Բանալի համար. Հով. 5:1-9
1 Դրանից հետո հրեաների տօնն էր, եւ Հիսուս Երուսաղէմ ելավ։ 2 Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի ավազան կա, որ Եբրայերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։ 3 Նորանցում խիստ շատ հիվանդներ կային՝ պառկած. կույրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։ 4 Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն ավազանը եւ ջուրը շարժում. եւ ջրի շարժվելուց հետո նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիվանդություն էլ որ ունենար։] 5 Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի էր հիվանդության մէջ։ 6 Երբոր Հիսուսը նորան պառկած տեսավ, եւ իմացավ, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։ 7 Հիվանդը պատասխանեց նորան. Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը շարժվում է՝ ինձ ավազանի մէջ իջեցնի. եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։ 8 Հիսուսը նորան ասեց. Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ ման եկ։ 9 Եւ մարդն իսկույն առողջացավ, եւ վեր առավ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։