխալն է): Հայտնություն 12.10-ը սատանային բացահայտում է որպես «եղբայրներին մեղադրող»: Եթե դա նրա դերն է, ուրեմն ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք մեղքը դնում ենք ուրիշի վրա:
  6. Ինչպե՞ս Ադամն իրեն առաձնացրեց Եվայից: Ինչո՞ւ: Ի՞նչ է լինում, երբ մենք մշտապես պիտակներ ենք դնում մարդկանց վրա:

Ամփոփելիս, հիշիր.

  • Անկախ այն բանից՝ ուժեղ հավատացյալ ընտանիքում ենք մենք մեծացել, թե ոչ, մենք բոլորս ազդվում ենք այն բաներից, որ աշխարհ մտավ անեծքի հետևանքով:
  • Միակ բանը, որ կարող է մեր ամոթը ծածկել, Քրիստոսի արյունն է, որ Նա թափեց մեզ համար:
  • Աստված ուզում է օրհնել ընտանիքներն ու տեսնել, որ նրանք քայլում են ազատության և առողջ փոխհարաբերությունների մեջ՝ Իր հովանու ներքո:

Աղոթք.

Տե՛ր, Շնորհակալ ենք մեզ Քո թանկագին արյունով ծածկելու համար: Շնորհակալ ենք, որ թեև որպես մարդիկ մենք նորից ու նորից ընկնում ենք, Դու ազատագրել ես մեզ: Մենք հավատում ենք խաչի վրա կատարած Քո գործին, որպեսզի մաքրես մեղքը մեր հաշվից: Տե՛ր, շարունակիր Քո վերականգման գործը մեր ընտանիքների կյանքում: Հիսուսի անունով, ամեն: