9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հույսի սեղան

Բանալի համարներ. Բ ԹԱԳ. 9.6-13

 6  Երբ Սավուղի որդի Հովնաթանի (gift of God) որդի Մեմփիբոսթեն (destroyer of shame) եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ 7  Եվ Դավիթն ասաց. Ո՜վ Մեմփիբոսթե. և նա ասաց. Ահա ծառադ։ Եվ Դավիթը նրան ասաց. Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից։ 8 Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր։ 9 Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։ 10 Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։ 11 Եվ Սիբան ասաց թագավորին. Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան։ Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես, ասաց Դավիթը։ 12 Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ 13 Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։

Նախապատմություն

Եթե երբևէ մարդ իրավունք ուներ հրաժարվել հույսից, դա Մեմփիբոսթեն էր: Նա նախկին Սավուղ թագավորի թոռն էր, որը փորձել էր սպանել Դավթին և խոչընդոտել նրա գահ բարձրանալը։ Սավուղը Դավթի ամենահզոր թշնամին էր։ Այսպիսով, Մեմփիբոսթեն Դավթի վատագույն թշնամու թոռն էր։ Ահա այսպիսի ընտանեկան ժառանգություն, որը դուք չեք ցանկանա, քանի դեռ Դավիթը թագավոր է:

Բայց այս պատմությունը ավելի է բարդանում:

Նախ՝ Մեմփիբոսթեն չէր կարողանում քայլել։ Երբ նրա պապը՝ Սավուղ թագավորը մահացավ, նրա ընտանիքը վախեցավ իրենց կյանքի համար։ Նրանք հապճեպ փախան այն բանից, կարծելով՝ Դավիթը վրեժխնդիր կլինի։ Այդ մշակույթում սովորական էր, երբ թագավորները սպանում էին իրենց թշնամիների ողջ ընտանի անդամներին։ Նրանց փախուստի ժամանակ մի դայակ վայր է գցում փոքրիկ Մեմփիբոսթին, և նրա ոտքերը հաշմանդամ են դառնում (տես Բ Թագ. 4.4): Դժբախտ պատահար էր։ Եվ ինչպես ասում են, պատահարներ են լինում։ Այնուամենայնիվ, մենք դեռ տառապում ենք դրանցից:

Երկրորդ՝ Մեմփիբոսթեն աքսորվեց, քանի որ Սավուղ թագավորը իր պապն էր։ Սավուղը նախընտրեց լինել Դավթի թշնամին։ Սա Մեմփիբոսթեի վերահսկողությունից դուրս մի բան էր։ Այս որոշումը Սավուղը կայացրել դեռևս Մեմփիբոսթեի ծնվելուց առաջ։ Մեմփիբոսթեն ժառանգել է տառապանքը այլ մարդկանց ընտրությունից:

Մեմփիբոսթեն ապրում էր Լո-դեբարում, որը կարող է նշանակել «առանց հաղորդակցության», «առանց խոսքի» կամ «առանց արոտավայրի»։ Նրան ոչ ոք չէր ստիպել ապրել այնտեղ, որտեղ նա է բնակվում։ Նա ընտրություն կատարեց՝ գուցե վախից կամ ամոթից։ Հնարավոր է որ իր աքսորված կյանքը եղել է ուրիշների ընտրության պատճառով, բայց մեկուսացված վայրում ապրելու ընտրությունը նրա սեփական ընտրությունն էր։

Մենք բոլորս ինչ որ ձևով նման ենք Մեմփիբոսթեին։

1. Մենք հուսահատություն ենք ապրել, որը ոչ մեկի մեղքով չի եղել, այլ հանգամանքների բերումով։
We have experienced hopelessness that was no one’s fault, but was due to circumstances.

2 Թագ. 4.4 – 4  Եւ Սաւուղի որդի  Յովնաթանը մի տղայ ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սաւուղի եւ Յովնաթանի լուրը Յեզրայէլից եկաւ, նա հինգ տարեկան էր. Եւ նորա դայեակը նորան առաւ եւ փախաւ. Եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկաւ եւ կաղ դառաւ, եւ նորա անունը  Մեմփիբոսթէ էր.  

Ո՞ր հանգամանքն էր, որ հուսահատության պատճառ դարձավ Ձեզ համար։
What was a circumstance that caused you to feel hopeless?

«Հուսահատությունն ինձ զարմացրել է համբերությամբ»։ —Մարգարեթ Ջ. Ուիթլի

Հռ. 4.18 – 18  Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» (Ծնն. 15.5բ)։

2. Մենք հուսահատություն ենք ապրել, որն ուղղակիորեն կապված էր ուրիշների մեղավոր արարքների հետ:
We have experienced hopelessness that was directly due to the sinful actions of others.

8 Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր։

Մեմփիբոսթեի կյանքում մեղքի զգացումն ու ափսոսանքը պահեցին նրան անհույս վիճակում։
In Mephibosheth’s life, guilt and regret kept him in hopelessness.

Ինչպե՞ս եք արձագանքել Աստծո կողմից ձեզ տրված բարի պարգևներին:

Կարդացեք Ղուկաս 15ը, Անառակ Որդու Առակը։

3. Մենք հուսահատություն ենք ապրել, որը կապված էր մեր իսկ սխալ ընտրությամբ:
We have experienced hopelessness that was due to our own poor choices.

Բ ԹԱԳ 9.4 — Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա։ Եվ Սիբան ասաց թագավորին. Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։ …Ահա ծառադ։ Եվ Դավիթը նրան ասաց. Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ.  …և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից։

Դավթի բարությունը Աստծո արտացոլումն է մեզ համար: Սա մի գեղեցիկ պատմություն է կարդալու և հասկանալու համար, որ Աստված մեզ հրավիրում Իր սեղանի շուրջ: Ընդունեք այն և իմացեք, թե որքան մեծ է Նա:

Ղուկաս 14.21 — Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. “Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր։

Հայտնություն 19.9 — Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները»։

ԱՄՓՈՓՈւՄ

Մեմփիբոսթեն տառապում էր հանգամանքների, ուրիշների մեղավոր արարքների և իր սխալ ընտրությունների պատճառով: Բայց, այնուամենայնիվ, նա նախընտրեց ընդունել հույսը:

12 Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա (Who is like God). և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ 

  1. Ներիր ինքդ քեզ։
    Forgive yourself.
  2. Եղեք հույսի գործակալ որևէ մեկի համար, ով թակարդված է իր անցյալում:
    Be an agent of hope to someone trapped by his or her past.