Բանալի խոսք. Հոբ 3.25-26
25 Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։ 26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։
- Անցյալ Կիրակի մենք տեսանք, որ վախը պարզապես զգացմունք չէ, այլ հոգևոր զենք, որը սատանան օգտագործում է մարդուն Աստծուց հեռացնելու համար։
Այսօր ուզում տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, երբ վախը մնում է չլուծված։
Չլուծված վախը երբեք միայն վախ չի մնում։
Այն անցնում է երեք փուլերով.
Վախ, Բարկություն, Աններողամտություն
Ծննդոց 4:5-6 — Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։ Տերը Կայենին ասաց. Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։
Սա Աստվածաշնչում «բարկություն» (חרה – charah) բառի առաջին հիշատակումն է։ Եբրայերեն חָרָה (charah) բառը բառացի նշանակում է «բորբոքվել», «այրել», «բոցավառվել»։
Այսինքն՝ բարկությունը ներկայացվում է որպես մի կրակ, որը սկսում է այրել մարդու ներսը։
Ինչո՞ւ բարկացավ Կայենը
Կայենի բարկության խորքում կային.
մերժված լինելու վախ, ինքնարժեքը կորցնելու վախ, համեմատության վախ, վերահսկողությունը կորցնելու զգացումը։
«Ադամ Որտե՞ղ ես… վախենում եմ» (Ծննդոց 3.9)
«Կայեն Ինչո՞ւ ես բարկացել» (Ծննդոց 4.6)
Վախը բացում է դուռը Դիվային ուժերի դիմաց
Հետաքրքիր է, որ Հոբը առաջին յոթ օրերի ընթացքում ոչ մի խոսք չասաց։
Հոբ 2.13 — Յոթ օր և յոթ գիշեր ոչ ոք խոսք չասաց նրան…
Նա լուռ էր։ Նա լսում էր։ Նա ցավի մեջ էր։
Հետո առաջին անգամ խոսեց… և առաջին խոսքերը լի էին ցավով, վախով և հուսահատությամբ։
Հակոբոս 1.19 — Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Չլուծված վախը դառնում է բարկություն
Հոբ 3:26 — Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։
- Եբրայերեն רגז (ragaz) — ներքին ցնցում, խռովություն, բարկության պայթյուն
Վախը ներսում երկար մնալուց հետո սկսում է փոխել մարդու արձագանքը։
ՀԻՇԵՔ. Բարկությունը երկրորդային զգացմունք է։ Շատ դեպքերում դրա արմատը վախն է։
Վիրավորանք, վերահսկողության կորուստ
Եփ. 4:26–27 — Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի… և տեղ մի՛ տվեք սատանային։
Պողոսը չի ասում, որ բարկությունը միշտ մեղք է։ Բայց եթե այն չլուծվի, այն դառնում է սատանայի մուտքի դուռ։
Աստվածաշնչյան օրինակ
Հովնան 4 — Հովնանը բարկացավ Աստծո վրա։
- Ինչո՞ւ. Որովհետև նրա սրտի խորքում վախ կար։
Նա վախենում էր, որ Նինվեն կապաշխարի։
Նա վախենում էր, որ իր մարգարեությունը սխալ կհամարեն։
Նա կորցրեց իր վերահսկողությունը և վախը վերածվեց բարկության։
Նա նույնիսկ ասաց. «Ավելի լավ է մեռնեմ…»
Աստված հպվեց նրա սրտին և ասաց. «Արդյոք ճիշտ է, որ բարկանում ես»։
- Սավուղ թագավորը
Ա Թագավորաց 18 — Սավուղը սկզբում վախեցավ Դավթից։
Ինչո՞ւ. «Որովհետև Տերը Դավթի հետ էր…»
Հետո այդ վախը դարձավ խանդ, Հետո բարկություն և Հետո սպանության փորձ։
Սավուղի ամբողջ կյանքը դարձավ Դավթին հետապնդելու մոլուցք։ Մի մարդու չլուծված վախը կործանեց ամբողջ թագավորությունը։
Բարկությունը վերածվում է աններողամտության
- Եթե բարկությունը չի հանձնվում Աստծուն, այն կարծրանում է։ Այդ կարծրացած բարկությունը կոչվում է աններողամտություն։
Եբրայեցիներին 12.15 — Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա…
Ուշադրություն դարձրեք. Աստված չի ասում «դառնության պտուղ»
Նա ասում է արմատ։ Արմատը միշտ թաքնված է։
Ինչու է սատանան ուզում, որ մենք չներենք
- Որովհետև աններողամտությունը կապում է մեզ անցյալի հետ, փակում է աղոթքը, խլում է խաղաղությունը։
Մատթեոս 18-ի — Անգութ ծառայի առակում Հիսուսն ասում է.
նա հանձնվեց տանջողներին, քանի դեռ չներեց։
ՀԻՇԵՔ. աններողամտությունը մարդուն հոգևոր տանջանքի մեջ է պահում։
26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։
Ինչպե՞ս հաղթահարել
-
Ճանաչիր վախի արմատը
Հարցրու. «Ի՞նչ եմ ես իրականում վախենում կորցնել»։
Սուրբ Հոգին միշտ գնում է արմատին։
-
Ներիր, նույնիսկ եթե ցավը դեռ կա
Ներելը չի նշանակում մոռանալ, կամ արդարացնել կատարվածը։
Ներելը նշանակում է. դատը հանձնել Աստծուն։
Հռ. 12:19 — «Վրեժխնդիր մի՛ եղեք…»
-
Հովսեփը մարդկային ցավ ապրեց
Նրան. եղբայրները ատեցին, ցանկացան սպանել, վաճառեցին ստրկության, տարիներ շարունակ բաժանեցին հորից, Պետափրեսի կինը սուտ մեղադրեց, բանտում մոռացվեց ։
Եթե որևէ մեկը մարդկային տեսանկյունից պատճառ ուներ բարկանալու, դա Հովսեփն էր։ Սակայն Աստվածաշունչը երբեք չի նկարագրում նրան որպես վրեժով կամ դառնությամբ ապրող մարդ։
-
Հովսեփը դատը հանձնեց Աստծուն
Ծն. 50:19–21 — Մի՛ վախեցեք, որովհետև մի՞թե ես Աստծու տեղն եմ։ Դուք իմ դեմ չար մտածեցիք, բայց Աստված այն բարու վերածեց…
-
Հովսեփը չմոռացավ, բայց ներեց
Շատերը կարծում են, թե ներելը նշանակում է մոռանալ։
Հովսեփը չմոռացավ։ Նա հիշում էր.
Վաճառվելը, փոսը, ստրկությունը, բանտը։
Բայց նա այլևս այդ հիշողություններով չէր ապրում։
Դրա համար էլ կարողացավ ասել.
«Աստված ինձ մոռացնել տվեց իմ բոլոր նեղությունները…» (Ծննդոց 41:51)
Սա չի նշանակում, որ Հովսեփը կորցրել էր հիշողությունը։ Նա նկատի ուներ, որ Աստված բուժել էր հիշողության ցավը։
-
ՀԻՇԵՔ Հիսուսը՝ կատարյալ օրինակը
Գեթսեմանիում Հիսուսն ապրեց մարդկային ամենամեծ ճնշումը։
«Իմ անձը մահու չափ տրտում է»։
Բայց Նա չբարկացավ, չդառնացավ, չատեց։
Այլ Խաչի վրա ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց…» (Ղուկ. 23.34)
Նույն օրինակին հետևեցին Առաքյալները. Գործք 2-ից սկսած առաքյալների ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե Հուդայի, այլ Քրիստոսի վրա։