Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ
Truly, truly, I say to you
Մատթ. 26:30-35
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ղուկ. 9:23 – Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գա։ Ի՞նչու է Հիսուսը պահանջում մեզ մեր անձը ուրանալ։
Փիլ. 2։5-8 – Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Յիսուսի մէջ, 6 որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7 այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8 հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրա։
Փրկությունը տրվում է ձրիաբար և առանց ջանքերի, բայց աշակերտության համար ձեզնից կպահանջվի ամեն ինչ։ —Դիտրիխ Բոնհոֆեր
Salvation is easy free, but discipleship will cost you everything. Dietrich Bonhoeffer“Discipleship is not an offer that man makes to Christ.” ― Dietrich Bonhoeffer, The Cost of Discipleship
«Աշակերտությունը՝ առաջարկ չէ, որը մարդն անում է Քրիստոսին»: Դիտրիխ Բոնհոֆֆեր
Բանալի բառ
Talmid(im), Female disciple Talmidah – Student or learner, one who dedicated himself to learning a rabbi’s understanding of scripture and his way of living it out.
The word appears over 250 times in scripture.
25 occurrences of “Truly, Truly, I say to you” from the gospel of John.
Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ.
Հով. 3:3 – Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։
Հով. 3:5 – Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։
Հով. 5:24 – Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։ but has passed from death to life.
Հով. 6:47 – Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի.
Հով. 6:54 – Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չուտէք եւ նորա արիւնը չխմէք, կեանք չունիք ձեր անձերումը։
Հով. 8:51 – Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։
Հով. 13:16 – Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տէրիցը մեծ չէ. ոչ էլ ուղարկուածը մեծ է իրան ուղարկողիցը։
Հով. 14:12 – …ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։
Հով. 16:23 – Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կտա ձեզ։
Բանալի խոսք.
(Մատ. 26:30-35)
Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը։ 31 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն։ 32 Եւ իմ հարութիւն առնելուց հետո, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»։ 33 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»։
34 Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ 35 Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»։ Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ։
Ղուկաս 22։54-61
Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա ետեւից։ 55 Երբ սրահի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ։
- 56 Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին» 57 Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։
- 58 Եւ քիչ հետո մէկ ուրիշը տեսավ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։
- 59 Եւ երբ մի ժամ էլ անցավ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»։ 60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»։
Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ 61 Տէրը դարձավ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը հիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»։
- Պետրոս, Ես քեզ ճանաչում եմ, այդ դու ինձ չես ճանաչում։
- Սա Պետրոսի վերջին կապներ Քրիստոսի հետ, նախքան հարությունը։
- Պետրոսը օտար կրակի շուրջ էր կանգնել։
-
Քանի դեռ մենք չուրանանք ինքներս մեզ, անհնարին կլինի չուրանալ Տիրոջը։ —Ջոն Վեսլի
unless we deny ourselves, it will be impossible not to deny the lord. by John Wesley
Denying ourselves and taking up our cross isn’t a little side issue – it is absolutely necessary to becoming or continuing to be a disciple of Jesus. If we don’t practice self-denial, we aren’t His disciples. It’s useless to try to follow the One who was crucified without taking up our own cross daily. Unless we deny ourselves, it will be impossible not to deny the Lord. (Who Will You Deny? Yourself or the Lord) -by John Wesley
Ձեր անձն ուրանալը և խաչը վերցնելը՝ աննշան կողմնակի հարց չէ։ Այն բացարձակ անհրաժեշտություն է, եթե ցանկանում եք Հիսուսի աշակերտ դառնալ կամ մնաք այդպիսին։ Եթե մենք չենք ուրանում մեր անձը, մենք Նրա աշակերտները չենք։ Անօգուտ է փորձել հետևել Նրան, Ով խաչվեց՝ առանց ամեն օր մեր սեփական խաչը վերցնելու։ Քանի դեռ մենք չուրանանք ինքներս մեզ, անհնարին կլինի չուրանալ Տիրոջը։
Հով. 13:37-38 – Պետրոսը նորան ասեց. Տէր, ի՞նչու չեմ կարող հիմա քո ետեւից գալ. իմ անձը քեզ համար կդնեմ։ 38 Յիսուսը պատասխանեց նորան. Քո ա՞նձը կդնես ինձ համար. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։
Մատ. 10:33 – Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանէ, ես էլ նորան կդաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։
Ի՞նչ է նա նշանակում այս խոսքը: Կ՞արող եք ուրանալ Քրիստոսին եւ չգիտակցել:
- Մենք պետք է բառացիորեն դավանենք Հիսուսին մարդկանց առջև.
Գործ. 3:13 – Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, փառաւորեց իր Որդի Յիսուսին. որին դուք մատնեցիք, եւ ուրացաք Պիղատոսի առաջին երբոր նա վճռեց՝ որ արձակէ նորան։
Իսկ ի՞նչպես նրանք ուրացան Հիսուսին.
Նրանք ուրացան Հիսուսին որպես Աստված և թագավոր։
Գաղ. 5:17 – Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։
- Մենք պետք է դավանենք Հիսուսին մեր գործերով.
Տիտ. 1:16 – Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։
Ամփոփում
John 21:18
Truly, truly, I say to you, when you were young, you used to dress yourself and walk wherever you wanted, but when you are old, you will stretch out your hands, and another will dress you and carry you where you do not want to go.”
Հով. 21:18 – Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, երբոր պատանի էիր՝ ինքդ էիր գօտիդ կապում՝ եւ ման գալիս որտեղ որ ուզում էիր. բայց երբոր կծերանաս, ձեռքերդ կմեկնես. եւ ուրիշը գօտի կկապէ, եւ կտանէ՝ որտեղ որ չես ուզիլ։