Բանալի համարներ. Հայտնություն 1.4-8
4 Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են, 5 և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։
7 «Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Այո՛, ամե՛ն»։ 8 «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։
- Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն հիշելու մի իրադարձություն, այլ նշելու մի հաղթանակ՝ կենդանի և հավիտենական իրականություն։ Զատիկը միայն դատարկ գերեզմանի մասին չէ, այլ իշխող Թագավորի մասին է։
Նա անդրանիկն է մեռելներից,
Նա իշխանն է երկրի թագավորների,
Նա, որ Է, որ էր և որ գալու է։
Սա պարզապես աստվածաբանություն չէ՝ սա մեր հույսն է։
1. Նա անդրանիկն է մեռելներից
Հիսուսը առաջինն է նոր կյանքի հարության մեջ։
Ա Կոր. 15.20 — Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել:
Հարց. Բայց մեկը կասի. Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու (Ա Կոր. 15.35)
Պատասխան. Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը (Ա Կոր. 15.38): Թռթուռի օրնիակը
Պողոսը այստեղ բացատրում է մի խոր ճշմարտություն՝ այն, ինչ ցանվում է, նույն ձևով չի մնում։
Սերմը փոխվում է
Մարմինը փոխվում է
Կյանքը նոր ձև է ստանում
Թրթուռը սողում է գետնի վրա։ Նրա կյանքը սահմանափակ է։ Բայց մի պահ գալիս է, երբ նա մտնում է բոժոժի մեջ։ Այնտեղ տեղի է ունենում մի հրաշք՝
Հին ձևը վերանում է և Նորն է ձևավորվում։
Եվ վերջում՝ նա դուրս է գալիս որպես թիթեռ։
Ցանվում է ապականությամբ → հարություն է առնում անապականությամբ
Ցանվում է անպատվությամբ → հարություն է առնում փառքով (Ա Կոր. 15.42–43)
Որ կփոխի մեր խոնարհ մարմինը, որպեսզի լինի նման Նրա փառավոր մարմնին (Փիլ. 3.21):
Աստված տալիս է նոր մարմին, նոր կյանք և ամբողջական փոփոխություն
Հարությունը նաև թագադրություն էր։
2. Իշխանն է երկրի թագավորների
Հիսուսը ոչ միայն ապրում է — Նա իշխում է։
Մատ. 28.18 — Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։
Ղուկաս 4.6 — Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։
Փիլ. 2.9-11 — Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար:
Հարությունը խոստում է Նրա վերադարձի։
3. Որ Է, որ էր եվ որ գալու է
Եբրայեցիս 13.8 — Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։
- Նա միայն անցյալի Փրկիչ չէ — Նա ներկայի Տեր է և ապագայի Թագավոր։
Հայտ. 22.12–13 — Ահա շուտով գալիս եմ… Ես եմ Ալֆան և Օմեգան։
Գործք. 1.11 — Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս։
Հարությունը նոր կյանքի սկիզբն է։
Ա Պետրոս 1.3-5 — Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։
Անդրանիկն է մեռելներից
Իշխանն է երկրի թագավորների
Որ Է, որ էր և որ գալու է
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»