Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Կենդանի Ջրերի Գետեր

Բանալի համար. ՀՈՎՀԱՆՆԵՍ 7.37-39

37 Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ 38 Ինչպես Գիրքն է ասում. Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ 39 Նա այս ասաց՝ նկատի ունենալով Սուրբ Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։

Որքա՞ն ծարավ ես դու

Հիսուսն ասաց․ «Երանի նրանց, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթեոս 5․6)։

  • Աստված լցնում է քաղցածներին։
  • պատասխանում է ծարավներին։
  • Թափում է իր Հոգին այնտեղ, որտեղ տեղ են բացել Նրա համար։
1. Հիսուսի աղաղակը․ կանչ ծարավներին
  • Ծարավը խոսում է կարիքի, դատարկության, փափագի և հուսահատության մասին։

«ԵԹԵ մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի»։

Դավիթը աղաղակում էր․ «“Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված (Սաղմոս 42․1–2)։

Եսային աղաղակում էր․ «Ո՛վ բոլոր ծարավներ, եկե՛ք ջրերի մոտ» (Եսայիա 55․1)։

«Ես ջուր պիտի թափեմ ծարավի վրա… իմ Հոգին՝ քո սերնդի վրա» Եսայիա 44․3

Հովհաննես 4.10 — Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջո՛ւր տուր, ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար։

Սամարացի կնոջը Նա ասաց․ «Ով խմի այն ջրից, որ ես նրան կտամ, հավիտյան չի ծարավի» (Հով. 4․13–14)։

2. Հրավերը․ թող ԻՆՁ ՄՈՏ գա ու խմի.

Ելից 17.6 — Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի։

Ա Կոր.10․4 — Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ Վեմը Քրիստոսն էր։

Այսօր այդ կենդանի ջուրը լցվում է Քրիստոս Վեմից քո մեջ և քո միջից հոսում դուրս։

3. Խոստումը․ ոչ թե ջրի կաթիլներ, այլ

38 ՁԵՐ ՆԵՐՍԻՑ կենդանի ջրերի ԳԵՏԵՐ պիտի բխեն

  • Տաճարից հոսող գետը — Կյանքը Ներսից դեպի դուրս (Եզեկիել 47.1–12)

Եզեկիելը տեսավ տեսիլք՝ ջուր հոսում էր տաճարի շեմքից։ Սկզբում՝ մի փոքր հոսք էր, հետո հասնում էր ծնկներին, գոտկատեղին, մինչև որ դարձավ գետ, որը ոչ ոք չէր կարող անցնել։

«Մաքուր ջուր պիտի ցողեմ ձեզ վրա… և իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ» Եզեկիել 36․25–27

  • Այս խոստումը կատարվեց Պենտեկոստեի օրը (Գործք 2․1–4)։
  • Պետրոսն ասաց․ «Ապաշխարեցե՛ք, և դուք կստանաք Սուրբ Հոգու պարգևը» (Գործք 2․38)։

Գործք. 2.39 — Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է։

Գործք 8.17 — Այն ժամանակ ձեռքերը դրեցին նրանց վրա, և նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։

Գործք 10.44-48 — Եվ Պետրոսը դեռ այս բանը խոսելիս Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա։ Եվ զարմացան Պետրոսի հետ եկող հավատացյալները, որ թլփատությունից էին, որ հեթանոսների մեջ էլ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր։ Որովհետև լսում էին, որ նրանք լեզուներով խոսում և Աստծուն փառավորում էին։ …Սուրբ Հոգին ընդունեցին ինչպես և մենք։

«Ես իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա» (Հովել 2․28, Գործք 2․17)։

Հիսուսը դեռ կանգնած է և դեռ աղաղակում է․

«ԵԹԵ մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի»։

«Տե՛ր Հիսուս, մենք գալիս ենք ծարավ։ Նորից լցրու մեզ Քո Սուրբ Հոգով։ Թող կենդանի ջրերի գետեր հոսեն մեր սրտերից Քո փառքի համար։ Ամեն»։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով