Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Կյանքի Խոսքը — Աստծո Շունչը

Կենտրոնացում.

Վաթսունվեց գիրք: Հազար հարյուր ութսունինը գլուխ: Գրված լինելով 1500 տարվա ընթացքում` Աստվածաշունչը շատ ավելին է, քան ընդամենը մի մեծ և հին գիրք. դրա էջերը կենսատու հայտնություն և զորություն են պարունակում, եթե մենք գիտենք, թե ինչպես այն կարդալ:

Բանալի համար. Ա Հովհաննես 1.1-4

1  Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Խոսքի մասին, 

Հովհ. 14.6 — Հիսուս ասում է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։

2 և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց. 3 այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ 4 Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։

2 Տիմ. 3.16-17 – 16 Աստծու շնչով (Սուրբ Հոգով) գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, hանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար. 17 որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար։

1. Խոսքը Աստծու շունչն է

θεόπνευστος՝ (Տիանուստոս) Աստծու շնչով լցված / ներշնչված նշանակում է, որ Խոսքը կենդանի է։

Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, Հոգի է ու կյանք (Հով. 6.63):

  • «Հիսուսի խոսքերը կրում են Սուրբ Հոգու շունչը։

Եվ Աստված ասաց. Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք…(Ծննդոց 1.26):

Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ (Ծննդոց 2.7)։

  • Ինչպես Աստծո շունչը Ադամին կյանք տվեց (Ծննդ. 2.7), այնպես էլ Սուրբ Գրքի միջոցով Աստված կյանք է տալիս մեռած սրտին։

Եվ նա ինձ ասաց. Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը (Եզեկիել 37.4-6)

2. Խոսքը Հոգի է ու կյանք — կենդանի է և զորավոր

Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. (Եբր. 4.12):

  • Այն թափանցում է մեր սրտի խորքերը, բացահայտում թաքուն մտքերն ու շարժառիթները։

Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը (Երեմիա 23.29):

Հիսուս պատասխանեց ու ասաց. Գրված է. Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում (Մատթեոս 4.4):

Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի (Բ Թես. 2.8):

Ահա օրեր են գալիս, — ասում է Տերը Աստվածը, — որ սով կուղարկեմ երկրի վրա, ոչ թե հաց ուտելու սով, ոչ էլ ջուր խմելու ծարավ, այլ Տիրոջ խոսքերը լսելու սով (Ամոս 8.11)։

  • Միայն Աստծո Խոսքն է, որ կարող է կշտացնել հոգին։
3. Խոսքի վրա խորհելը մեր զորությունն է

Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս (Հեսու 1.8):

  • Խորհելը նշանակում է մտածել, աղոթել Խոսքը, մինչև որ այն դառնա մեր կյանքը։

Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ես ասացի ձեզ (Հովհաննես 14․26)։

  • Աստվածաշունչը կարդալը միայն մտքի գործ չէ, այլ նաև՝ Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն։ Սուրբ Հոգին է Գրքի հեղինակը, որովհետև մարգարեները խոսեցին Սուրբ Հոգուց մղված (Բ Պետրոս 1․21)։
4. Խոսքը ունի զորություն փրկելու և բժշկելու

Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից (Սաղ. 107.20):

Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր, Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին (Առակաց 4.20-22)։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով