Կենտրոնացում.
Այսօր մենք կանդրադառնանք Նոր Կտակարանի մի մարդու, որը նամակներ չի գրել, կամ հրաշքներ չի գործել, որոնք Սուրբ Գիրքն արձանագրում է։ Բայց նրա ծառայությունն այնքան զորավոր էր, որ ձևավորեց աշխարհի ամենամեծ միսիոների կյանքը։
Նրա անունը Բառնաբաս էր, և առաքյալները նրան անվանեցին «Մխիթարության որդի»։
Մխիթարությունը կարող է փոքր բան թվալ, բայց այն Աստծո արքայության մեջ ամենահզոր ծառայություններից մեկն է։ Բառնաբասը ցույց է տալիս, որ Աստված մխիթարողներին օգտագործում է մարդկանց փոխելու, եկեղեցիները զորացնելու և Իր առաքելությունը առաջ տանելու համար։
Բանալի համար. Գործք 4․36–37
36 Եվ Հովսեփը, որ առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ «Մխիթարության որդի» է թարգմանվում), ծնունդով կիպրացի մի ղևտացի էր։ 37 Նա մի ագարակ ուներ, որը վաճառեց և գումարը առաքյալների տրամադրության տակ դրեց։
paraklēsis — հորդորանք, խրատ, խրախուսանք
Բայց Մխիթարիչը՝ (paraklētos) Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով… (Հով. 14.26)։
1. Մխիթարությունը միայն խոսք չէ․ այն գործողություն է
Գործք Առաքելոց 9.26-27 — 26 Երբ Սողոսը (Պողոսը) եկավ Երուսաղեմ, ջանք էր անում աշակերտներին հարել, սակայն բոլորը նրանից վախենում էին ու չէին հավատում, որ իսկապես աշակերտ է։ 27 Բայց Բառնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, թե ինչպե՛ս է նա ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել և թե ինչպե՛ս է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։
- Մխիթարությունը այստեղ միայն խոսք չէր, այլ գործողություն․ նա կանգնեց մերժվածի կողքին և կամուրջ դարձավ նրա ու եկեղեցու միջև։ Այս քայլից հետո Պողոսը դարձավ եկեղեցու մաս, իսկ հետո՝ պատմության ամենամեծ միսիոներից մեկը։
4 մխիթարությամբ լիքն եմ. առավել ուրախ եմ մեր ամեն նեղության մեջ… 5 Որովհետեւ երբոր հասանք Մակեդոնիա, մեր մարմինը ոչինչ հանգիստ չունեցավ, այլ ամեն բանի մէջ նեղվում էինք. դրսից կռիւներ՝ ներսիցն ահ ու վախ։ 6 Բայց խոնարհներին (downcast, discouraged ընկճված, հուսահատված) մխիթարող Աստուածը մխիթարեց մեզ Տիտոսի գալով. (Բ Կոր. 7.4-6)։
- Ինչպես Բառնաբասը Պողոսի կյանքում, այնպես էլ մենք կարող ենք դառնալ մեկի կյանքի հատուկ շրջադարձային կետը։ Դուք ունե՞ք Բառնաբաս ձեր կյանքում: Կամ կարո՞ղ ես լինել Բառնաբասը ուրիշի կյանքում։
2. Մխիթարողը՝ ամենալավ Ծառայության Գործընկերն է
Երբ Անտիոքում արթնություն եղավ, առաքյալները ուղարկեցին Բառնաբասին՝ նոր հավատացյալներին զորացնելու։ Նա չփորձեց վերահսկել նրանց, այլ ուրախացավ ու զորացրեց։ Հետո գնաց Տարսոն՝ Պողոսին գտնելու և բերեց, որ միասին ուսուցանեն։
Գործք Առաքելոց 11 — 22 Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին։ Եվ ուղարկեցին Բառնաբասին, որ գնա մինչև Անտիոք։ 23 Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհը, ուրախացավ և բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան։ 24 Քանի որ նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին։
- Մխիթարությունը (παράκλησις) հավատացյալի անբաժանելի բնավորությունն է՝ ուրախ, հորդորող, բարի, լի Սուրբ Հոգով և հավատով։
Քաղեբն ու Հեսուն իսկապես վառ օրինակներ են մխիթարող (παράκλησις) մարդկանց… Երբ մյուս 10 լրտեսները վախ սերմանեցին, Հեսուն և Քաղեբը հավատք խոսեցին։
Թվ. 14.7-9 – Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի… երկիր է։ …կաթ ու մեղր բղխող երկիր է։ …եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք։
- Սա հենց մխիթարող (παράκλησις) սիրտն է՝ ուրիշներին քաջալերել առաջ շարժվել։
Հիմա իմ մարտահրավերը քեզ հետևյալն է. կարո՞ղ ես փորձել «paraklēsis» լինել այսօր քո տանը։
3. Մխիթարողը՝ վերականգնում է ընկածին
Գործք Առաքելոց 15 — 36 Սակայն մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. Արի՛ վերադառնանք ու մեր եղբայրներին այցելենք բոլոր այն քաղաքներում, որոնց մեջ Տիրոջ խոսքը քարոզեցինք, և տեսնենք, թե ինչպե՛ս են նրանք ապրում։ 37 Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։ 38 Բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին և իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ 39 Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս։
- Պողոսը և Բառնաբասը վիճեցին Հովհաննես Մարկոսի հարցի շուրջ․
Բայց տարիներ անց Պողոսն ինքն էր գրում․ «Մարկոսին բեր քեզ հետ, որովհետև նա օգտակար է ինձ ծառայության մեջ» (Բ Տիմոթեոս 4․11)։
- Մխիթարողները չեն հրաժարվում մարդկանցից։ Նրանք կանգնում են կոտրվածների կողքին՝ հավատալով, որ Աստված դեռ գործ ունի նրանց հետ։