Բանալի համարներ.
Եբրայեցիս 11․24–25 — Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ.
Ելից 5.1-3 — 1 Եւ հետո Մովսեսն ու Ահարոնը եկան եւ ասեցին փարավոնին. Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. արձակիր իմ ժողովուրդին, որ անապատում ինձ համար տօն կատարեն։ 2 Եւ Փարավոնն ասաց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, և Իսրայէլին արձակեմ. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս։ 3 Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա։
- Մովսեսի կյանքը մեզ սովորեցնում է, որ հավատքը միայն Աստծուն հավատալը չէ։ Հավատքը նաև մեղքին, աշխարհին և փոխզիջմանը «ոչ» ասելն է։
Աստված Մովսեսին չասաց՝ «Բանակցի՛ր փարավոնի հետ»։
Նա ասաց. Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ անապատում Ինձ համար տոն կատարեն։ (Ելից 5․1)
1. Առաջին փոխզիջումը. «Երկրի մեջ զոհ մատուցեք»
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում։ (Ելից 8.25)
Փարավոնի առաջին առաջարկն այս էր. «Կարող եք երկրպագել ձեր Աստծուն, բայց մնացեք Եգիպտոսում»։
Փարավոնն ասում էր. «Երկրպագե՛ք, բայց մի՛ հեռացեք այն համակարգից, որի վրա ես իշխում եմ»։
- Այսօր նույն առաջարկը հնչում է այսպես.
Քրիստոնյա եղիր, բայց ապրիր աշխարհի պես։
Եկեղեցի գնա, բայց մի հրաժարվիր մեղքից։
Հիսուսի անունը կրի՛ր, բայց պահի՛ր աշխարհի արժեքները։
- Մովսեսը մերժեց այդ առաջարկը.
Ընդունելի չէ այդպես անել… Մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք անապատ և մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք, ինչպես Նա մեզ պատվիրի։ (Ելից 8․26–27)
Մովսեսը հասկացավ, որ հնարավոր չէ Աստծուն ընդունելի կերպով երկրպագել՝ միաժամանակ մնալով Եգիպտոսի ազդեցության ներքո։
- Դեմասը Պողոսի գործակիցն էր, բայց նրա սիրտը դարձավ դեպի աշխարհը.
Դեմասն ինձ թողեց՝ այս աշխարհը սիրելով։ (Բ Տիմ. 4․10)
Առաջին փոխզիջումն ասում է. «Ծառայի՛ր Աստծուն, բայց մի՛ բաժանվիր աշխարհի մտածելակերպից»։
Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ (Ա Հովհաննես 2․15)
Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Ա Հովհաննես 2.16
Մովսեսի պատասխանը սա էր. «Մենք այստեղ չենք մնալու»։
2. Երկրորդ փոխզիջումը. «Շատ հեռու մի՛ գնացեք»
Փարավոնն ասաց. Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ (Ելից 8․28)
«Գնացեք, բայց շատ հեռու մի գնացեք»։
- Այսինքն՝ «Դուրս եկեք Եգիպտոսից, բայց այնքան մոտ մնացեք, որ անհրաժեշտության դեպքում կարողանաք վերադառնալ»։
Սա ներկայացնում է այն քրիստոնյային, որն Աստծուն հետևում է, բայց դեռ կապված է իր անցյալի հետ։ Նա եկեղեցում է, սակայն սրտով շարունակում է նայել Եգիպտոսին։
- Ղովտը բնակություն հաստատեց Սոդոմում…
Ղովտը միանգամից Սոդոմ չմտավ։ Սկզբում նա միայն ընտրեց Սոդոմի մոտ գտնվող բարեբեր տարածքը։
Ղովտը բնակվեց հովտի քաղաքներում և իր վրանները խփեց մինչև Սոդոմ։ Ծննդոց 13․12
- Փոխզիջման ընթացքը հետևյալն էր.
Սկզբում Ղովտը նայեց Սոդոմին։
Հետո իր վրանները խփեց Սոդոմի մոտ։
Ապա բնակվեց Սոդոմում։
Վերջում Սոդոմը մտավ նրա ընտանիքի սրտի մեջ։
Փոքր փոխզիջումը ժամանակի ընթացքում կարող է դառնալ մեծ կապանք։
Հիսուսն ասաց. Հիշե՛ք Ղովտի կնոջը։ (Ղուկաս 17.32)
- Իսրայելացիները ֆիզիկապես դուրս եկան Եգիպտոսից, բայց հետագայում նրանցից շատերի սրտերը դեռ Եգիպտոսում էին.
Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։ (Թվոց 11․5)
Հիսուսն ասաց. Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ (Մատթեոս 6․24)
- Աստծուն մոտենալու համար պետք է պատրաստ լինենք հեռանալ այն ամենից, ինչը մեզ կապում է հին կյանքի հետ։
Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ։ (Բ Կոր. 5․17)
Փարավոնն ասում է. «Հիսուսին հետևիր, բայց շատ հեռու մի գնա»։
Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչը վերցնի և Իմ հետևից գա։ (Ղուկաս 9․23)
Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, Աստծու արքայությանը հարմար չէ։ (Ղուկաս 9։62)
Աստծուն հետևելը միայն նախկին կյանքից դուրս գալը չէ։ Մենք պետք է նաև փակենք վերադարձի ճանապարհը։
- Եղիսեի ծառա Գեեզին հետ դարձավ դեպի հարստությունը
Եղիսեն հրաժարվեց Նեեմանի նվերներից, բայց Գեեզին գաղտնի վազեց Նեեմանի հետևից և ստացավ արծաթ ու հագուստ։
Գեեզին՝ Աստծու մարդու՝ Եղիսեի ծառան, ասաց. “Ահա իմ տերը խնայեց այս ասորի Նեեմանին՝ նրա բերածը ձեռքից չընդունելով… ես նրա հետևից կվազեմ և նրանից մի բան կվերցնեմ ։ (Դ Թագավորաց 5․20)
Գեեզին ծառայում էր մարգարեի կողքին, բայց նրա սիրտը կապված էր նյութական աշխարհի հետ։ Նրա փոխզիջման հետևանքով Նեեմանի բորոտությունը կպավ նրան և նրա սերնդին։
3. Երրորդ փոխզիջումը. «Թող միայն տղամարդիկ գնան»
Փարավոնը նրանց ասաց. Ովքե՞ր են գնալու։ — Ելից 10․8
Մովսեսը պատասխանեց. Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար։ (Ելից 10․9)
Բայց փարավոնն ասաց.
Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը…։ (Ելից 10․11)
- Ընտանիքը և հաջորդ սերունդը ետևում թողնելու փոխզիջումը։
Այսօր հոգևոր պատերազմը ոչ միայն անհատի, այլև ընտանիքի դեմ է։
- Հեղի քահանան չկանգնեցրեց իր որդիներին
Ինչո՞ւ ես քո որդիներին Ինձանից ավելի պատվում։ (Ա Թագավորաց 2․29)
- Հուդայի Հովաս թագավորը
Քանի դեռ Հովիադա քահանան կենդանի էր, Հովասը ճիշտ ընթացքի մեջ էր։
Հովասն իր կյանքի բոլոր օրերին, քանի դեռ Հովիադա քահանան նրան խրատում էր, Տիրոջ աչքին ուղիղն արեց։ Դ Թագավորաց 12․2
Բայց Հովիադայի մահից հետո Հովասը լսեց Հուդայի իշխաններին և հեռացավ Տիրոջից։
«Այս խոսքերը, որ այսօր քեզ պատվիրում եմ, քո սրտում թող լինեն։ Դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին»։ Երկրորդ (Օրինաց 6․6–7)
Հեսուն նույնպես հայտարարեց.
«Ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու»։ (Հեսու 24․15)
- Մովսեսի պատասխանը վճռական էր. «Բոլորս ենք գնալու»։
4. Չորրորդ փոխզիջումը. «Ձեր հոտերը թող մնան»
Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։ (Ելից 10․24)
- Այժմ փարավոնը պատրաստ էր բաց թողնել ամբողջ ժողովրդին, բայց ցանկանում էր պահել նրանց ունեցվածքը։
Այսիքն, հոգևոր կյանք առանց զոհաբերության։
Փարավոնի առաջարկն այս էր. Դուք կարող եք անձամբ գնալ, բայց ձեր ունեցվածքը թող մնա իմ իշխանության տակ։
Սատանան չի անհանգստանում այն երկրպագությունից, որը մարդուց ոչինչ չի պահանջում։ Սակայն իրական երկրպագությունը միշտ ունի զոհաբերության գին։
Մովսեսը պատասխանեց.
Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ (Ելից 10․26)
«Ոչ մի կճղակ չպիտի մնա» նշանակում է՝ ամեն բան պատկանում է Աստծուն։
Քո կյանքը, ընտանիքը, ժամանակը, պարգևները կարողությունները և ունեցվածքը պատկանում են Աստծուն։
- Անանիան և Սափիրան ունեցվածքի հարցում խաբեցին
Անանիա՛, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և արտի գնից մի մասը քեզ պահես։ (Գործք Առաքելոց 5․3)
Նրանց մեղքը միայն գումար պահելը չէր։ Նրանք ուզում էին ամբողջական նվիրումի պատիվը՝ առանց ամբողջական նվիրումի գնի։
Ինչո՞ւ է փոխզիջումն այդքան վտանգավոր
- Փոխ-զիջումը սովորաբար սկսվում է փոքր զիջումով։
Մի՞թե չգիտեք, որ մի փոքր խմորն ամբողջ զանգվածն է խմորում։ (Ա Կորնթացիս 5․6)
Փոքր փոխզիջումը կարող է դառնալ մեծ կապանք։ Այն, ինչ մենք այսօր հանդուրժում ենք, վաղը կարող է իշխել մեզ վրա։
- Սամսոնի անկումը մեկ օրում չկատարվեց։ (Դատ.16)։
Մովսեսի հաղթանակի գաղտնիքը
Նա համբերեց՝ կարծես Անտեսանելիին տեսնելով։ Եբրա. 11․27
- Մովսեսը կարողացավ մերժել փարավոնի առաջարկները, որովհետև նա տեսնում էր մի բան, որը փարավոնը չէր տեսնում։
Նայելով Հիսուսին՝ հավատի զորագլխին և կատարողին։ Եբրայեցիս 12․2
- Մենք նույնպես երբեք չպետք է փոխզիջման գնանք մեղքի և սատանայի հետ։ Աստված փրկեց Իսրայելին Եգիպտոսից, և Քրիստոս Իր արյամբ մեզ ազատել է մեղքի իշխանությունից։
Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Հովհաննես 8․36
Փրկությունը Եգիպտոսից միայն դուրս գալը չէ։ Փրկությունը նաև Եգիպտոսը մեր սրտից դուրս հանելն է։
Այսօր Տերը մեզ կանչում է ամբողջական նվիրումի.
Ոչ մի փոխզիջում։ Ոչ մի վերադարձ դեպի աշխարհ։ Ոչ մի ընտանիքի անդամ ետևում։ Ոչ մի կճղակ Եգիպտոսում։ Ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։
«Մենք այստեղ չենք մնալու»։
«Մենք հետ չենք դառնալու»։
«Բոլորս ենք գնալու»։
«Ոչ մի կճղակ չպիտի մնա»