Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ո՞վ է սա

Բանալի համարներ. Մատ. 21.1-9

1  Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռը, այն ժամանակ Հիսուսն իր աշակերտից երկուսին ուղարկեց,  2  ասելով. Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, ավանակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։  3  Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասացե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի։ 

4  Բայց այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. 5 «Սիոնի դստերն ասե՛ք. Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ, էշի ու քուռակի վրա նստած (Զաք. 9.9)»։ 6 Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց.  7 Էշն ու ավանակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ 8 Եւ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին. ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9 Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն։ Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը. Օվսաննա՜ Բարձրյալին»։ 10 Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։

Սա այս քարոզի և կյանքի հիմնական հարցն է։

Սա միայն այն ժամանակվա ժողովրդի հարցը չէ, այլ բոլոր ժամանակների հարցն է։

Ո՞վ է սա։

Լավ մարդ՞, լավ ուսուցիչ՞, լավ մարգարե՞
Կրոնական կերպա՞ր
Թե քո Թագավորը և Փրկիչը՞

  • Այս հարցը պահանջում է անձնական պատասխան։

Եվ հետաքրքիր է՝ նույն հարցը Հիսուսն էլ տվեց իր աշակերտներին. «Ի՞նչ են ասում մարդիկ, ո՞վ եմ ես Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ։» (Մատթ. 16.13-17)

16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. 17 Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։

  • Ծաղկազարդը միայն ճյուղերի և գովասանքի մասին չէ․ այն Աստծո Որդու ինքնության մասին է։ Ո՞վ է այս Թագավորը, որ եկավ Երուսաղեմ։

  • Շատերի համար այսօր էլ Հիսուսը՝ օգնական է, բժշկող է, խնդիր լուծող է, բայց ոչ Աստված, Փրկիչ, և Աստծո Որդի։ 
1. Ո՞վ է սա Նա Թագավորն է, որ եկավ քեզ համար
  • Երբ մարդիկ հարցնում էին՝ «Ո՞վ է սա», պատասխանը արդեն տրված էր Ծննդոցից մինչև Հայտնություն։

Ծննդոց 49.10-11 — Չի պակասելու իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից, մինչև որ գա Սելովը. և Նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։ Նա իր ավանակին որթից կկապի և ազնիվ որթից՝… իր պատմուճանը կլվա գինով և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։

Սա փոխանորդ զոհն է Մորիայի լեռան վրա՝ Իսահակի փոխարեն։

Սա Սելովն է։
Սա խոստացված Թագավորն է։
Սս Խաղաղության Իշխանն է։
Սա Փրկիչն է։

Սա Եսայիա 53-ի տառապող Մեսիան է։

2. Ո՞վ է սա Թագավոր, Որ Եկավ Տառապելու
  • Հիսուս Երուսաղեմ չմտավ գահ բարձրանալու համար, այլ՝ խաչ բարձրանալու։

Եսայիա 53
Մարդկանցից Նա անարգվեց ու մերժվեց, վշտի մարդ և ցավի տեղյակ. Եւ այնպիսին, ումից պետք է երես դարձնեինք. Անարգվեց և մենք Նրան չգնահատեցինք։

  • Ահա թե ինչու շատերը չհասկացան Նրան։
  • Նա իրենց պատկերացրած Թագավորը չեր։

Նրանք ինչ-որ բան հասկացել էին․ Բայց նրանց ըմբռնումը ամբողջական չէր։

«Օվսաննա» նշանակում է՝ «Փրկի՛ր մեզ հիմա»։

Նրանց հույսը կենտրոնացած էր այս ժամանակավոր կյանքի վրա։

Հիշեք՝
նարավոր է՝ մարդիկ երգեն, գովերգեն և աղաղակեն Հիսուսի անունը, նույնիսկ մասնակցեն Ծաղկազարդի Կիրակին, բայց չճանաչեն Նրան իրականում։

3. Ո՞վ է սաՎերադարձող Թագավորը

Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը),- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը (Հայտ. 1.8, Եսայի 44։6, 48։12):

Զաքարիա 9.9 — ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած…

Զաքարիա 9.10 — Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։

  • Զաքարիայի մարգարեության այս երկու համարներում ամփոփված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների նկարագիրը։

  • Հայտնություն 19–րդ գլխում Հիսուսը վերադառնում է՝ որպես հաղթող Թագավոր։

5 Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով. «Օրհնեցե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր ու նրանից երկյուղողնե՛ր, փոքրե՛ր ու մեծե՛ր»։ 6 Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։

11 Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ 12 Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ 13 Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ 14 Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։ Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ 15 Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ 16 Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով: