ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Մարկոս 5.21-34
21 Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։ 22 Եվ ահա ահա մի իշխան եկավ, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ. 23 նրան շատ էր աղաչում և ասում. Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի։ 24 Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։
25 Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։ 26 Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել։
Իրականությունը
- Նա տառապում էր արյունահոսություն քրոնիկ հիվանդությամբ, որ իրեն դարձրել էր ֆիզիկապես տկար, հասարակությունից մեկուսացած, և հոգեպես մահացած (տես՝ Ղևտ. 15.25–27)։
Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե ի՛նչ է այդ։ Նա էլ ասաց նրան. “Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց (Ղուկաս 15.25-27)։
Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց (Ղուկաս 15.32):
- Ըստ Օրենքի՝ նա համարվում էր անմաքուր, չէր կարող մասնակցել երկրպագության, և որևէ մեկը չէր կարող նրան դիպչել։
- Նա ամբողջ ունեցվածքը վատնել էր բժիշկների վրա, սակայն վիճակը ավելի էր վատացել (Մարկոս 5.26)։
27 Երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ, 28 որովհետև ասում էր. Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ։
1. Նրա սրտի խոստովանությունը (Հռ. 10.10,17)
- Երկու բան պատահեց այս կնոջ կյանքում, որպեսզի նրա հավատքն ակտիվանա:
ԱՐԱՋԻՆԸ ԼՍԵԼԸ.
23 նրան շատ էր աղաչում և ասում. Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի։ 24 Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։
28 Այս կինը ասաց. Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ։
Նա հետևից մոտեցավ, Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ (Ղուկաս 8.44):
ԵՐԿՐՈՐԴԸ ԽՈՍՔԸ.
…Պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկություն պիտի լինի նորա թեւերի վրա (Մաղաքիա 4.2)
Մատ. 14.35-36 – 35 Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։ 36 Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. եւ նորանք որ դիպան, բժշկվեցին։
- Շատերը այսօր հոգևոր արյունահոսության մեջ են։ Կորցնում են իրենց խաղաղությունը, ուրախությունը, հավատը։ Փորձել են ամեն բան՝ բացի Հիսուսից։
- Այսօր ժամանակն է քո հպվելու Հիսուսին։
2. Հավատքը քո սրտի խոստովանությունն է՝ արտահայտված դրսի վկայությամբ։
29 Եւ շուտով նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ 30 Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։
- Հավատքը չի սահմանափակվում միայն մարդու ներսում եղած հույզերով կամ մտքերով։ Այն դառնում է լիարժեք, երբ արտահայտվում է խոսքերով, արարքներով և կյանքի վկայությամբ։
Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. Ո՞վ դիպավ իմ հանդերձին։ 31 Նրա աշակերտներն ասացին նրան. Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ Իմ հագուստին ո՞վ դիպավ։ 32 Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի։ 33 Այդժամ կինը, իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ճշմարտությունն ասաց նրան։ 34 Հիսուսն ասաց նրան. Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր։
Քո հավատը քեզ փրկեց
Գնա՛ խաղաղությամբ
Քո ____________________ բժշկվա՛ծ եղիր