Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Օծությունը կոտրում է Լուծը

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Եսայի 9.2-4,6, 10.27 

2 Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ 3 Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս, 4 որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր։

6 Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։

Եւ այն օրը կլինի որ  նրա բեռը կվերցվի քո ուսերից, եւ նրա լուծը՝ քո պարանոցից, եւ լուծը կկոտրվի օծության պատճառով (Եսայի 10.27)։

բեռը կվերցվի քո ուսերից

լուծը՝ քո պարանոցից

պիտի կոտրուի օծության պատճառովը

1. Ի՞նչ է լուծը

նրա լուծը՝ քո պարանոցի վերայից…

  • Լուծը փայտյա գործիք էր, որ դրվում էր եզների պարանոցին՝ նրանց ղեկավարելու համար։

  • Աստվածաշնչում լուծը խորհրդանշում է ստրկություն, ճնշում, կամ կապանք։ 

Ղև. 26.13 – Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառա չլինէք, եւ  ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

  • Հարցն այն է, ո՞ւմ եք ծառայում, Աշխարհի՞ն, թե՞ Հիսուսին՝ լուծը կոտրողին:

Արդ  այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ  դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք (Գաղ. 5.1)

  • Աստծո օծությունն ունի զորություն կործանելու ամեն լուծ՝ լինի դա մեղք, վախ, կախվածություն, ճնշում կամ հոգևոր պասիվություն։

Սատանան ստախոս է։ Աստծո խոսքն ասում է.

Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք (Հովհաննես 8.36)։

  • Ի՞նչ է քո լուծը այսօր։
2. Օծության զորությունը

Եբրայերեն «օծություն» (שֶׁמֶן – շեմեն) բառը նշանակում է յուղ և խորհրդանշում է Սուրբ Հոգին։

Օծությունը Աստծո ներկայությունն է, զորությունն ու իշխանությունը՝ մարդուն տրված հատուկ ծառայության համար։

Օծությունը՝

Չի նշանակում միայն զգացմունք կամ լավ մթնոլորտ։

Նշանակում է Աստծո ներկա զորությունը՝ գործող կյանքում։

Գործ. 10.38 –  Այն Հիսուսին որ Նազարէթից է, թէ ինչպէս  նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկավ բարի անելով եւ  սատանայից բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։  

«Քրիստոս» նշանակում է՝ «Օծյալ».

Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու (Ղուկաս 4.18-19)։

Եւ Յիսուսը  պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք.  որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում,  աղքատներին աւետարան է քարոզվում (Ղուկ. 7.22 )։  

3. Օծությունը կործանում է լուծը

եւ լուծը կկոտրվի օծության պատճառով

  • Լուծը ոչ միայն կոտրվում, այլ կործանվում է

Հին եբրայերենում «կործանվել» բառը (חבל – խավալ) նշանակում է լիովին քանդվել կամ ոչնչացվել։

  • Հոգևոր լուծերը չեն կոտրվում մարդկային ճիգով, այլ՝ Սուրբ Հոգու զորությամբ։

Ոչ թե զորությամբ, ոչ էլ ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Տերը (Զաքարիա 4.6):

4. Ինչպե՞ս ապրել օծության զորության ներքո
  1. Անձնական ազատություն

Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն կա2 Կոր. 3.17

  • Օծությունը ոչ միայն կործանում է արտաքին կապանքները, այլև ներքին՝ մեղքի, վախի, ամոթի կապանքները։
  1. Սուրբ Հոգով լցվել ամեն օր

«Լցվեք Հոգով, աղոթեցեք Սուրբ Հոգով» (Եփ. 5.18, Հուդա 1.20)

  1. Հնազանդություն Աստծուն

Գործք 5.32 – «Սուրբ Հոգին տրվում է հնազանդվողներին»

  • Եկեք այսօր դիմենք Նրան, Ով վերցնում է մեր բեռը և կոտրում մեր լուծը։

Մատթեոս 11.29-30Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև։

Գաղ. 6.1-2 — 1 Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։ 2 Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով