9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Որոմներ Ցորենի Մեջ

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Մատթեոս 13:24-30, 36-43

Մատթեոս 13:34-35 — 34 Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով խոսեց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, 35 որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները (Սաղ. 78.2)։

24 Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ 25 Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ (կեղծ սերմ) ցանեց ու գնաց։  26 Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է։ 28 Իսկ նա ասաց նրանց. Թշնամի մարդն է դա արել։ Ծառաները նրան ասացին. Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք։ 29 Նա ասաց. Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ։

36 Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը։ 37 Նա պատասխանեց ու նրանց ասաց. 

  1. Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է,
  2. իսկ արտն աշխարհն է։  
  3. Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, 
  4. իսկ որոմը չարի որդիներն են։ 
  5. Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, 
  6. հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ 
  7. Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ 

41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին 42 և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ 43 Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։

1. Երկուսն էլ տնկվել էին միաժամանակ և աճել միասին։

Ա Կոր. 3:9 — Որովհետև մենք Աստծու գործակիցներ ենք, դուք՝ Աստծու մշակության դաշտը, Աստծու շինությունը։

  • Ցորենի գործերը պտղաբեր են։ (Որովհետև ցորենը մեռնելու հատկություն ունի) 

Հով. 12:24 – Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ.  եթէ ցորենի հատը հողի մէջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնա. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կբերէ։ 

Պողոս առաքյալն ասում է «ես ամեն օր մեռնում եմ» (Ա Կոր. 15:31, Ղուկաս 9:23)

  • Որոմը ցորենի արտաքին տեսքն ունի։

Բ Տիմոթեոս 3:5 — Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։

  • Որոմի ցուցաբերած գործը հետևյալն է՝

41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին…

Ղուկաս 17:1-3 — Հիսուսն ասաց իր աշակերտներին. Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վա՛յ նրան, ում միջոցով կգան։ Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկանաքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։ Ձեր անձերի համա՛ր զգուշացեք։

Գործք Առաքելոց 20:29-30 — Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։

Նրանց խղճմտանքը տաղուած է.

1 Տիմ. 4:1-2 – 1  Եւ Հոգին հայտնի ասում է թէ վերջին ժամանակներում ոմանք հավատքից կ’հեռանան… 2 որոնց խղճմտանքը տաղուած է.  

Ա Տիմոթեոսին 1:18-20 — 18 Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝ 19 ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։ 20 Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։

2. Երկուսը միասին հասակ առան, սակայն․
  • Որոմներն այրեցին, իսկ ցորենը՝ ամբարեցին/հավաքեցին։

Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ։

Հայ. 18:4 – Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցըոր ասում էր.  Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասից չ’ընդունեք.

  • Երեք բան, որ մենք պետք է անենք այսօր.
    1. Որն է դաշտում իմ զբաղեցրած տեղի կարևորությունը/նշանակությունը։

    2. Հասկանալ, որ անհնար է այս աշխարհը փոխել։

«Աստված ինձ չի կանչել լճակը մաքրելու. Նա ինձ կանչել է, որ այնտեղից ձուկ որսամ/բռնեմ»։ – Ջ.Վերնոն Մըկգի

    1. Խնդրել Սուրբ Հոգուն մաքրի մեզ մեր կյանքի որոմներից:

Կող. 2:6-7 – 6   Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք.  7  Արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։  

Եբր. 12:15 – Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե.

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։