9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նեեմանի Գաղտնիքը

Բանալի համարներ. Դ Թագավորաց 5.1-15

1 Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։

  • Ի՞նչ է բորոտությունը
1. Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։
  • Նա դրսեվանց զորեղ, հզոր և ամբողջությամբ լավ էր երեվում բայց ուներ մի գաղտնիք որը թագցրել էր իր գեղեցիկ հանդերձների տակ

Շատ դեպքերում ուժեղ և թույլ կողմերը նույն մետաղադրամի երկու կողմն են. Ուժեղ և թույլ կողմերի մասին խոսելը շատ կարեվոր թեմա է, քանի որ գրեթե միշտ դրանք նույն բանն են: Steve Jobs

2 Կորնթացիս 12:10 Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։

2 Մի անգամ ասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։ Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։ Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։

1 Կորնթացիս 1:27 իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։

2. Ո՞ւմ եք թույլ տալիս խոսել ձեր կյանքում:

8 Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։ 9 Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ 10 Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։ 

  • Փաստորեն Մարգարեն ասում է, քո փառքը և քո ամբողջ ամբիցիանեերը պետք է թաղես Հորդանանում։
3. Փրկութեան ճամբան պարզ է, բայց հպարտությունը կանգնած է ճանապարհին:

11 Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։ 12 Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։

4. Թույլ տվեք որ Աստված խոնարհեցնի ձեզ։

13 Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. Լվացվի՛ր և կմաքրվես»։ 14 Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։

Հակոբոս 4:6 — Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։

15 Նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծու մարդու մոտ, կանգնեց նրա առաջ և ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում. և հիմա խնդրում եմ, մի ընծա՛ ընդունիր քո ծառայից»։

Ղուկաս 17:15-17, 19 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։

Հաջորդ Քայլը:

Ղուկաս 4:24, 27 Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։