Մովսեսի հինգ արդարացումները
Եբր. 11:23-30 — Ելից 3-4
Բանալի բառ
հնազանդվել — Գնալ
հնազանդվել – ὑπακούω (verb) գործողություն, to listen (Հուփաքուո) – 21 անգամ, Ն.Կ։
Առաջին անգամ ՆԿ-ում — Մատ. 8:27 – Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ինչպիսի՞ մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։
Գնալ Բառը (verb) գործողություն – 81 անգամ
Մատ. 5:24 – Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ ԳՆԱ առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ հետոյ եկ ընծադ մատուցրու։
Բանալի խոսք.
(Եբր. 11:23-30, Ելից 3, 4)
Հաւատքով Մովսէսը երբոր ծնվեց՝ երեք ամիս թաքուն պահվեց իր ծնողքի ձեռով. վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չվախեցին թագաւորի հրամանից։
24 Հաւատքով Մովսէսը երբոր մեծացավ՝ չկամեցաւ Փարաւօնի աղջկա որդի կոչուիլ։ 25 Ավելի լավ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ, 26 Ավելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։
27 Հավատքով թողեց նա Եգիպտոսը չվախենալով թագաւորի բարկութիւնից. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։
28 Հաւատքով արավ զատիկը եւ արիւնի սրսկումը. որ առաջինեկներին սատակիչը չմօտենայ նորանց։
29 Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։
Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին։
(Ելից 3։1-5)
Եւ Մովսէսը իր աներոջ հօտը արածեցնում էր. եւ հօտը անապատի ետեւը քշելով Աստուծոյ Քորեբ սարը եկաւ։ 2 Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւաց նորան մորենու միջից. եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ 3 Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։ 4 Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. եւ նա ասեց. Ահա ես։ 5 Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
1.Արդարացում #1. Ես բավականին լավը չեմ – I’m not good enough
Ելից 3.11. «Ես ո՞վ եմ, որ Փարավոնի մոտ գնամ, և Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանեմ»։
- Ել. 3:12 – Եւ Եհովան ասեց. թէ Ես քեզ հետ կլինիմ, եւ սա քեզ համար նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կպաշտէք Աստուծոյն։
2. Արդարացում #2. Ես չունեմ բոլոր պատասխանները – I don’t have all the answers
Ելից 3.13. «Եվ Մովսեսն ասաց Աստծուն. Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ, եւ կասեմ նրանց. Ձեր հայրերի Աստվածն ինձ ձեզ մոտ է ուղարկել. և երբոր ինձ ասեն. Թե Ի՞նչ է Նրա անունը, ես ի՞նչ ասեմ նրանց»։
- Ել. 3:14,18,21-22 – Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։ 18 Եւ նորանք քո ձայնին կլսեն. եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք։ 21 Եւ այս ժողովրդին շնորհք կտամ Եգիպտացիների առաջին.
- Ես եմ Կյանքի Հացը – Հով. 6։35
- Ես Եմ աշխարհի լույսը – Հով. 8։12
- Ես եմ դուռը – Հով. 10։9
- Ես եմ բարի Հովիվը – Հով. 10։11
- Ես եմ հարությունը և կյանքը – Հով. 11։25
- Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը – Հով. 14։6
- Ես եմ ճշմարիտ գինին – Հով. 15։1
- Հով. 14:26 – Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
3. Արդարացում #3. Մարդիկ չեն հավատա ինձ – People won’t believe me
Ելից 4։1 «Եվ Մովսեսը պատասխանեց եւ ասաց. Բայց ահա նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնին կլսեն. Որովհետև կասեն թէ Եհովան քեզ չի երևացել»։
- Ել. 4:2-4,6 – Եւ Եհովան ասեց նորան. Այդ ի՞նչ է քո ձեռքին. եւ նա ասեց՝ Գաւազան։ 3 Եւ ասեց. Գետինը գցիր դորան. եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջից փախաւ։ 4 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ պոչից բռնիր. եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը.
6 Եւ Եհովան դարձեալ ասեց նորան. Հիմա ձեռքդ տար ծոցդ. եւ նա ձեռքը ծոցը տարաւ, եւ դուրս հանեց, եւ ահա ձեռքը ձիւնի պէս բորոտ եղաւ։
4. Արդարացում #4. Ես շատ վատ հռետոր եմ – I’m a terrible public speaker
Ելից 4.10. «Եվ Մովսեսն ասեց Եհովային. Օհ, Տեր իմ, ես ճարտարախոս չեմ, ոչ երեկվանից ու մէկել օրվանից, ոչ էլ ծառայիդ հետ խոսելուցդ հետո, այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։
- Ել. 4:11-12 – Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդուն բերան տվել. կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։ 12 Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։
5. Արդարացում #5. Ես որակավորված չեմ դրա համար – I’m not qualified
Ելից 4.13. «Եվ նա ասաց. Օհ, Տեր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել»։
- Ել. 4:14-17 – Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուեց Մովսէսի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես քո Ահարօն եղբօրը՝ Ղեւտացուն չեմ ճանաչում որ ճարտարախօս է. ահա նա դուրս է գալիս քեզ դիմաւորելու, եւ քեզ տեսածի պէս իր սրտում պիտի ուրախանա։ 15 Եւ դու խօսիր նորա հետ, եւ խօսքեր դիր նորա բերանում. եւ ես քո բերանի եւ նորա բերանի հետ կլինիմ, եւ ձեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի անէք։ 16 Եւ քո տեղը նա կխօսէ ժողովրդի հետ. եւ նա քեզ համար բերանի տեղ կլինի, ու դու նորա համար Աստուծո տեղ կլինիս։ 17 Եւ այս գաւազանն առ քո ձեռքը, որ նորանով անես նշանները։
Ամփոփում
- Ի՞նչ է Աստված ցույց տվել ձեզ ձեր ապագայի մասին։
- Ներկայումս ի՞նչ է Աստված սովորեցնում ձեզ և ինչի՞ համար է պատրաստում։
- Ինչպե՞ս բացահայտել Աստծո ՏԵՍԻԼՔԸ ձեր կյանքում։
- Եթե չգիտեք, թե որն է ձեր տեսիլքը, պարզեք, թե ինչի հանդեպ ձգտում ունեք. Ձեր ձգտումը կտանի ձեզ անմիջապես ձեր տեսիլքի մոտ։