ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այսօր խոսքը Սուրբ Հոգու ձայնի և Նրա ներկայության մասին է: Անցած մի քանի կիրակի օրերին մենք խոսել ենք ամպի, քամու և կրակի մասին, իսկ այսօր՝ Նրա ձայնի մասին: Տեր Հիսուսն ասաց. «Իմ գառները լսում են իմ ձայնը, ես ճանաչում եմ նրանց, և նրանք հետևում են ինձ»: Լսու՞մ եք այսօր ձեր մեջ Սուրբ Հոգու ձայնը: Ինչպիսի՞ն է Նա և ո՞րն է Նրա նպատակը:
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. 3 Թագ. 19:1-21
1 Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։ 2 Եւ Հեզաբէլը պատգամավոր ուղարկեց Եղիայի մօտ ասելով. Աստուածները այսպէս անեն եւ սորանից էլ աւելի անեն, եթէ որ վաղը այս ժամին քո անձը նորանցից մէկի անձի տեղ չդնեմ։
3 Եւ այս բանը տեսնելով վեր կացավ գնաց իր անձը ազատելու համար, եւ հասավ Հուդայի Բերսաբէէն. Եւ իր ծառային թողեց այնտեղ։ 4 Բայց ինքը մէկ օրվա ճանապարհ գնաց անապատում եւ եկավ մի գիհիի տակ նստեց եւ սրտանց ուզեց որ մեռնի եւ ասեց. Արդէն բավական է, ով Տէր, իմ հոգին առ. Որովհետեւ ես իմ հայրերիցը լավ չեմ։
5 Եւ պառկեց եւ քնեց մի գիհիի տակ. Եւ ահա մի հրեշտակ նորան դիպավ եւ ասեց նորան. Վեր կաց կեր։ 6 Եւ Եղիան նայեց եւ ահա նորա գլխի կողմում մի քարի վրա թխած նկանակ եւ մի կուժ ջուր. Եւ նա կերավ եւ խմեց, եւ դարձեալ քնեց։ 7 Եւ Տիրոջ հրեշտակը դարձեալ եկավ եւ նորան դիպավ եւ ասեց. Վեր կաց կեր, որովհետեւ ճանապարհդ շատ երկար պիտի լինի քեզ համար։ 8 Եւ նա վեր կացավ եւ կերավ ու խմեց եւ այն կերակուրի զօրությունով գնաց քառասուն օր եւ քառասուն գիշեր մինչեւ Աստուծո Քորեբ սարը։
Հակ. 5:17 – Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակա. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։
1. Ի՞նչ ձայներ են անցնում ձեր մտքով։
2 Եւ Հեզաբէլը պատգամավոր ուղարկեց Եղիայի մօտ ասելով.
3 Եւ այս բանը տեսնելով վեր կացավ գնաց իր անձը ազատելու համար,
- Կարդացեք Սաղմոս 29
Հով. 10:27 — Իմ գառները լսում են իմ ձայնը, ես ճանաչում եմ նրանց, և նրանք հետևում են ինձ
2. Աստված խոսում է Իր զավակների հետ իրենց կյանքի յուրաքանչյուր պահի:
Ա Թագ. 3:10 — Եվ Սամուելն ասաց. Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է։
9 Եւ այնտեղ մտաւ մի քարայրի ՄԵՋ եւ այնտեղ օթեւանեց (առանձին սենյակ), եւ ահա Տիրոջ խօսքն եղավ իրան եւ նորան ասեց.
Ի՞նչ ունես այստեղ, Եղիա։
- Որտե՞ղ ես Ադամ։ (Ծննդոց 3:1-13)
- Որտե՞ղ է քո եղբայրը, Կայեն: (Ծննդոց 4:1-9)
- Ի՞նչ է դա քո ձեռքում, Մովսես: (Ելից 4:1-4)
- Ի՞նչ է քո անունը, Հակոբ։ (Ծննդոց 32:22-32)
- Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես։ (Մարկոս 8:27)
- Ուզու՞մ ես առողջանալ։ (Հովհաննես 5:1-9)
- Ինչո՞ւ ես լաց լինում։ (Հովհաննես 20:11-18)
- Հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ արել քեզ համար: (Հովհաննես 13)
Պողոսը գիտեր Աստծո խոսքը, բայց երբեք չէր լսել նրա ձայնը:
Գործք Առաքելոց 9:4-5 — Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում։ Նա ասաց. Ո՞վ ես, Տե՛ր։ Ասաց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։
11 Եվ նա ասաց. Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև։
Եվ ահա Տերը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. Բայց Տէրն այն հողմի մէջ չէր։ Եւ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր։ 12 Եւ երկրաշարժից հետո կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. Եւ կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն։
- Հիսուսն Իր աշակերտներին տարավ մի հանգիստ վայր, որը կոչվում էր Այլակերպության լեռ, որպեսզի նրանք կարողանան հանգիստ գտնել:
13 Եւ եղավ երբոր Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով եւ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ու կանգնեց քարայրի դռանը, եւ ահա մի ձայն եկավ նորան եւ ասեց.
Այստեղ ի՞նչ ունես, Եղիա։
3. Աստծո ձայնը Սուրբ Հոգու առաջնորդող ներկայությունն է։
- Կյանքի քաոսի մեջ Աստված խոսում է մեզ հետ:
Ծննդոց 3:10-11 — Նա պատասխանեց. Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի։ Եվ Աստված ասաց. Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես։
- Այսօր . . . ԵԹԵ կլսես Նրա ձայնը
Եբրայեցիներին 3:7-8 — Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք…