Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Պարտությունից Հաղթանակ

Կենտրոնացում.

Այսօր մենք կդիտարկենք Հեսու 7-ը՝ Աքանի մեղքը, կկապակցենք այն Ծննդոց 3-ի՝ Ադամի և Եվայի անկման, և Գործք 5-ի՝ Անանիայի ու Սափիրայի խաբեության հետ։ Եվ կտեսնենք թե՛ ծածուկ մեղքի վտանգը, և թե՛ խոստովանված մեղքի հույսը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ մեղքը միշտ ունի հետևանքներ, բայց նաև կա հույս Քրիստոսով։

Հեսու գրքի 6-րդ գլխում Իսրայելը տեսավ իր պատմության ամենամեծ հաղթանակներից մեկը՝ Երիքովի անկումը։ Սակայն ընդամենը մեկ գլուխ անց՝ Հեսու 7-ում, նրանք պարտվում են փոքրիկ Գայի քաղաքում։

Ի՞նչ եղավ։ Մեկ մարդու ծածուկ մեղքը ողջ ազգին ծունկի բերեց։ Այսօր դիտելու ենք Աքարի կյանքը և կտեսնենք, թե ինչ է սովորեցնում մեզ մեղքի լրջության, սրբության և Քրիստոսով մեր ունեցած հույսի մասին։ 

Բանալի համար. ՀԵՍՈՒ 7

1  Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև…Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։

4 Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։ 5 …Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։ 

1. Հաղթանակներին կարող են հաջորդել պարտությունները

10 Եվ Տերը Հեսուին ասաց. Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։ 11 Իսրայելը մեղք գործեց.

  • Նկատեք՝ Աստված չասաց «Աքարը մեղանչեց», այլ ասաց՝ «Իսրայելն է մեղանչել» 

Կա հավաքական պատասխանատվություն։ «Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ (Ա Կորնթացիս 12:26)։

նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, գողացել են, սուտ խոսել ու նաև դրել են իրենց կարասիների մեջ։ 12 Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։ 13 Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. Ո՛վ Իսրայել, ձեր մեջ նզովք կա. դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջ, մինչև որ նզովքը չվերացնեք ձեր միջից։

  • Աստված բացահայտեց մեղքը՝ տոհմ առ տոհմ, մինչև որ Աքարը գտնվեց։
2. Մեղքը պետք է խոստովանել, ոչ թե թաքցնել

 20 Աքարը պատասխանեց Հեսուին՝ ասելով. «Հիրավի, ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծու դեմ և այս բաներն արեցի. 21 ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է։

  • Աքարը վերջապես խոստովանեց․ «Տեսա, ցանկացա, վերցրի, թաքցրի»։

Սա մարդկության պատմությունն է․ աչքը գայթակղվում է, սիրտը ցանկություն է ծնում, կամքը վերցնում է, և հետո մարդը փորձում է թաքցնել մեղքը։

Եվան տեսավ պտուղը, ցանկացավ, վերցրեց, ապա ինքը և Ադամը թաքնվեցին (Ծն.3)։

Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ (Ծննդոց 3.8):

Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։

Ռաքելը գողացավ հոր կուռքերը և նստեց վրան…

  • Նոր Կտակարանում Անանիան և Սափիրան նույն սխալը կրկնեցին՝ փորձելով թաքցնել իրենց ագահությունը… (Գործք Առաքելոց 5.1–11)։

Ղուկաս 12.2 մեզ հիշեցնում է․  «Որովհետև ծածուկ ոչինչ չկա, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի»։

Աստծո աչքից ոչինչ ծածուկ չէ (Եբր. 4.13)։

Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը (Հեսու 8.1)։

3. Քրիստոս է մեր հաղթանակը
  • եթե Ադամը, Եվան, Աքարը և մարդկությունը ընկան «ՏեսաՑանկացաՎերցրիԹաքցրի» ճանապարհով, ապա Քրիստոս եկավ այդ նույն ճանապարհը հաղթահարելու համար։

Հռոմեացիս 5:19 – Ինչպես մեկի անհնազանդությամբ շատերը դարձան մեղավորներ, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար պիտի դառնան։

Ուրեմն հիմա դատապարտություն չ’կա Հիսուս Քրիստոսում լինողների համար,  որ մարմնավորապէս չեն վարվում, այլ հոգևորապէս։  Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Հիսուս Քրիստոսում՝  ազատեց ինձ  մեղքի և մահի օրէնքից (Հռ. 8.1-2)։

Ա Հովհաննես 1.9 – Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով