9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հոգևոր իշխանության ճիշտ գործածում


Հոգևոր իշխանության ճիշտ գործածում
Գործ. 16:16-26
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

7 Բայց ամեն մէկին տրուած է Հոգու հայտնությունը օգտի համար։ 8 Որովհետեւ մէկին Հոգուց տրուած է իմաստության խօսք. եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նույն Հոգու չափով։ 9 Միւսին հավատք նույն Հոգով. ուրիշին բժշկութեան պարգեւներ նույն Հոգով։ 10 Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէություն. ուրիշին հոգիները զանազանելու շնորհ, ուրիշին այլ եւ այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանութիւններ։

Բանալի բառ

Զանազանությունը սահմանվում է որպես «անորոշը և ծածկվածը հասկանալու և ընկալելու կարողություն. ինչ-որ բան զգալը. զորություն՝ տեսնելու այն, ինչն ակնհայտ չէ սովորական մտքին»։ Այս բառը նույնպես ենթադրում է ճշգրտություն. «ճշմարտությունը տեսնելու կարողություն»։ Հոգևոր զանազանությունը՝ ճշմարտության և սխալմունքի միջև տարբերությունը տեսնելու կարողություն է։ Այն իմաստություն ունենալու հիմքն է։

 

Բանալի խոսք. (Գործ. 16:16-26)

16 Եվ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որ գուշակության (spirit of Python) ոգի ունէր. Սա գուշակություններով իր տէրերին շատ մեծ օգուտ էր տալիս։ 17 Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. Այս մարդիկ Բարձրյալ Աստուծո ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհը։ 18 Եւ շատ օրեր այս բանն անում էր. Պօղոսն էլ (grieved, annoyed,) զայրացած դարձավ եւ ասեց այն ոգուն. Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դուրս եկ դրանից. եւ նույն պահին չար ոգին դուրս եկավ։ 19 Երբոր նորա տէրերը տեսան, որ իրանց շահի hույսը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային առան՝ քաշեցին հրապարակն, իշխանների մօտ։ 20 Եւ նորանց տարան զօրագլուխների մօտ եւ ասեցին. Այս մարդիկ խռովեցնում են մեր քաղաքը՝ իրանք Հրէաներ լինելով. 21 Եւ այնպիսի սովորութիւններ են քարոզում, որ մեզ արժան չէ ընդունել, եւ ոչ էլ անել. Որ Հռովմայեցի ենք։ 22 Եւ ամբոխը թափուեց նորանց վրա. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ հրաման տուին որ ծեծեն։ 23 Եւ նորանց շատ խոցեր տալուց հետո բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահի։ 24 Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները կոճղի մեջ ամրացրեց ։ 25 Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ 26 Եւ հանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։

1. Անհրաժեշտ է օգտագործել իշխանությունը՝ հոգևոր զանազանության հետ։ Մենք պետք է ճշտորեն հասկանանք ժամանակները և իրավիճակները։

17 Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. Այս մարդիկ Բարձրյալ Աստուծո ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհը։ 18 Եւ շատ օրեր այս բանն անում էր.

Հոգիների զանազանության պարգևը ավելի ու ավելի կարևոր է դառնում, որքան որ մոտենում ենք այս աշխարհի ավարտին, որովհետև խաբեությունը կլինի այս խիստ վտանգավոր ժամանակների առանձնահատկությունը։

  • Եբր. 5:14 – Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը. որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու։
Պողոսի զգայարանները կրթուած էին բարին եւ չարը զանազանելու.
  • 1 Կոր. 2:14,16 – Բայց շնչավոր մարդն Աստուծո Հոգու բաները չի ընդունում. որովհետեւ նորանք հիմարութիւն են նորա համար. եւ չի կարող հասկանալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։ 16 Որովհետեւ ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։ 
Հոգիների զանազանությունը Սուրբ Հոգուց տրված կարողություն է՝ հասկանալու, թե տվյալ իրավիճակում գործում է Աստվածայի՞ն, մարդկայի՞ն թե՞ դիվային հոգի։
Ինչպե՞ս և ե՞րբ էր Հիսուսն օգտագործում զանազանության պարգևը՝ մարդկանց ծառայելու համար։
  • Մատթ. 8։16 – Եւ երբոր իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիվանդներին բժշկեց.
  • Մատթ. 14։14 – Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսավ եւ գթաց նորանց եւ բժշկեց նորանց հիվանդներին։
  • Ղուկաս 13։10 – Եւ ժողովարաններից մէկում սովորեցնում էր շաբաթ օրը։ 11 Եւ ահա մի կին կար, որ հիվանդության ոգի ունէր տասնեւութ տարուց ի վեր. Եւ կծկուած էր, եւ ամենեվին չէր կարողանում ուղիղ կանգնել։ 12 Եւ Յիսուսը նորան տեսնելով, իր մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիվանդութիւնից։
  • Մար. 2:8-9 – 8 Եւ Հիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրենց սրտում այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերում այդ բաները մտածում։
2. Մենք կարող ենք ավելացնել մեր հոգևոր զանազանությունը։ 
Բայց ինչպե՞ս։

Ամեն վերստին ծնված հավատացյալ որոշակի չափով զանազանություն ունի, ինչն ավելանում է, երբ հավատացյալը հասունանում է Հոգու մեջ։
Ճշմարիտ զանազանությունը գալիս է խոսքի միջոցով և Հոր հետ մտերմությունից։
  • Գործ. 17:11 – Բայց այս Բերիայի Հրէաները ավելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. Որ խօսքը բոլոր հոժարությամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է։
    Աղոթքի ծառայությունը կարող է օգնել ձեզ, որ ազատվեք դևերի հետ բախվելու վախից։
    16 Եվ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որ հարցուկ (գուշակության, spirit of Python) ոգի ունէր…   25 Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ 26 Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։
3. Զանազանության պարգևը կանի առնվազն երեք բան ձեր կյանքում։
Այն կօգնի ձեզ զանազանել Սուրբ Հոգու գործունեությունը։
  • Գործ. 8:26,29 – 26 Եւ Տիրոջ հրեշտակը խօսեց Փիլիպպոսի հետ եւ ասեց. Վեր կաց եւ գնա հարավային կողմը՝ այն ճանապարհը, որ Երուսաղէմիցն իջնում է Գազա, որ անապատ է։
    Քիչ անց մենք կարդում ենք. 
29Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։
    Այն կօգնի ձեզ զանազանել դիվային հոգիների գործունեությունը։
  • 2 Կոր. 11:14-15 – 14 Աստվածաշունչն ասում է. Եւ զարմանալի էլ չէ. որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում (transformed into an angel of light)։ 15 Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ (կամ դեսպաներն էլ) կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կլինի։
    Այն կօգնի ձեզ զանազանել մարդկանց դրդապատճառները։
  • Եբր. 4:12-13 – 12 Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ հոգու եւ հօդուածների եւ ողնածուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։
Ամփոփում
  1. Անհրաժեշտ է օգտագործել իշխանությունը՝ հոգևոր զանազանության հետ։ Մենք պետք է ճշտորեն հասկանանք ժամանակները և իրավիճակները։
  2. Մենք կարող ենք ավելացնել մեր հոգևոր զանազանությունը։ 
Բայց ինչպե՞ս։
  3. Զանազանության պարգևը կանի առնվազն երեք բան ձեր կյանքում։
Հարց. Տե՛ր, ինչպե՞ս ես Դու տեսնում ինձ։ Ինչպե՞ս եմ ես տեսնում այլ մարդկանց։