Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մարգարեություն, Տեսիլքներ, Երազներ և Նշաններ

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.

Գործք 2.17–21 — 17  Եւ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստուած, որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները  տեսիլքներ կ’տեսնեն, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։  18  Եւ իմ ծառաների վրա եւ իմ աղախինների վրա էլ այն օրերում իմ Հոգուց կ’թափեմ, եւ կ’մարգարէանան։  19  Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքում, եւ նշաններ ներքեւը երկրում, արյուն եւ կրակ եւ ծխի մառախուղ։  20   Արեգակը խավար կ’դառնա, եւ լուսինն արյուն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած։  21  Եւ կ’լինի,  ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկվի։  

Հովել 2.28 — Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։

  • «Իմ հոգին պիտի թափեմ» արտահայտությունը հինգ անգամ հանդիպում է Աստվածաշնչում, մասնավորապես հետևյալ համարներում՝ Եսայիա 44.3, Եզեկիել 39.29, Զաքարիա 12.10, Հովել 2.28, և Գործք Առաքելոց 2.17։

Եսայի 44.3 — որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։

1. Մարգարեություն.

17 …ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան.

  • Իմ աղոթքն այս Եկեղեցու համար այն է, որ մեր որդիներն ու դուստրերը սկսեն մարգարեանալ։

Հոգին մի՛ հանգցրեք։ Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան փորձե՛ք, բարին ամուր բռնե՛ք (Ա Թես. 5.19-21)։

  • Աստվածաշնչի մոտ 27-30%-ը համարվում է մարգարեական։ Սա ներառում է և՛ կատարված, և՛ չկատարված մարգարեությունները: Ենթադրվում է, որ Աստվածաշնչում կա մոտ 1817 մարգարեություն, որոնցից զգալի մասն արդեն իրականացված է։

Ա Կոր. 14.3 —Իսկ մարգարեացողը մարդկանց հետ շինություն և մխիթարություն և սփոփություն է խոսում ։

Մարգարեության պարգևը Նոր Կտակարանում քաջալերում է եկեղեցուն:

Գործք 11.28 —Եվ նրանցից մեկը՝ անունն Ագաբոս, վեր կացավ, Հոգով իմաց տվեց, թե բոլոր աշխարհի վրա մեծ սով է լինելու…

Գործք 21.10-11 —  Փիլիպոսը չորս կույս աղջիկներ ուներ, որոնք մարգարեություն էին անում։  

10 Եվ երբ որ մենք այնտեղ շատ օրեր մնում էինք, Հրեաստանից մի մարգարե իջավ՝ անունն Ագաբոս։ 11  Եվ նա մեզ մոտ եկավ, Պողոսի գոտին առավ իր ձեռքերում և ոտքերը կապեց և ասաց. Սուրբ Հոգին այսպես է ասում՝ այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները Երուսաղեմում այսպես կկապեն և հեթանոսների ձեռքը կմատնեն։

Մարգարեության պարգևն օգնում է եկեղեցուն հասկանալ Աստծո կամքը և ինչի համար աղոթել, մինչդեռ տեսիլքներն ու երազներն ուղղորդում են մեզ, թե որ ուղղությամբ մենք պետք է գնանք:

2. Տեսիլքներ եվ երազներ.

17 …ձեր երիտասարդները  տեսիլքներ կ’տեսնեն, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն.

  • Թեև դժվար է ճշգրիտ տոկոսը մատնանշել, երազներն ու տեսիլքները ընդգծված են ամբողջ Աստվածաշնչում։ Աստվածաշնչում քննարկվում է ավելի քան 50 երազ։
  • Հին Կտակարանում Աբրահամի, Հովսեփի, Սամվելի, Սողոմոնի և Դանիելի նման անձինք տեսել են նշանակալի երազներ և տեսիլքներ։

  • Դանիելը Նաբուգոդոնոսորին բացատրեց, որ արձանի վրա պատկերված տարբեր մետաղները խորհրդանշում են տարբեր թագավորություններ։ Բաբելոնը ոսկի, Մարա-Պարսկաստանը՝ արծաթ, Հունաստանը՝ բրոնզ, իսկ Հռոմը՝ երկաթ։
  • Գործք Առաքելոցում Աստված երազների և տեսիլքների միջոցով խոսեց Անանիայի, Կոռնելիոսի, Պետրոսի և Պողոսի հետ։
  • Արդյո՞ք Աստված դեռ խոսում է երազների և տեսիլքների միջոցով:

2023 թվականի սկզբին Տերն ինձ ասաց դու քարոզիր Հովսեփի կյանքի մասին, իսկ ես քեզ կբացահայտեմ, թե ինչ է տեղի ունենալու հաջորդ 7 տարիների ընթացքում։ Ապա Աստված ինձ հայտնեց ևս երկու երազ, որոնք 2014 թվականի առաջին երազի շարունակությունն էին…

Հափշտակության մասին երազ — 2014

Հափշտակությունից հետո, մեծ նեղության մասին երազ — 2023

Եկեղեցին շենքից դուրս «եվ մի ձայնը ասաց 2027

3. Նշաններ երկնքում եվ երկրի վրա.

19  Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքում, եւ նշաններ ներքեւը երկրում, արյուն եւ կրակ եւ ծխի մառախուղ։  20   Արեգակը խավար կ’դառնա, եւ լուսինն արյուն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած։  21  Եւ կ’լինի,  ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկվի։  

  • Մատթեոս 24-ը կարելի է դիտարկել որպես Քրիստոսի երկրորդ գալուստը տանող երեք փուլերի մի շարք:

Ասա մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստյան ու աշխարհի վերջի ՆՇԱՆԸ։

Բնական աղետներ

Հոգևոր աղետներ 

Տիեզերական աղետներ 

Կան երկու շատ կարևոր նշաններ, որոնց մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք։ Դա Իսրայել ազգն ու Եկեղեցին է։

  1. Ավետարանի քարոզչությունը բոլոր ազգերին մոտենում է իր ավարտին.

Հռ.11.25-26 25 …Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունը կշարունակվի մինչև բոլոր հեթանոսների մտնելը։ 26 Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. Սիոնից Փրկիչը կգա և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։

  1. Իսրայելը ապաշխարում է որպես ազգ.

Հիսուսն ասաց…

Մատ. 24.32-35 – 32 Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ 33 Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք  որ մօտ է՝ դռներին է։ 34 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝  ԱՅՍ ԱԶԳԸ (սերունդը) չի անցնի, մինչեւ որ այս ամենը լինի։ 35  Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնի։

  • Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունները նշանակալի են մարգարեական տեսանկյունից…
  • Իսրայելը վերածնվել է 1948 թվականի մայիսի 15-ին՝ Աստծո կամքով։

Եզեկիել 37 — Մեռած և չորացած ոսկորները միավորվում են.

Եզեկիել 38-39-ում Իսրայելը շրջապատված է…

Եզեկիել 39.29 – Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա», ասում է Տեր Աստված։

Զաք. 12.10-14 – 10  Եւ  պիտի թափեմ Դավիթի տան վրա, եւ Երուսաղէմում բնակողի վրա շնորհքի եւ աղօթքի Հոգին. Եւ նորանք պիտի մտիկ տան  ինձ, որին խոցեցին. և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով